Պահապան կատուներ
“Շանսոնը Բաքվի կենտրոնում է: Իսկական պանդոկ է՝ փայտե սեղաններով, տարեց մշտական հաճախորդներով, հարևան սեղանների միջև զրույցներով: Այստեղի այցելուներն այսպես կոչված էլիտան են, սակայն ոչ այնպիսի, ինչպիսին են գլամուրային ակումբներում: Այստեղ հավաքվում է ինտելեկտուալ, միևնույն ժամանակ հասարակ հանրություն՝ լրագրողներ, նախարարությունների աշխատակիցներ, շախմատիստներ, գրականագետներ, փիլիսոփաներ և պարզապես “տասներորդ պորտի իսկական բաքվեցիներ:
Այնպես է ստացվել, որ “Շանսոնը թալիսման կատու ունի: Երկար տարիներ այդ թալիսմանը լեգենդար Անֆիսան էր՝ սև կատուն, որը հայտնի էր իր ցնցող պտղաբերությամբ:
Անֆիսան “աշխատելիս՝ բացառիկ արխիվային լուսանկար
Իսկ ահա նրա տանջանքների արդյունքը
Այսօր “Շանսոնի կատուն շատ ծեր է ու սպիտակ… Պարզապես Կատու: Անուն չունի:
Ինչպես պատմում են այցելուները, Կատուն ծանր ճակատագիր է ունեցել: Սկզբում նա ապրել է արտասահմանցիների մոտ, ովքեր Բաքվում պայմանագրով աշխատողներ են եղել: Նրան շքեղության մեջ են պահել, նա ունեցել է ամեն ինչ: Հետո պայմանագրի ժամկետը սպառվել է, տերերը հեռացել են՝ թողնելով Կատվին մենակ: Կատուն եկել է “Շանսոն, հավանաբար, հոտառությամբ զգալով “թափուր հաստիքը: Նրա իսկական անունն այստեղ ոչ-ոք չգիտի, իսկ արդեն ծեր կատվին նոր անուն դնելը ավելորդ ու անպատշաճ վերաբերմունք կլիներ:
Կատուն երբեք ոչ մի ավելորդ շարժում չի անում: Կամ նստած է սֆինքսի դիրքով դռան մոտ կամ ինչ-որ մի աթոռի վրա նստած է՝ առաջին հայացքից անհարմար դիրքով:
Ինչպես պատմում է պանդոկի անձնակազմը, Կատուն ոչ բոլորին է բարևում, ամեն ուտելիք չի ուտում և, ընդհանրապես, իր կատվի դարն ապրում է արժանապատվությամբ՝ տրվելով շրջապատը զննելուն ու տխրությանը: Դեմքին, կարծես, գրված է. «Այս ո՞ւր եմ հասել: Աչքս ձեզ չտեսներ»: Եվ աչքերը կկոցում է:
P.S. Պարզվեց՝ այցելուներից ոմանք կատվին Կոկս են ասում: Հավանաբար, մենք նրա անցյալի մասին ամեն ինչ չէ, որ գիտենք:
MariVanna-ն Բաքվի ռեստորանային վերջին սենսացիան է: Այն ռուսական ռեստորոնային ցանցի մասնաճյուղն է, որը տեղական աղքատիկ շուկայում զբաղեցրել է «մթնոլորտային» ռեստորանների շրջանում իր տեղը: Բաքվի էլիտան (այժմ մենք խոսում ենք հենց գլամուրային հանրության, փակ ցուցադրությունների այցելուների մասին) հիացած է MariVanna-ով: Այստեղի հարմարավետությունը՝ սկսած մատուցողների ժապավեններից և ավարտած զուգարանի առաստաղից կախված ժանյակավոր վարագույրով՝ ստեղծված է մտածված դետալներից, որոնցից և ոչ մեկը «տան կտուրից» չեն գտել: Արտ-տնօրենի հոնորարն անդրադարձել է կարկանդակների ու տոլմայի գնի վրա: Սակայն հաճելի միջավայրում ընթրիքի համար ափսոս չէ վճարելը:
Բացի այդ, մի՞թե կգտնվի մեկն, ով չի ուզում ծանոթանալ Վալերոնի հետ: Նա «տնական» ռեստորանի ստեղծագործ կոնցեպցիայի մի մասն է: Նա այստեղ հայտնվել է ռեստորանի բացմանը զուգընթաց՝ մոտ 7 ամիս առաջ, երբ դեռ բոլորովին փիսիկ էր: MariVanna-ի ֆեյսբուքյան էջում Վալերոնի լուսանկարը չկա, չնայած անընդհատ հիշատակվում է: Դա հասարակ բացատրություն ունի. Վալերոնը սեփական էջն ունի Ֆեյսբուքում:
Մեր հարցին՝ կընդունի՞ մեզ Վալերոնը, պատասխանեցին, որ նա «պրոցդուրաների է»: Անթերի բարեհամբույր մատուցողուհին խնդրողական տոնով ասաց. «Պարզապես մենեջերը նրան տարավ»:
Չնայած, ֆոտոսեսիայի համար հայտնի դեմքին ներս բերեցին մի քանի րոպեով: Նա թույլ տվեց իրեն նկարել՝չնայած դժգոհությունն ակնհայտ էր. մենք նրան կարևոր գործերից կտրում էինք:
Եզրակացությունը ինքն իրեն է ստացվում. կատուները տանել չեն կարողանում մարդկանց՝ անկախ նրանց սոցիալական ստատուսի: