Հայաստանի խորհրդարանը նախաձեռնեց դատական համակարգի ճգնաժամի լուծումն առանց հանրաքվեի
Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 22–ին ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդ փոփոխությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորները, որոնց գործունեության 12-ամյա ժամկետը լրանում է, պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները։ Բացի այդ, բարձրագույն դատարանի նոր ղեկավար կընտրվի։
Երկու ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել խորհրդարանի այդ նիստին։ Սակայն նախագիծը միաձայն հաստատվել է «Իմ քայլն» իշխող դաշինքի պատգամավորների կողմից։
Ավելի վաղ, սահմանադրական փոփոխությունների հարցով համաժողովրդական հանրաքվե էր նշանակվել։ Դրանք ընդունելու դեպքում ՍԴ նախագահը և վեց դատավորները, որոնք ընտրվել էին նախորդ իշխանությունների օրոք, կզրկեին լիզորություններից։
Կառավարությունը, որն իշխանության է եկել 2018 թ–ի «թավշյա» հեղափոխությունից հետո, հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը բացատրում էր ողջ դատական համակարգի ճգնաժամով։ Իսկ Սահմանադրական դատարանի «նախորդ իշխանությունների» դատավորներին, մասնավորապես, դրա նախագահին, անընդունակ էր համարում արդարադատություն իրականացնել հետհեղափոխական Հայաստանում։ Հանրաքվեն նշանակված էր ապրիլի 5–ին, սակայն չկայացավ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Խորհրդարանական ընդդիմությունը հանրաքվե անցկացնելուն էլ էր դեմ արտահայտվում։ Նա բացատրում էր դա Ազգային ժողովին ներկայացված փաստաթղթի իրավական չհիմնավորվածությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անգամ հրաժարվել էր մասնակցել հանրաքվեին և այն հայտարարել էր իրավական առումով խոցելի գործընթաց։
- Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը՝ որպես քրեական գործով մեղադրյալ
- Հայաստանի իշխանությունները գնում են ամեն գնով Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության
- Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ սկանդալը միջազգային հնչեղություն է ստանում
Նախագծի մասին
Հունիսի 19–ին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանին ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ըստ փաստաթղթի՝ փոփոխությունները տեղի են ունենալու, մասնավորապես, 213 հոդվածում, որը փոփոխություններով հանդերձ ընդունվել է 2015 թ–ի դեկտեմբերի 6–ին՝ նախորդ իշխանությունների պաշտոնավարման ժամանակ։ Այն կարգավորում է ՍԴ անդամների և նախագահի լիազորությունների ժամկետը։
Նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել այն դատավորների լիազորությունները, որոնք այդ պաշտոնը զբաղեցնում են ավելի քան 12 տարի։ Խոսքը երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի մասին է։
Դատավորներն, որոնց լիազորությունների 12 տարին դեռ լրացել, կարող են աշխատել մինչև այդ ժամկետի ավարտը։
Ըստ նախագծի՝ դադարեցվում են նաև ՍԴ նախագահի լիազորությունները, կընտրվի նորը։
Դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանի 12-ամյա ժամկետը դեռ չի լրացել, այդ պատճառով նա կազատվի նախագահի պաշտոնից, սակայն կշարունակի աշխատել որպես դատավոր։
Ըստ այսօր գործող օրեսնդրության՝ ՍԴ նախագահն ու անդամները կարող են իրենց պաշտոնները զբաղեցնել մինչև իրենց 65-ամյակը։
Ընդդիմության բոյկոտը
Երկու ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել խորհրդարանի արտահերթ նիստին։
«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ իշխանությունները հետևողական չեն ՍԴ–ն ցրելու հարցում։ Մասնավորապես, պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարել էր․
«Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավորները դեռ փետրվարի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ մենք (ընդդիմությունը) սխալ է, և Սահմանադրության փոփոխությունը բացառապես հանրաքվեով կարող է լուծվել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս այս հարցի որոշման կայացում ԱԺ-ի կողմից։ Հիմա պարզվում է, որ հարցը կարող է ԱԺ-ում լուծվել»։
Նա լրագրողներին հաղորդել է, որ նախագծի տեքստին խմբակցության անդամները ծանոթացել են ոչ թե խորհրդարանի պաշտոնական կայքից, այլ լրատվամիջոցների հրապարակումներից։ Ըստ նրա՝ «նման շտապողականությունը վկայում է ոչ այնքան ազնիվ պահվածքի մասին», ինչը բացասաբար է անդրադառնում ողջ երկրի իրավական հեղինակության վրա։
Սահմանադրական փոփոխությունների հարցը հրատապ է դարձել երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների ֆոնին, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նիստին մասնակցելուց հրաժարվելը նա բացատրել էր նրանով, որ նման հարցի քննարկման համար իշխանությունը շատ քիչ ժամանակ է տրամադրել։ Նրա խոսքով՝ այդ մի քանի ժամում հնարավոր չէ հասկանալ, թե ինչ սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում երկրում։
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրել է այդ հարցով Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին․
«Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում ասել է, որ պետք է ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության նախապայման է: Իսկ մենք ուզում ենք խամաճիկային դատական համակարգ ստանալ»։
Միջազգային արձագանքը
Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով էին դիմել հենց Հայաստանի իշխանությունները։ Եվրոպացի փորձագետների եզրակացությունը ներկայացվել է հունիսի 22–ին։
Նրանք հաստատել են Սահմանադրությունում փոփոխությունների ներառման գործընթացի օրինականությունը, հանրաքվեի չեղարկումն ու դատավորներին լեգիտիմ գործընկերներով փոխարինելը, սակայն «ափսոսանք ենք հայտնել» անցումային փուլից Հայաստանի իշխանությունների հրաժարման առնչությամբ։
Այդ կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է․
«Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր, որ դատավորները, որոնց գործունեության 12-ամյա ժամկետը դեռ չի լրացել, իրենց փոխարինումից առաջ պետք է օգտվեն անցումային փուլից, որի տևողությունը կորոշեն հայկական իշխանությունները։
Կոչ եմ անում իշխանություններին ղեկավարվել Վենետիկի հանձնաժողովի խորհուրդներով՝ աստիճանաբար կյանքի կոչելով 2015 թ–ի Սահմանադրության համապատասխան դրույթների եվրոպական չափանիշների համապատասխանեցումը»։
Իշխող ուժի արձագանքը
«Իմ քայլն» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, հետևաբար, նրա խորհուրդները պարտադիր չեն կատարման համար․
«Հանձնաժողովի կարծիքում նշվում է, որ ՀՀ իշխանությունները, իրավիճակը գնահատելով, պետք է որոշումներ կատարեն անցումային փուլի տևողության համար։ Իրականում 2018-ից հետո է սկսվել անցումային փուլը և 1.5 տարի անցել է այդ շրջանից»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի հին դատավորներին պետք է փոխել, այլ ոչ թե սպասել, մինչև նրանց լիզորությունները լրանան՝ հին Սահմանդրության համաձայն։
Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները խոստովանում են, որ ներկայիս իշխանությունների նպատակը՝ հավասարեցնել հին ու նոր դատավորների լիազորությունների, լեգիտիմ է։