Ձիախաղեր Աբխազիայում, ֆոտոռեպորտաժ և պատմություն
Մեկը սիրում է ֆուտբոլ և հոկեյ, իսկ մյուսներն ընդհակառակը, այդ սպորտաձևերին նայում են որպես անհասկանալի մի բանի: Բոլոր այդ սխեմաները, մարտավարությունները, տափողակ և գնդակ գլորելը նրանց ձանձրացնում են: Այդպիսի մարդիկ սովորաբար գեղասահք ու գեղարվեստական մարմնամարզություն են նախընտրում, որտեղ կա էսթետիկա, նրբագեղություն: Մնացածների խելքը գնում է մարտարվեստների համար՝ բռնցքամարտի, ըմբշամարտի և ձյուդոյի: Ճարպիկները և ուժեղները միշտ հաջողություն են ունեցել:
Այս ճաշակների առանձնահատկություններն ունիվերսալ են բոլոր երկրների համար, այդ թվում նաև Աբխազիայի: Եվ թերևս միակ սպորտաձևը, որի հանդեպ ոչ մի աբխազ չի կարող անտարբեր լինել, ձիախաղն է:
Ձիերի հանդեպ գենետիկական սերը թերևս հնարավոր չէ սանձել ոչ մի լեքսուսով, չնայած երկաթե ձիերը, պետք է խոստովանել, իրոք մեծ ժողովրդականություն են վայելում: Սակայն աբխազներն այնքան են անմահացրել ձիու դերը, որ այդ կենդանիների հանդեպ սերը կմնա ժամանակային և քաղաքակրթական սահմաններից դուրս: Նույնիսկ հիգիենան աբխազերենում ասոցացվում է ձիու հետ. «լողանալ» բառը բառացի թարգմանելիս նշանակում է «լողացնել սեփական ձիուն»:
Ավելին, ինքնասպանության պես մեղքը նույնպես բառացի թարգմանությամբ նշանակում է «սպանել սեփական ձիուն»:
Մի խոսքով, ձիերի հանդեպ մեծ սերն ինքնաբերաբար փոխանցվել է ձիախաղերին, որոնք տասնյակ տարբեր տեսակներ են ներառում:
Որպես կանոն, մրցարշավի սեզոնը բացվում է մայիսին: Սկզբում շրջանային մրցույթներ են անցկացվում, հետո՝ հանրապետական: Գրեթե յուրաքանչյուր աբխազական գյուղում սեփական առանձին սենյակ կա: Այդ մարզումները սիրողական են համարվում, սակայն մարզման գործընթացը, որտեղ չկան նույնիսկ կարճ դադարներ ու ռեժիմների խախտում, հավասարազոր է պրոֆեսիոնալ մարզմանը:
Ոմանք իրենց գյուղից մասնակցում են տարբեր մրցատարածությունների ձիարշավի, մյուսները ҽыла ампыл асра-ին (ձիերով ֆուտբոլ), аҵәеигәыдҵара-ին (տեգախաղ), аҽырхәмарра-ին (ձիարշավախաղ).
Ձիերի մասնակցությամբ ամենատարածված խաղը “Չարազն է: Այն հետևյալ կերպ են խաղում. Հեծյալը, ով մեծ արագությամբ ընթանում է հարթ խոտածածկ դաշտով, սանձում է ձիուն՝ ստիպելով 4 ոտքերով միաժամանակ սահել դաշտով:
Այդ խաղում հաղթում է այն ձիարշավորդն, ում ձին ամենաերկար հետքն է թողել: Սակայն հաղթողին որոշելիս հաշվի է առնվում ձիու սահքը, հեծյալի դիրքը, դաշտից դուրս գալն ու այլ պահեր:
«Аҵәеигәыдҵара» կոչվող մեկ այլ խաղում հեծյալները երկու խումբ են կազմում և կանգնում միմկանց դիմաց 100-ից 300 մետր հեռավորության վրա: Յուրաքանչյուր հեծյալ ունի 2-2,5մ երկարության ընկուզե փայտ:
Խաղը սկսվում է խմբերից մեկի հեծյալի դանդաղ քայլերթով, նա մոտենում է երկրորդ խմբին և 20-30մ չհասած ձիուն ստիպում է ետ ընթանալ և որքան հնարավոր է արագ վերադառնում է իր տեղը: Հակառակ թիմից այդ պահին նույնպես հեծյալներից մեկն անջատվում է և փորձում հասնել հեռացող հեծյալին՝ նշան բռնելով և ձեռքի փայտով ձգտելով խփել հակառակորդին կամ նրա ձիուն:
Վարպետության գագաթնակետ է համարվում, եթե փախչող հեծյալը կարողանում է բռնել իր ուղղությամբ նետված տեգը և հակահարձակման անցնել: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ է կարողացել խփել հակառակորդին տեգով:
Ամենատեսարժան խաղը ձիերով գնդակ խաղալն է համարվում: Խաղին մասնակցում է հեծյալների երկու թիմ: Նրանց ձեռքին 1,5-2 մ երկարությամբ ռակետներ կան: Դրանց ծայրը թենիսի ռակետի պես լայն է և տանձաձև՝ թելից ծանցով: Խաղի համար օգտագործվում է 2 բռունցքի չափսի կաշվե գնդակ: Խաղահրապարակը գծվում է խաղացողների կողմից երկու կողային և երկու դիմային գծերով:
Խաղը սկսվում է կենտրոնում: Գնդակը վերև են նետում: Խաղի մասնակիցները փորձում են բռնել այն ռակետով և դուրս գալ դիմային գծից: Հաղթող է ճանաչվում այն թիմը, որն ամենաշատն է դուրս բերել գնդակը դիմային գծից:
Առաջնության ժամանակ թեժ կրքեր են բորբոքվում: Նա, ով գոնե մեկ անգամ տեսել է Լեխնի և Կուտոլա գյուղերի թիմերի խաղը բախումներով, հարվածներով, ընկնելով, կոտրված ռակետներով և վերջույթներով, նման տեսարանից հետո երևի ձանձրանա երեկոյան “Բարսելոնա-“Ռեալ ֆուտբոլային խաղը դիտելիս:











Հրապարակվել է 15.05.2016
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի