«Ազատությո՛ւն Նավալնիին». աջակցության բազմամարդ ակցիաներ Ռուսաստանում: Լուսանկարներ,տեսանյութեր
Հունվարի 23-ին ողջ Ռուսաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել: Ցուցարարների գլխավոր պահանջը եղել է ընդդիմության ձերբակալված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելը։

Ակցիաներ և երթեր են անցկացվել Ռուսաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներում, առավել զանգվածային՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Ըստ Reuters-ի՝ Մոսկվայում մասնակիցների թիվը գերազանցել է 40 հազարը:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Ազատությո՛ւն Նավալնիին», «Պուտինը գող է» և «Ռուսաստանը ազատ կլինի»:




Ցուցարարների դեմ մոբիլիզացվել են ոստիկանության և ազգային գվարդիայի ջոկատները: Ըստ «Նովայա գազետա»-ի՝ հունվարի 23-ի երեկոյան ամբողջ երկրում բերման է ենթարկվել ավելի քան 1600 մարդ, որից ավելի քան 500-ը` Մոսկվայում:
Բերման են ենթարկվել ու ծեծի ենթարկվել մի քանի լրագրողներ: Դեռ ակցիայի մեկնարկից առաջ բերման էր ենթարկվել Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան:




Մոսկվայում մի քանի բախում է արձանագրվել ոստիկանության և ցուցարարների միջև: Իշխանությունների տվյալներով՝ տուժել է 39 ուժային:
Люди перестали боятся. Такого в Москве не было со времён манежки. Только теперь довели самых обычных людей. Не бойцов и не фанатов. pic.twitter.com/Q67bUlTEAe
— Mikhail Svetov (@msvetov) January 23, 2021

