Սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա հարձակում է իրականացվել: Դա տեղի է ունեցել Ժամանակակից արվեստի կենտրոնում ֆոտոցուցահանդեսի բացմանը: Դեսպանի ելույթի ժամանակ մի տղամարդ բղավել է՝ «Ալլահ ակբար: Դուք Սիրիայում անմեղ մարդկանց եք սպանում: Մենք մահանում ենք Սիրիայում, դու կմահանաս այստեղ» և կրակ է բացել նրա վրա: Ըստ տարբեր տվյալների՝ նա 7-8 կրակոց է արձակել: Հարձակվողը նաև մի քանի լուսանկար է կոտրել:
62-ամյա Անդրեյ Կարլովը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Հարձակվողը ոչնչացվել է թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից: Նրա անձի մասին ստույգ տեղեկատվություն դեռևս չկա: Որոշ տվյալների համաձայն՝ նա հատուկ ծառայությունների աշխատակից է ձևացել, մյուսների համաձայն՝ ոստիկանության կադրային աշխատակից է եղել:
Մահափորձը տեղի ունեցել Սիրիայի արտգործնախարարի՝ Մոսկվա կատարվելիք այցի նախօրեին, որի նպատակը ռուս և իրանցի գործընկերների հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի քննարկումն էր: Բանակցությունները դեռևս չեն չեղարկվել:
Սպանված դեսպանը մասնակցում էր Արևելյան Հալեպում տարհանում իրականացնելու շուրջ բանակցություններին, ինչպես նաև ակտիվ մասնակցություն էր ունենում ռուսական ռմբակոծիչի կործանման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն իր Թվիթերում գրել է. «Այդ գնդակների թիրախը թուրք-ռուսական հարաբերություններն են»:
Հրապարակվել է 20.12.2016