Ռիոյի Օլիմպիական խաղերը թվերով
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը պաշտոնապես ավարտվեցին օգոստոսի 21-ին: Մեդաալների ընդհանուր քանակով առաջին 5 տեղերը զբաղեցրեցին ԱՄՆ-ն (121 մեդալ), Չինաստանը (70 մեդալ), Մեծ Բրիտանիան (67 մեդալ), Ռուսաստանը (56 մեդալ), Գերմանիան (42 մեդալ):
Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն իրենց ձեռքբերումներով հայտնվեցին 45 այլ երկրների շարքում: Ավելի շատ մեդալ նվաճեցին ադրբեջանցի մարզիկները (1 ոսկե, 7 արծաթե, 10 բրոնզե): Վրաստանը 7 մեդալ ունի (2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե): Հայաստանը նվաճեց 4 մեդալ (1 ոսկե, 3 արծաթե):
Ռիոյի Օլիմպիական խաղերը պատմություն մտան որպես ամենաներկայացուցչականը. դրանց մասնակցեց 205 երկիր, որոնց շարքում առաջին անգամ որպես ինքնուրույն պետություններ՝ Կոսովոն և Հարավային Սուդանը: Մրցաշարին առաջին անգամ էր նաև ներկայացված փախստականների և անկախ օլիմպիականների թիմը: Ռիոյում ելույթ ունեցող 11 303 մարզիկների 45 տոկոսը կանայք էին:
Ռիոյի Օլիմպիադայում ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը գրանցեց բոլոր ժամանակների և ժողովուրդների ռեկորդը: Առաջին անգամ մասնակցելով Օլիմպիական խաղերին դեռևս 2000թ-ին՝ Ֆելփսը 23 ոսկե մեդալ նվաճեց: Եթե պատկերացնենք, որ Ֆելփսը մարզիկ չէ, այլ առանձին պետություն, ապա Սիդնեյի Օլիմպիադայից ի վեր ոսկե մեդալների քանակով նա 16-րդ տեղը կզբաղեցներ: Մեկ այլ ռեկորդ Ռիո դե Ժանեյրոյում գրանցեց ճամայկացի վազորդ Հուսեյն Բոլթը: Նա առաջին մարզիկն է, ով 3 դիսցիպլինաներում 3 ոսկե մեդալ նվաճեց:








Հոդվածը պատրաստված է rio2016.com և birinflight.com ռեսուրսների տեղեկատվության հիման վրա:
Հրապարավել է՝ 22.08.2016