Ով պատգամավոր կդառնա և ինչու
Լուսանկարը՝ Լյուսի Սարգսյանի
Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ
Ապագա խորհրդարանն այլ է լինելու: Այն պլյուրալ, մի փոքր ավելի պակաս օլիգարխիկ է լինելու: Նոր խորհրդարանը կփորձի ավելի պրոֆեսիոնալ դառնալ, սակայն դժվար իրոք ստացվի: Այն նախորդից տարբերվելու է իր իրավասություններով: Դա որոշումներ կայացնելու կենտրոն, մի վայր է լինելու, որտեղ մարդիկ փորձելու են փոխհամաձայնության գալ:
Հայաստանի քաղաքացիներն այժմ ընտրում են երկրում որոշումներ կայացնող գլխավոր մարմնին: Նրանք ընտրում են այն մարդկանց, ովքեր իշխելու են: Մինչ այդ գոյություն ուներ նախագահի ֆիգուրը: Այս ընտրությունները պակաս անձնավորված են: Մարդկանց համար անձերի օգտին քվեարկելն ավելի հեշտ է, քան քաղաքական կուսակցությունների օգտին, հատկապես մեր համակարգի պես համակարգում, որտեղ ժողովրդավարությունը բավականին երիտասարդ է:
Կանխատեսումներ
Հաշվի առնելով այն, որ խորհրդարանը կազմով ավելի փոքր է դարձել, բարձրացել է մրցակցությունը: Եվ բանն այն չէ, որը տեղերն են քչացել (105 մանդատ, գործող խորհրդարանում դրանք 131-ն են), այլ այն, որ առաջին կուսակցությունը պետք է 54% հավաքի: Դատելով իրողություններից՝ այսօր իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ավել էլ կհավաքի: Այն, ինչ մնա, պետք է հասնի երկրորդ կուսակցությանը: Ըստ ամենայնի, դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կլինի, որը նույնպես քվեների զգալի քանակ կհավաքի: Մնացածներին գրեթե ոչինչ կմնա:
Այսպիսի իրավիճակ են ընդդիմադիրները կանխատեսում: Նրանք պնդում էին, որ նախագահին հեռացնեն, հետո բացառեցին մեծամասնական ցուցակներով քվեարկությունը: Իսկ կուսակցական ցուցակներով մեկ հոգի չի կարող խորհրդարան անցնել: Կուսակցությունը նվազագույնը 5% պետք է հավաքի, բլոկը՝ 7%: Դա ուժեղ մրցակություն է առաջացնում: Պարզ է, թե ով էլ լինելու առաջինը, ով՝ երկրորդը, իսկ մնացածները միմյանց կոկորդ են կրծում, քանի որ հասկանում են, որ, ի տարբերություն նախորդ անգամվա, շատերը լուսանցքում կմնան»:
Խաղի կանոնները
Նախորդ կադենցիայից աստիճանաբար ձևավորվում է խորհրդարանական ընտրությունների խաղի կանոնները: Նախկինում ընդդիմադիր ուժերն ասում էին, որ ամեն ինչ ոչ լեգիտիմ է. «Նախագահը լեգիտիմ չէ, խորհրդարանը լեգիտիմ չէ, Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ընտրությունները լեգիտիմ չեն, ամեն ինչ կեղծված է, և ես այդ ամենին դիմակայում եմ փողոցում»: Այժմ ասում են, որ «նախագահը լեգիտիմ չէ, խորհրդարանը լեգիտիմ չէ, Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ընտրությունները լեգիտիմ չեն, ամեն ինչ կեղծված է, սակայն ես կընտրվեմ այս ընտրություններում, խորհրդարան կմտնեմ և կասեմ, որ ամեն ինչ ոչ լեգիտիմ է՝ վերածվելով այդ փոխհամաձայնության սեգմենտներից մեկի»: Սա սկզբունքորեն այլ իրավիճակ է, և ընտրազանգվածը չի կարող դա չտեսնել:
Բացի այդ, ի տարբերություն մինչև 2008թ-ը եղած բոլոր ընտրությունների, ոչ ոք չի պատրաստվում ձայների մեծամասնություն հավաքել Հանրապետական կուսակցությունից բացի: Բոլորը հասկանում են, որ պարապես այդպիսի հնարավորություն չունեն: Նրանք միայն հավակնում են գլխավոր ընդդիմություն լինելուն, իրական ընդդիմություն, իսկական ընդդիմություն, ազնիվ ընդդիմություն, գեղեցիկ ընդդիմություն, ինտելիգենտ ընդդիմություն և այլն, ինչը կոչվում է «խաղի կանոնների ընդունում»:
Երկրորդ փուլ չի լինելու: Սա դասական իրավիճակ է, պարզապես մարդիկ ամաչում են ասել, որ քվեարկելու են հանրապետականների (իշխող կուսացության) օգտին: Այստեղ քվեարկության տեսակն այլ է: Որոշ կուսակցություններ իրենց համախոհներին, իրենց ընտրազանգվածն ունեն, և որոշների մոտ այն բավականին կայուն է, օրինակ, Հայ ազգային կոնգրեսինը (ՀԱԿ), ՀՅԴ Դաշնակությանը, Կոմունիստական կուսակցությանը, Բարգավաճ Հայաստանինը: Հանրապետականների հետ ամեն ինչ այլ է: Պաշտոնյաների և բիզնեսմենների որոշակի թիվ կա, որն, ինչ-որ սեփական նկատառումներից ելնելով, քվեարկելու է ՀՀԿ օգտին: Բացի այդ, մարդիկ ՀՀԿ համար քվեարկելու են վերջին պահին, երբ համարեն, որ էլ չկա մեկը, որի համար պետք է քվեարկել:
Գաղափարախոսությունը զիջում է ոչ գաղափաախոսական բլիթներին
Հայաստանում այնպիսի գործընթաց է գնում, երբ գաղափարախոսությունից զրկված ուժերը հաղթում են գաղափարախոսություն ունեցողներին: Արդարության համար պետք է նշենք, որ դա ոչ միայն հայկական, այլ համաշխարհային գործընթաց է: Ծանր գաղափարական մարտերի ժամանակներն անցյալում են մնացել: Անտարբերության մենեջմենթի պայմաններում մարդիկ հակված են քվեարկել ոչ թե բառերի, այլ գյուղում կառուցած ճանապարհի, տան նոր դռների և պատուհանների, աշխատավարձի համար, նրանք հակված են քվեարկելու՝ կախված թե որ կուսակցությանն է պատկանում իր գործատուն, բնակվելու վայրից:
Գաղափարախոսությունը կրճատվում է, և արդյունքում, այնպիսի կուսակցությունները, ինչպիսիք են «Դաշնակցությունը», «Հայ ազգային կոնգրեսը» կորցնում են իրենց ընտրազանգվածը, և, ընդհակառաը, ավելանում են հանրապետականները, աճում է Ծառուկյանի կուսակցությունը (նկատի ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդն է խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը):
Միաժամանակ ի՞նչ են խոսում ընդդիմադիր գաղափարական կուսակցությունները: «Նրանք վատն են, ես լավն եմ»: Դրան ոչ ոք չի հավատում, քանի որ այդ մասին խոսվում է 25 տարի շարունակ: 2008թ-ին մարդիկ հավատում էին: Մարդիկ պատրաստ էին դուրս գալ, քվեարկել, վտանգի ենթարկվել: Այժմ ոչ ոք չի հավատում: Դա է հենց քվեարկության ռացիոնալացումը: