Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 26 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Հայաստանի վարչապետի տիկինը ճակատ կմեկնի՝ հայրենիքը պաշտպանելու
«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ո՛չ հայրենիք, ո՛չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու», — գրել է Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում։
Հոկտեմբերի 5-ից որպես կամավոր ճակատ է մեկնել նաև վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
-
«Ադրբեջանը չի ցանկանում լուծել ղարաբաղյան հարցը, Ադրբեջանն Արցախի կապիտուլյացիան է ուզում»․ Հայաստանի վարչապետ
Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նկարագրել է ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար ճակատագրական պահ է, և չի կարելի հույս դնել այն բանի վրա, որ իրավիճակը լուծվելու է ինչ-որ մեկի օգնությամբ։ Այժմ Հայաստանի բնակիչների համար մեկ լուծում կա․ յուրաքանչյուրը պետք է պաշտպանի ժողովրդին այնպես, ինչպես առաջնագծի զինվորները։
Ըստ վարչապետի՝ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, սակայն Ադրբեջանն, ինչպես պատերազմից առաջ, ավելին է պահանջում՝ կապիտուլյացիա․
«Հայ ժողովուրդն ու կառավարությունը պատրաստ են [հակամարտ կողմերի] երկկողմանի զիջումների, անգամ՝ ցավոտ զիջումների, սակայն հայ ժողովուրդը ոչ մի դեպքում պատրաստ չէ կապիտուլյացիայի։ Ադրբեջանին զիջումների հակելու համար մենք պետք է վեր կենանք և պայքարենք»։
Փաշինյանը սպասում է ԱՄՆ արձագանքին՝ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի խախտմանը։ Սակայն ինքն արդեն հասցրել է ամերիկյան կողմին իր կասկածները հայտնել հրադադարի պահպանման վերաբերյալ․
«Մենք, իհարկե, դեռ չգիտենք, թե ինչպես կարձագանքի նախագահ Թրամփը, սակայն կեսգիշերն անց ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և նրան ուղիղ հայտարարել եմ․ քանի որ սա նրանց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար արդեն երրորդը, կարող եմ մոտավորապես ասել, թե ինչ է կատարվելու վաղը։ Մեծ է հավանականությունը, որ հրադադարը չի պահպանվելու, իսկ դրա համար մեղքը դրվելու է հայկական կողմի վրա»։
-
Արցախում զոհվել է՝ մեկ, վիրավորվել՝ երկու խաղաղ բնակիչ․ Արցախի օմբուդսմեն
Խաղաղ բնակիչներ են տուժել ադրբեջանական ԶՈւ կողմից Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի հրթիռակոծման հետևանքով։ Արցախի օմբուդսմենի հաղորդագրությունում ասվում է, որ ադրբեջանական կողմը շարունակել է հրթիռակոծել քաղաքացիական բնակավայրերը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով։
-
Ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել ևս 18 բնակավայր․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հասցեագրված իր ուղերձում հայտարարել է ադրբեջանական բանակի կողմից ևս 18 բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։
Հայտարարվել է այդ բնակավայրերի ցանկը․
Զանգելանի շրջան․ Բիրինջի և Իքինջի Ալիբեյլի, Ռաբենդ, Ենիքենդ գյուղերը,
Ջաբրայիլի շրջան․ Գովշուդլու, Սոֆուլու, Դաղ Մաշանլի, Քյուրդլեր, Հովուսլու, Չելեբիլեր գյուղերը,
Գուբաթլիի շրջան․ Փադար, Էֆենդիլեր, Յուսիֆբեյլի, Չայթումաս, Խանլըգ, Սարըյաթաղ, Մոլլաբյուրխան գյուղերը և Գուբաթլի քաղաքը։
-
Ադրբեջանական ավիացիան ռմբակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմի մասին նոր պայմանավորվածությունը նաև խաղաղ բնակավայրերում։
Հաղորդագրության համաձայն՝ «հակառակորդը ռազմական ավիացիա է կիրառել Մարտունի քաղաքում՝ կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը»։
-
Անհրաժեշտ է վերահսկման հստակ մեխանիզմներ ներդնել․ Հայաստանի ՊՆ
Խախտումները բացառելու և մեղավորներին հայտնաբերելու համար Հայաստանի պաշտպանության նախարությունը կրկին կարևորել է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պնդում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
Բաքվի հայտարարությունները, թե, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, գերատեսչությունը սադրանք է որակում։
-
«Չենք սատարում այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության վերաբերյալ դիրքորոշումը»․ Սերգեյ Լավրով
Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղում ռազմական լուծմանը և բոլոր արտաքին խաղացողներին կոչ է անում զերծ մնալ ռազմական սցենարի զարգացումից, երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Չենք թաքցնում, որ չենք սատարում այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Երկու ժողովուրդներին՝ հայ և ադրբեջանցի, դիտարկելով որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման մղումները», — հայտարարել է Լավրովը «Նորությունների աթենական և մակեդոնական գործակալությանը» տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ հօգուտ «բացառապես քաղաքական» կարգավորման «հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ»։
«Կոչ ենք անում բոլոր արտաքին «խաղացողներին» անել ամեն ինչ՝ թույլ չտալու համար ռազմական սցենարի հետագա սրացում, սառեցնելու կողմերի էմոցիաներն, ակտիվացնելու խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելուն ուղղված աշխատանքը», — հավելել է Լավրովը։
-
Ադրբեջանի ՊՆ․ «Հակառակորդը հրետակոծում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումները»
«Չնայած հայտարարված նոր հումանիտար հրադադարի ռեժիմին՝ հայկական զինված ուժերը կրակ են վարում տարբեր տեսակի հրազենի, ականանետների և հրանոթների միջոցով մեր բնակավայրերի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են ճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի ուղղությամբ։
Սկսած առավոտյան ժամերից՝ Հայաստանի Բերդի, Ճամբարակի և Վարդենիսի տարածքից հակառակորդը հրետակոծել է Ադրբեջանի Թովուզի, Քեդաբեքի և Դաշքեսանի շրջանները։
Միաժամանակ մեր ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Տերտերի, Աղդամի, Ֆիզուլիի, Լաչինի և Գուբաթլուի ուղղությամբ, նույնպես հրատեկոծվում են հակառակորդի կողմից», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Հայկական կողմը Ադրբեջանին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
ՀՀ ՊՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:».
Րոպեներ անց Շուշան Ստեփանյանը հրապարակեց նմանատիպ բովանդակությամբ երկրորդ հաղորդագրությունը. «
«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:
-
Հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի հաղորդագրության հերքում
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին», իսկ ադրբեջանական կողմի մեղադրանքներն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Ավելին, ղարաբաղյան կողմը ենթադրում է, որ մեղադրանքներն արվել են հետագա սադրանքների համար տեղեկատվական հիմք նախապատրաստելու համատեքստում:
-
Հակառակորդը հրետակոծել է Տերտերի շրջանը․ Ադրբեջանի ՊՆ
«Հայաստանի զինված ուժերը, խախտելով նոր հումանիտար հրադադարի ռեժիմը, հոկտեմբերի 26-ին հրետակոծել են Տերտեր քաղաքն ու շրջանի գյուղերը», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Հայաստանը կոպտորեն խախտել է հրադադարի նոր ռեժիմը․ Ադրբեջանի ՊՆ
«Չնայած հոկտեմբերի 26-ին ժամը 08.00-ից հայտարարված նոր հումանիտար հրադադարի ռեժիմին՝ Հայաստանի զինված ուժերը կրկին կոպտորեն խախտել են ձեռք բերված պայմանավորվածությունը», — հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 26-ին ժամը 08.05 Հայաստանի զինված ուժերը, խախտելով նոր հումանիտար հրադադարի ռեժիմը, Լաչին քաղաքի ուղղությամբ հրետակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Լաչինի շրջանի Սաֆյան գյուղում», — նշված է գերատեսչության հաջորդ հաղորդագրությունում։
-
Հրադադարը պահպանելու պատրաստակամություն․ Արցախի նախագահի և Հայաստանի վարչապետի հայտարարությունները
Արցախի նախագհը գրել է Facebook-ի իր էջում․
«Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։
Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»։
Ավելի ուշ Հայաստանի վարչապետն էլ Facebook-ի իր էջում է գրել․
«Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»։
-
Ադրբեջանի ՊՆ․ «Ադրբեջանական բանակն ամբողջությամբ պահպանում է հրադադարի ռեժիմը»
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ պահպանում են հրադադարի ռեժիմը ողջ ճակատի երկայնքով, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին ժամը 08.00-ին», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության առավոտյան հաղորդագրությունում։
-
Շնորհավորական ուղերձ հակամարտության կողմերին Թրամփից
ԱՄՆ նախագահը Թվիթերում գրառմամբ է շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ:
«Շատ կյանքեր կփրկվեն, հպարտ եմ իմ թիմով»,- գրել է ԱՄՆ ղեկավարը։
Նա գովեստի խոսքեր է գրել բանակցություններում հաջողելու կապակցությամբ պետքարտուղար Մայք Փոմփեոյի, նրա տեղակալ Սթիվեն Բիգանի և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հասցեին:
-
Իրադարձությունները հոկտեմբերի 26-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված մարտերի գրեթե ուղիղ մեկ ամիսն է լրանում։
• Հայտարարվել է և, ըստ առաջին հաղորդագրությունների, գրեթե միանգամից խախտվել է նոր, արդեն երրորդ հրադադարը։ Այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին (տեղական ժամանակով), համատեղ հայտարարությունն այս անգամ ստորագրել են ԱՄՆ-ն, Ադրբեջանն ու Հայաստանը։ Նախորդ երկու հրադադարները՝ հոկտեմբերի 10-ին և 18-ին, հաստատվել էին Մոսկվայի միջնորդությամբ և միանգամից խախտվել էին։
• Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը հոկտեմբերի 25-ի երեկոյան պայմանավորվածության հայտարարումից անմիջապես հետո սոցցանցերի իրենց էջերում ողջունել են հրադադարը, «որը կնքվել է ԱՄՆ միջնորդությամբ», որն էլ ավելի վաղ հրադադարի մասին կնքված երկու պայմանագրերի հաստատումն էր, «որոնք համաձայնեցվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ»։
• ԱՄՆ նախագահը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին շնորհավորել է Արցախում հրադադարի շուրջ պայմանավորվածության հասնելու կապակցությամբ և գրել, որ «հպարտանում է իր թիմով»։
• Արդեն երրորդ հրադադարն է հայտարարվել։ Այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին առավոտյան 8-ին (տեղական ժամանակով), համատեղ հայտարարությունն այս անգամ ստորագրել են ԱՄՆ-ն, Ադբեջանը և Հայաստանը։ Նախորդ երկու հրադադարները՝ հոկտեմբերի 10-ին և 18-ին, ձեռք են բերվել Մսկվայի միջնորդությամբ և միանգամից էլ խախտվել են։
• «Եթե հակամարտությունը չդադարեցնենք, հնարավոր է բախում Թուրքիայի և Ռուսաստանի միջև»․ այսպես է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը պատասխանել CNN-ի հաղորդավարի այն հարցին, թե ինչու է ԱՄՆ պետքարտուղարը հարկ համարել միջամտել ղարաբաղյան դեպքերին։ Հոկտեմբերի 23-ին Պոմպեոն Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ (առանձի-առանձին)։
• Ողջ օրը ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվել են դաժան մարտերը, հատկապես՝ հարավային ուղղությամբ (Իրանի հետ սահմանին)։ Հաղորդագրություններ են ստացվել նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող մարտերի մասին։
• Իլհամ Ալիևը հաղորդել է, որ մեկամսյա մարտերի ընթացքում ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել Ֆիզուլի, Հադրութ, Ջաբրայիլ, Զանգելան քաղաքներն, իսկ հոկտեմբերի 25-ին՝ նաև Գուբաթլուն։ Ադրբեջանական բանակը նաև վերահսկում է մոտ 100 գյուղ այդ շրջաններում (Ղարաբաղին հարող տարածքներ, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ էին 1990-ականների պատերազմից հետո)։
• Ֆրանսիայի խորհրդարանի 20 պատգամավոր է Երևան ժամանել, հանդիպել Հայաստանի վարչապետի հետ և մեկնել Արցախ։
• Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաալիքին, որում կրկնել է իր հիմնական պայմանները․ «Ադրբեջանը հրադադար է ուզում և իր հողերի վերադարձը»։
• Ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն այս ռազմական գործողություններն Արցախում անվանել է «ԱԹՍ-ների պատերազմ»։
• ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Պալոնեն կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ «նրան ստիպելու համար պահպանել հրադադարի ռեժիմն ու վերջ տալ օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների օգտագործմանը»։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ․հոկտեմբերի 25-ի նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր-լուսանկարներ։