Ո՛չ փայտակոճեր կան, ոչ՛ ռելսեր, ո՛չ էլ փող
Մարտին Աբխազիան պետք է սկսի վճարել Ռուսաստանից երկաթգծի վերանորոգման համար 7 տարի առաջ ստացած վարկը:
Աբխազիայի բյուջեում «երկաթգծային» պարտքի մի մասի մարման համար նախատեսվել է 263 մլն ռուբլի [մոտ $3,700,000]. ընդհանուր վարկը կազմում է 2 մլրդ ռուբլի [մոտ $28,400,000], իսկ այն վերցնելու պատմությունը բավականին սկանդալային է:
2009թ-ին, երբ Աբխազիան գլխավորած Սերգեյ Բաղապշն առաջարկեց Ռուսաստանից վարկ վերցնել երկաթգծի վերանորոգման համար, որը հետագայում, նրա խոսքով, պետք է ծածկվեր «մանրաքարի բիզնեսի» հաշվին, հասարակությունն ու անկախ լրատվամիջոցները կասկածի տակ առան նման քայլի նպատակահարմարությունը:
Աբխազ լրագրող Անտոն Կրիվենյուկն իր «Մեծ աբխազական խարդախություն. երկաթգիծ-վարկ-մանրաքար» հոդվածի համար, որում այդ գործարքն անվանում էր «մեծ խարդախություն», աբխազական դատարանի կողմից դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման «Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին զրպարտելու և նրա պատիվն ու ինքնասիրությունը վիրավորելու համար»:
Հատված Անտոն Կրիվենյուկի հոդվածից.
Այդ փողերն Աբխազիայի կառավարությունն իր հերթին փոխանցում է «Ռուսաստանի երկաթուղիներ» պետական մոնոպոլիստին Աբխազիայի երկաթուղու վերականգնման ֆինանսավորման համար: Ինչպես նաև «Աբխազական երկաթուղիները» «Ռուսական երկաթուղիների» կառավարմանն է տրվում 10 տարի ժամկետով: Այս սխեման արդեն բազմաթիվ հարցեր է առաջացնում, սակայն անցնենք առաջ:
«Այս սխեմայի վերաբերյալ հարցեր են առաջանում այն հայտարարությունների փաստով, որ Աբխազիայի երկաթգիծը վերականգնման կարիք ունի… [2008թ-ին] ռուսական երկաթուղային ուժերի հրամանատարությունը հաշվետվություն ներկայացրեց… վերականգնողական աշխատանքների ավարտի և երկաթգծի՝ լիարժեք աշխատանքին պատրաստ լինելու մասին: Այսպիսով, ստացվում է, որ Աբխազիայի երկաթուղին եկրի գրեթե ամբողջ երկայնքով աշխատանքային վիճակում է: Դա նշանակում է, որ այն թեզը, որ վարկն անհրաժեշտ է արդեն վերականգնված երկաթգծի վերականգնման համար, շատ կասակծելի է»:
«Վարկը ռուսական կողմը տրամադրում է Աբխազիային, բայց աբխազական կողմն այդ գումարը փոխանցում է Ռուսական երկաթուղիներին: Այսպիսով, փաստացի վարկը փաթաթվում է Աբխազիայի վզին, իսկ վերանորոգման գումարները յուրացնում են Ռուսական երկաթուղիները… Վարկի գումարը նույնն է ինչ հանրապետության մեկ տարվա բյուջեն»:
«Փաստացի Ռուսաստանի կառավարությունը վարկ է տրամադրում հենց ռուսական մոնոպոլիստին, որի վճարման պարտավորությունն իր վրա է վերցնում Աբխազիան: Այս ամենից հետո աբխազական իշխանությունները տասն, ահռելի վարկի տակ ընկնելով, տարի ժամկետով Ռուսական երկաթուղիների կառավարմանն են հանձնում աբխազական երկաթուղին: Բոլորովին անհասկանալի է, թե պարտքից բացի ինչ է ստանալու Աբխազիան այդ գործարքի արդյունքում և թե ում գրպանն են իրոք գնալու այդ փողերը»:
«Աբխազիայի ղեկավարությունը հայտարարում է, որ ռուսական վարկը ծածկելու է բիզնեսը, որը Ռուսաստան է արտահանելու իներտ նյութեր օլիմպիական շինությունների համար: Դժվար է դա գործնականում պատկերացնել: Ի՞նչ կապ կարող է ունենալ մասնավոր բիզնեսը պետության պարտքերի հետ, առավել ևս իր գործունեության հետ կապ չունեցող: Դա նույն բանն է, ինչ բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությանը տրանսպորտային ծախսերը հոգալուց բացի առաջարկեն նաև վճարել ճանապարհի կառուցման ծախսերը, որով բեռները փոխադրվում են… Միգուցե իներտ նյութերի արտահանումը եկամտաբեր լինի բյուջեի համար հարկերի՞ տեսքով: Ո՛չ, չի լինի: Աբխազիայի օրենսդրության համաձայն, Աբխազիայի տնտեսության մեջ ցանկացած նյութական ակտիվների տեսքով 250 հազ. դոլարից ավել ներդրումներ անող արտասահմանյան ընկերությունների համար սկսում են հարկային արտոնություններ գործել: 1մլն դոլարից ավել ներդրումների դեպքում ընկերությունն ազատվում է հարկերի գրեթե բոլոր տեսակներից մեկ տարի ժամկետով: Կարճ ասած, Սոչիի օլիմպիական օբյեկտների կառուցման գրեթե ողջ ընթացքում Աբխազիայից իներտ նյութեր արտահանող ընկերությունները հարկեր չեն վճարելու: Իսկ Օլիմպիադայից հետո աբխազական մանրաքարն արդեն ոչ ոքի պետք չի լինի: Հետևաբար, օլիմպիական շինարարական աշխատանքները, որի հետ պետությունն այդքան հույսեր է կապում ,կոպեկներ է բերելու երկրին»:
“Դիտարկենք խարդախության արդյունքները: Աբխազիան «իր տրամադրության տակ է ունենում» 2 մլրդ ռուբլի պարտք: Ընդ որում, բոլոր փողերը փոշիանալու են անյատ կերպով, քանի որ ի սկզբանե վարկը վերցվում է վերականգնված երկաթուղու վերականգնման համար: Ինքը՝ երկաթուղին, անցնում է Ռուսական երկաթուղիների կառավարմանը 10 տարի ժամկետով: Իսկ պետությունն արդյունքում ոչ մի գրոշ չի ստանում Օլիմպիադայի նախաշեմին ծավալված բուռն տնտեսական գործունեությունից… Աբխազիայի համար ահռելի ծավալներով փողերի լվացման պլանը, որին մասնակցում են պետական իշխանությունները, ակնհայտ է»:
Վարկի մասին պատմությունն էլ ավելի մեծ սկանդալային թափ ստացավ, երբ հայտնի դարձավ, որ 2011թ-ին աբխազական խորհրդարանից ռուսական բանկերից մեկին, որի միջոցով իրականացվել էր վարկի տրամադրումը, կեղծ տեղեկանք է ուղարկվել, որի համաձայն վարկային գործարքն իբրև հաստատվել է խորհրդարանի կողմից, չնայած այն չի էլ քննարկվել այդ կառույցում: 2012-ին Աբխազիայի գլխավոր դատախազությունը խորհրդարանական հանձնաժողովի պահանջով, զբաղվում էր այդ գործի հանգամանքների քննությամբ, սակայն «հանցակազմի հատկանիշներ չգտավ», չնայած որ դրանք ակնհայտ էին: Ավելի ուշ արդեն նախկին վարչապետ և ֆինանսների նախարար Բեսլան Կուբրավան խոստովանում էր, թե ինչպես է նա «ընթացակարգային բնույթի խախտումներն» արդարացրել վերցված վարկի տնտեսական արդարացվածությամբ:
Սակայն վարկի տրամադրման ընթացակարգին ուղղված դժգոհությունները միայն սկիզբն էին: Ամենաիսկական սկանդալը կապված էր կատարված աշխատանքների որակի հետ: Սրդեն նախագահ Ալեքսանդր Անկվաբի կառավարման օրոք ռուսական երկաթուղիների կողմից իրականացված վերանորոգման աշխատանքների ընդունման ակտը բազմաթիվ թերությունների պատճառով այդպես էլ չստորագրվեց:
Հետագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ նա խնդրեց ներել Աբխազիային այդ պարտքը դրա մարման հետ կապված մեծ խնդիրների պատճառով: Պուտինը խոստացավ մտածել: Մտածեց և չներեց:
Այժմ նոր նախագահ Ռաուլ Հաջիմբայի նույն խնդրանքին ի պատասխան Ռուսաստանի նախագահը խոստացավ զրոյացնել պարտքը: Սակայն դրա հետ կապված որևէ պաշտոնական փաստաթուղթ դեռևս չի հրապարակվել:
- Միջկառավարական պայմանավորվածությունների համաձայն, տարեկան 2.5 տոկոս տոկոսադրույքով վարկը Աբխազիան պարտավոր է մարել մինչև 2019թ.:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ.
Հրապարակվել է 17.03.2016