Վրանային ավան Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, տեսանյութ
Վրաններ Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ՝ որպես բազմամսյա քաղաքական ճգնաժամի արդյունք, որը սկսվել է 2020 թ-ին խորհրդարանական ընտրություններից հետո։ Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքը, հրաժարվել է խորհրդարանի իր տեղերից, և փաստացի ողջ այլընտրանքային քաղաքականությունը երկրում այդ օրվանից տեղափոխվել է փողոց։
Վրաստանում պատմության մեջ առաջին անգամ է գործում փաստացի միակուսակցական խորհրդարան, որտեղ ներկայացված է միայն իշխող «Վրացական երազանքը»։
Իրավիճակը վատթարացել է 2021 թ․ փետրվարին, երբ հատուկ գործողության ժամանակ կալանավորվել է «Միացյալ ազգային շարժում» ամենավարկանիշային ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան։
Մարտի 24-ին ընդդիմությունը հայտարարել է, որ անցնում է արտակարգ դրության, ակցիաներ է սկսում շրջաններում, իսկ մայիսի 15-ին Թբիլիսի է վերադառնալու և զանգվածային բողոքի ակցիա է անցկացնելու Ռուսթավելու կենտրոնական պողոտայում։ Հիմնական պահանջները երկուսն են․ քաղբանտարկյալների ազատ արձակում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հայտարարում։