Ո՞վ է նա՝ ԻԼԻՊ-ի վրացի մարտիկը
Գուրիայի շրջանի Նասակիրալի գյուղի բնակիչ Բադրի Իրեմաձեի անունը հանրությանը հայտնի դարձավ, երբ նոյեմբերի 23-ին համացանցում տարածվեց ԻԼԻՊ-ի շարքերում կռվող 4 վրացախոս ահաբեկիչների տեսանյութը:
Նրանցից մեկը հենց երեսներկուամյա Բադրի Իրեմաձեն էր: “Ուղերձ Վրաստանի ժողովրդին անվանումն ունեցող տեսանյութում ահաբեկիչները սպառնում են Աջարիայի մուսուլմաններին ու Վրաստանում բնակվող քրիստոնյաներին:
Բադրի Իրեմաձե
Ինչպես հայտարարում են Իրեմաձեի ընտանիքի անդամները, սեպտեմբերին նա լքել է Վրաստանն ու մեկնել Թուրքիա՝ գումար վաստակելու: Նրա մայրը՝ Մերի Իրեմաձեն հիշում է այն միակ դեպքը, երբ որդին պատմում էր մուսուլմանական երկիր մեկնելու իր ծրագրերի մասին:
Բադրի Իրեմաձեի մայրը՝ Մերի Իրեմաձեն
Մերի Իրեմաձե. „ …Ես միայն տասն օր առաջ իմացա…, որ նա իրոք մեկնել է: Նա ասաց, իբր գնում է Թուրքիա աշխատելու, որ իրեն փող է պետք:
JAMnews. Նա Թուրքիա է մեկնել սեպտեմբերի՞ն:
Մ. Ի. Այո: Նա ասաց, որ թեյ է այնտեղ հավաքելու: Մի օր առավոտյան ինձ կանչեց, տեսա՝ հագնվել է, շորերն էլ հավաքել: Հարցրի՝ ինչ ես անում, ասաց, որ գնում է Թուրքիա աշխատելու: Ես նույնիսկ ուրախացա, որ գումար է վաստակելու: Թե չէ ուզում էր հողերը վաճառել, որպեսզի ընտանիքը կերակրի: Ես նրան փորձեցի հետ պահել՝ ասելով, որ կինը հղի է, և եթե նրան հող պետք չէ, իր հետնորդներին պետք կգա:
JAMnews. Նա փորձե՞լ է Ձեզ հետ կապվել այնտեղից: Զանգե՞լ է:
Մ.Ի. Մի փոքր ուշ նա կապվեց ինձ հետ և ասաց, որ իր մոտ ամեն ինչ լավ է: Ես արդեն հույս չունեի, որ նա ողջ է: Երբ նրան մորուքով տեսա, մտածեցի՝ ձերբակալել են: Նա ասաց, որ ամեն ինչ լավ է և որ սահմանն անցնելիս ոչ մի խնդիր չի եղել: Հետո արդեն իմացա, որ Սիրիայի սահմանն են անցել:
JAMnews. Ե՞րբ եք նրա մոտ արմատական փոփոխություններ նկատել կրոնական հայացքներում:
Մ.Ի. Մենք դա նկատեցինք, երբ նա ամուսնացավ: Նրա կնոջից կռահեցինք. այն, որ նա տուն հարս էր բերել, այսպես ասած, ոչ մեր ոճի աղջկա, չուզեց ամուսնանալ մեր շրջապատից ինչ-որ մեկի հետ… մենք հասկացանք, բայց ոչ մի վատ բան չենք նկատել… միայն խոնարհություն ենք տեսել… նա նման չէր զինյալի, ոչ մի նման բան մենք չենք նկատել…
JAMnews: Գուցե կնո՞ջ ազդեցությունն էր:
Մ.Ի. Ոչ: Դա իր ընտրությունն էր… նրա կինն ավարտել է Թբիլիսիի մանկավարժականն ու աշխատել է որպես ուսուցչուհի: Նա շատ լավ ու կիրթ աղջիկ էր:
JAMnews: Դուք տեղյա՞կ եք, ինչու են նրանք բաժանվել:
Մ.Ի: Տղաս նրան ամեն ինչում սահմանափակում էր, չէր ուզում որևէ տեղ բաց թողնել, նույնիսկ՝ հարևանի տուն սուրճ խմելու: Երբ նրան արգերեց հանդիպել ինձ հետ, ես նրան կշտամբեցի… ես մայր եմ և իրավունք ունեմ… ես նրան ասացի. “Ինչպե՞ս կարող ես կնոջդ արգելել տեսակցել ինձ: Ես չեմ հավատում ո՛չ քեզ, ո՛չ կո կրոնին: Ինչ-որ սխալ կրոն է դա: Եթե դու հավատացյալ ես, պետք է ճիշտ մտածես, վարվես ու խոսես կնոջդ հետ, ինչպես հարկն է: Նա ինձ Ղուրան նվիրեց՝ թարգմանած: Կեսն արդեն կարդացել եմ: Ասացի նրան. “Այնտեղ ասված է, որ տղամարդը կնոջից մեկ աստիճան բարձր է՝ շատ գեղեցիկ ու ճիշտ է ասվում: Կինը պակաս չափով չի մտածում, սակայն տղամարդը նրանից բարձր է: Եթե ես դա նույնիսկ Ղուրանում կարդացած չլինեի, ես միևնույնն է նախկինում էլ նույնքան գնահատում էի ամուսնուս. նա ավելի բարձր էր, քան ես: Ինքն էլ պետք է նման կերպ մտածեր, իսկ դու ուզում ես բոլոր աստիճաններին գլխավորը լինել: Ահա և վերջ, դրանից հետո այս թեմայով էլ չենք խոսել:
JAMnews. Ինչպե՞ս էր գումար վաստակում
Մ.Ի. Պնդուկի վաճառքից էր եկամուտ ստանում, երկու կով ուներ, որ ես էի նրան տվել… մանդարինի ծառեր ուներ: Աշխատավարձ կամ նպաստ չէր ստանում:
JAMnews. Իսկ մինչ այդ նա որևէ տեղ աշխատո՞ւմ էր, թե՞ միայն գյուղատնտեսությամբ էր զբաղվում այստեղ՝ գյուղում:
Մ.Ի. Այո, բայց մեծ մասամբ գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Ուզում էր ինձ էլ հետը տաներ:
JAMnews. Ո՞ւր
Մ.Ի. Հավանաբար՝ Սիրիա, չգիտեմ: Ասում էր, որ ինձ հետը տանելու է մուսուլմանական երկիր: Սակայն ես նրան ասացի, որ չեմ կարող երկրորդ տղայիս թողնել, իսկ իրեն մենակ բաց չեմ թողնի: Սիրիա գնալն այդքան հեշտ չէ, պետք է մաքսակետ անցնել, ո՞վ հենց այնպես բաց կթողնի: Երևի մտածել է, որ ես նրան կմատնեմ, այդ պատճառով էլ ինձ իր ծրագրերին տեղյակ չի պահել: Նա չէր էլ ասում, որ Սիրիա է գնում, նույնիսկ չէր հիշատակում այն: Երբ հարցրի, որ երկիր ես գնում, ասաց՝ ուր պատահի“:
JAMnews. Իսկ ի՞նչ էր այնտեղ փնրում:
Մ.Ի. Նա ասաց, որ պետք է օգնի մուսուլմաններին ստանալ Աստծո բարեհաճությունը, որպեսզի դրախտ ընկնի: Իսկ ես նրան ասացի. “Իմ սիրտը խոցելով՝ դու դրախտ չես ընկնի»: Նա ոչինչ չգտավ պատասխանելու: Նույնիսկ չեմ ուզում հիշել… այնպես էի սպասում նրան…
JAMnews: Նա Ձեզ հետ կապ հաստատե՞լ է Սիրիա մեկնելուց առաջ: Գուցե գրե՞լ է:
Մ.Ի. Ոչ: Ոչ մի կապ էլ չի եղել: Նա գիտեր, որ ես իրեն կշտամբելու եմ, այդ պատճառով էլ, հավանաբար, չի կապվել ինձ հետ:
JAMnews: Իսկ կինը Ձեզ հետ կապվե՞լ է:
Մ.Ի: Ես նրա հետ կապ եմ պաշտպանում: Մեղկ է, երեխա ունի, որին ուշադրություն է պետք:
JAMnews: Իսկ այստեղի նրա ընկերնե՞րը, միգուցե նրա՞նք են ձեզ մի բան ասել:
Մ.Ի: Ասում էին, որ Բադրին շատ է փոխվել: Բոլորը շատ էին մտահոգվում, հարցնում էին՝ ինչն է պատճառը: Ասում էի, որ տեղյակ չեմ, խնդրում էի օգնել նրան ինչ-որ կերպ:
JAMnews: Ի՞նչ նկատի ունեք: Ինչպե՞ս էր փոխվել:
Մ.Ի. Նա սիրում էր զվարճանալ, հետո դադարեց՝ ասելով, որ իր կրոնը դա արգելում է: Նախկինում նա ընկերների հետ սիրում էր նստել, խմել, միասին ծնունդների ու հարսանիքների էին գնում: Նա նույնիսկ հումորի զգացումն էր կորցրել: Նա հոր պես լավ հումոր ուներ: Չգիտեմ: Երևի եթե հայրը կենդանի լիներ, նա չէր համարձակվի նման բան անել:
JAMnews. Նա ժամանկի մեծ մասն աղոթելո՞վ էր անցկացնում:
Մ.Ի. Այո, նա հիմնականում աղոթում էր: Անցել էր աղոթքների ընթերցանության: Իսկ ես շատ էի զարմանում, որ երիտասարդ տղան անընդհատ աղոթում է: Դա նրա կամքն էր: Նա շատ էր կարդում, հաճախ Ղուրան էր կարդում:
JAMnews: Ընկերներից այլևս ոչինչ չե՞ք իմացել: Գուցե ևս ինչ-որ մեկը այստեղից Սիրիա՞ է մեկնել:
Մ.Ի. Ասում էին, որ Մամուկա Անտաձեն նույնպես գնացել է, հավանաբար միասին են գնացել: Այսպես են ասում: Մենք հեռուստացույցով էլ ենք մեր գյուղի այդ տղային տեսել, նրա կողքին էր նստած: Որ հիշում եմ, զայրանում եմ ինքս ինձ վրա՝ նման տղան արցունքների արժանի չէ: Բայց մայրը, պարզվում է, շարունակում է լալ որդու համար:
JAMnews: Որքանով տեղյակ եմ, Ձեր տղան մեկնելուց առաջ նամա՞կ է թողել:
Մ.Ի. Այո, նրա մեկնելուց հետո նամակն ինձ տալիս տղան փոխանցեց: „Մամ, հրաժեշտ եմ տալիս քեզ առհավետ: Երևի այն աշխարհում կհանդիպենք: Այն մանր պարտքերը, որ մնացել են, երևի դու իմ փոխարեն տաս: Ու եթե տղաս արդեն լույս աշխարհ է եկել (այն պահին դեռ ծնված չէր), հոգ տար նրա համար“:
“Մի տարի առաջ նա բոլորի պես սովորական կյանք էր վարում, ինչպես Վրաստանի հասարակ քաղաքացի: Բայց հետո ամեն ինչ փոխվեց… – պատմում է Իրեմաձեի եղբայրը՝ Բեսոն, JAMnews-ի հետ զրույցում:
Բադրի Իրեմաձեի եղբայր Բեսո Իրեմաձեն
Բադրի Իրեմաձեի եղբայր Բեսո Իրեմաձե. „Նա սովորական կյանք էր վարում, ինչպես Վրաստանի մնացած քաղաքացիները: Բայց հետո մի տարվա մեջ ամեն ինչ այնպես փոխվեց… բարեկամներն ու հարազատները զարմանում էին, նա այլևս այն Բադրին չէր, որին նրանք գիտեին: Նա փոխվեց այն առումով, որ շատ մոլեռանդ հավատացյալ դարձավ, սկսեց հաճախ աղոթել, ինչպես հարկն է օրը 5 անգամ աղոթում էր… նախկինում նա երբեք չէր աղոթում, ոչ մի կերպ չէր արձագանքում դրան: Մեր միջև տարաձայնությունները սկսեցին այն պատճառով, որ նրան հավատքից բացի ոչինչ չէր հետաքրքրում և նա սկսեց քիչ աշխատել… միայն որպեսզի իրեն պահի: “Այն, ինչ ունենք, արդեն շատ է, — ասում էր նա: Նա հումորի լավ զգացում ուներ, ընկերների ու հարազատների շրջանում մեծ հեղինակություն էր վայելում… սակայն հետո անսպասելի խզեց կապերը բոլորի հետ: Այն ժամանակ ես արդեն Թուրքիայում էի: Մի տարի էր՝ աշխատում էի Ռիզի շրջակայքում գտնվող ավաններից մեկի ֆաբրիկայում: Նա հեռախոսով զանգահարեց ու ասաց, որ փողի կարիք ունի և խնդրեց աշխատանք գտնել: Ինձ ասացին, որ դա խնդիր չէ: Նա եկավ մոտս, մի երկու օր մնաց ու հետո անհետացավ: Ես գլխի չընկա՝ բանն ինչում է: Ընդհանրապես տեղյակ չէի, թե ինչ է կատարվում: Հետո 10-12 օրից նա կապվեց հետս, ասաց, որ չփնտրեմ իրեն, որ նա այնտեղ է, որտեղ պետք է լինի և որտեղ անցկացնելու է իր ողջ կյանքը: Ահա և վերջ: Մենք այլևս չենք շփվել: Վերջին անգամ խոսել եմ հետը նոյեմբերի 2-ին:
JAMnews. Նա ասա՞ց՝ որտեղ է: Ասա՞ց, որ Սիրիայում է:
Բ.Ի. Այո, նա ասաց, որ որ արդեն Սիրիայում է և որ ես նրան իզուր ման չգամ: Մի անգամ շատ վաղուց, երբ նոր էր այդպիսի մոլեռանդ դարձել, ասաց, որ գնալու է Սիրիա: Եվ վերջ: Այլևս դրա մասին չի խոսել: Այն ժամանակ ասացի. “Խելքդ գցե՞լ ես, ի՞նչ ես խոսում»: Նա պատասխանեց. “Ես գիտեմ՝ ինչ և երբ է պետք անել. Մենք չէինք էլ պատկերացնում, որ նա նման քայլի կդիմի: