ոլոր ուսանողներն այժմ հավասար են
Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներն ուսանողներին ուրախացրին կրթաթոշակների բարձրացման լուրով: Հետո պարզվեց, որ հենց բարձրացում տեղի չի ունեցել, ընդամենը վերանայվել է կրթաթոշակի գումարի նշանակման կարգը՝ կախված ակադեմիական ցուցանիշներից: Բակալավրի ուսանողների կրթաթոշակն, օրինակ, կազմում է 50, 80 կամ 95 մանաթ՝ ըստ մեկ կիսամյակի ընթացքում ուսանողի վաստակած բալերի: Մագիստրատուրայում և դոկտորանտուրայում, բնականաբար, գումարն ավելի մեծ է:
Օրենքում փոփոխություն մտցնելուց անմիջապես հետո պարզ դարձավ, որ 2016թ. փետրվարից սկսած կրթաթոշակ կստանան նաև վճարովի հիմունքներով սովորող ուսանողները (բանն այն է, որ նույնիսկ ադրբեջաական պետական բուհերում ուսանողների մի մասը ուսման վարձ է վճարում, իսկ մնացածներն, ովքեր ընդունելության քննություններին բարձր բալեր են հավաքել՝ անվճար):
Այդ մասին հայտարարեց կրթության նախարարության Գիտության և բարձրագույն կրթության բաժնի պետ Սուլխադդին Գյոզալովը՝ մեկնաբանելով ուսանողական կրթաթոշակների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հանձնարարականը:
Նոր օրենքը տարածվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհեր այս տարի ընդունված ուսանողների վրա:
Նորությունը շատ ուրախացրեց վճարովի սովորողներին: Ավիացիայի ազգային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Նիգյար Ալիևան այդ երջանիկների թվում է, այժմ նա երազում է նոր սպորտային կոշիկների մասին:
Վիկտորյա Սորոկինան Բաքվի սլավոնական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի է, տարրական դասարանների ապագա մասնագետ: Նա համոզված է, որ կրթաթոշակը միանշանակ սովորելու լավ խթան է:
Ֆիկուլտուրայի ու սպորտի ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող Ռաշադ Զեյնալովը կարծում է, որ կրթաթոշակն էլ ավելի պետք է բարձրացնել, որ այն կրթություն ստանալու իրական խթան դառնա:
Ավիացիայի ազգային ակադեմիայի կրթաթոշակ ստացող ուանողներն ասում են, որ այն սովորելու համար լուրջ խթան է և վախենում են զրկվել դրանից, ինչ մեծության էլ լինի:
Հարցված ուսանողների թվում 95 մանաթ կրթաթոշակ ստացող միայն մի գերազնցիկ ուսանողուհի կա, ով ծախսում է այն կոսմետիկայի ու ճանապարհի վրա: Ավիացիայի ազգային ակադեմիան քաղաքի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա է գտնվում, ինչի պատճառով էլ ուսանողների ճանպարհածախսն ավելի բարձր է, քան մայրաքաղաքի այլ բուհերում սովորողներինը:
Ադրբեջանի շրջաններից մեկի բնակիչ Ռամին Օսմանովը Բաքվում բնակարան է վարձակալում: 80 մանաթ կրթաթոշակը ծախսում է սնվելու վրա, իսկ բնակարանի վարձը ծնողներն են ուղարկում:
Իսկ, օրինակ, երկրորդ կուրսի ուսանողուհի Այսել Ղուլիևան 50 մանաթ նվազագույն կրթաթոշակը ծնողներին է տալիս:
Ուսանող Ադամ Ավիևը լրջորեն տարվել է բուքմեյքերական գրասենյակներով և իր ողջ կրթաթոշակը գրեթե ամբողջությամբ ծախսում է ֆուտբոլային խաղադրույքների վրա՝ ավելի մեծ գումար շահելու հույսով:
Հարցվածների թվում են նաև ուսանողներ, ովքեր “կտրվել են կրթաթոշակից: Նույնիսկ եթե այն մինիմալ էր, նրանք ձգտում են իրենց գործած սխալներն ուղղել և վերադարձնել այդ գումարը սեփական բյուջե: