Պետությունը հոգ է տանում մեր մասին
Ձմռան գալու հետ մեկտեղ սոցկայքերում դրականի հանդեպ ավելի շատ կոչեր են հնչում: Ավելի շատ են կատուների ու վանդակավոր ծածկոցների մեջ փաթաթված աղջիկների նկարները: Կան նաև նույն այդ ծածկոցներում փաթաթված կատուներ: Բոլորը հարմարավետություն, հոգատարություն ու ջերմություն են ուզում:
Այդ պատճառով էլ մենք որոշեցինք պարզել, ինչպես է պետությունը հոգում բաքվեցիների մասին: Արդյո՞ք պետության հոգածությունը կջերմացնի մեր հոգին այս ձմեռ:
Պետության կողմից առաջարկվող դրական բաների մեջ կանխատեսելի առաջատար կա:
1. «Ասան հիդմեթ»
ASAN-ը հեշտացնում է մեր կյանքը: Դա ամբողջությամբ հասկանում են նրանք, ովքեր գրանցումից դուրս են եկել, գրանցվել են, անձնագիր են ստացել կամ բնակարան են վաճառել «սովետական» ընթացակարգի բոլոր կանոններով: Բնակարանային կոմունալ տնտեսությունների, պոլիկլինիկաների ու ֆոտոատելիեների այցելություններ, և անհրաժեշտ փաստաթուղթը ձեր ձեռքում է: Այժմ այս բոլոր գործընթացները կարելի է անել միայն մի տեղում, որտեղ, ինչպես ժողովուրդն է ասում, «հոգիդ ոչ ոք չի նեղացնում».: Այտեղ կարելի է նաև արյան անալիզ հանձնել, լուսանկարվել, նոտարով փաստաթուղթ հաստատել, պետական տուրքերը վճարել, և այս ամենը՝ միայն ըստ հաստատված գնացուցակի, միտք անգամ չի կարող առաջանալ որևէ մեկին տասանոց կամ հինգանոց տալ: Ոչ ոք ձեզնից ավելորդ կոպեկ անգամ չի վերցնի: Նույնիսկ հերթ կանգնել պետք չէ՝ հենվելով միջանցքի կեղտոտ պատին, պետք է պարզապես հանգիստ սպասել էկրանին հայտնվող համարին՝ փռվելով բազմոցին:
2. Դպրոցական դասերի տեղափոխումը առավոտյան ժամը 8-ին
Կարծես, ոչ ոքին հաճելի չէ արթնանալ առավոտյան ժամը 6-ին: Սկզբում բոլորը դժգոհում էին, որ, որ միևնույնն է այդ ժամին կենտրոնում խցանումներ են, ինչ ուզում ես արա: Սակայն հետո պարզ դարձավ, որ այդ խցանումներն այժմ բավականին «բարորակ» են, այսինքն տրանսպորտը թեկուզ դանդաղ, բայց առաջ է շարժվում, և ամենակարևորը, որ ավտոբուսում հրմշտոցի մեջ ընկնելու վտանգ չկա, ինչպես նախկինում էր, նույնիսկ եթե դասերից կես ժամ առաջ ես դուրս եկել, այլ ոչ թե մեկ: Ճանարհներին իրավիճակը շտկելու միտքն ամբողջովին արդարացրեց իրեն:
3. Նոր BakuBas ավտոբուսները
Որքան էլ որ տարօրինակ է՝ շատերին է դուր գալիս այդ այսպես կոչված սոցիալական շերտավորումը, որն առաջացել է այդ գեղեցիկ կարմիր ավտոբուսների հայտնվելուց հետո: Դրանցից օգտվում են նրանք, ովքեր տրանսպորտային քարտ ունեն ու ովքեր չեն վախենում օգտագործել այն: Նրանք, ովքեր ի զորու չեն ընկալելու նոր կարգերը և սովոր են «վարորդին 20 կոպեկ տալ», սպասում են հին ավտոբուսներին:
Նույնը վերաբերում է ըստ պահանջի կանգառներին. նոր ավտոբուսները կանգնում են միայն հստակ կանխորոշված տեղերում: Շատերի մոտ դա կլաուստրաֆոբիայի նոպա է առաջացնում: Նրանք հիստերիայի մեջ են ընկնում, ճչում ու մանրադրամով հարվածում ապակուն: Հետո իջնում են կանգառում՝ բաձր գոռգոռալով ու այլևս նման «վտանգավոր» տրանսպորտով չեն երթևեկում:
Նոր ավտոբուսները բավականին անսպասելի կերպով կարծես վերահսկողությամբ երեկույթներ լինեն, որտեղ բոլորն իրենց նմանների հետ են երթևեկում:
ASAN-ի կամավորները մարդկանց օգնում են ավտոբուսից ճիշտ օգտվել: Բաճկոնի վրայի գրառումը. ‘Ես տրանսպորտային քարտ ունեմ, իսկ դո՞ւ’
4. Վարորդները զիջում են հետիոտնին անցումների վրա
Դրա համար վարորդներին ի սկզբանե սկսել են դաստիարակել: Այսինքն՝ ակտիվորեն տուգանել են: Լուրեր են պտտվում, որ քաղաքացիական հագուստով հատուկ գործակալները ոտքները դնում էին «զեբրի» վրա, և եթե վարորդը մեքենան չէր արգելակում, թաքստոցից դուրս էր գալիս ճանապարհային ոստիկանությունն ու տուգանում խախտում կատարած վարորդին: Այդ ամենից հետո վարորդները բավականին սիրալիր դարձան, իսկ անցումներն՝ անվտանգ:
5. Կրթաթոշակ
Վճարովի սովորող ուսանողները այժմ կրթաթոշակ են ստանում: Թվում է թե, ի՞նչ տարբերություն, ինչու պարզապես այդ գումարը չհանել ուսման վարձից: Բայց այստեղ ուսանողին մոտիվացնելու գործոնն է աշխատում՝ կրթաթոշակը տրամադրվում է, եթե «չես կտրվել»: Փաստացի, ուսանողը վաստակում է իր «զեղչը»: Բացի այդ, կրթաթոշակը ոչ միայն գումար է, այլ նաև խորհրդանիշ, ուսանողության հաճելի բաղկացուցիչ մաս: