Շունը մարդու ընկե՞րն է: Աբխազիայում ոչնչացնում են թափառող կենդանիներինf
Աբխազիայում թափառող շների խնդիրը շատ սուր է և լուծվում է պարզ եղանակով՝ նրանց սպանում են:
Շրջաններում թափառող կենդանիներին ոչնչացնում են հրազենով, իսկ Սուխումում գործում են՝ սպանում են օդաձիգ զենքից արձակած թունավոր տեգով:
Աբխազիայի տեղական բյուջեների գումարը հերիքում է միայն խնդրի նման արմատական լուծման համար: Կենդանիների ապաստարանի և նրանց ստերջացման ծրագրերի ֆինանսավորում նախատեսված չէ:
Հ
ասարակությունը շատ կտրուկ է ամեն անգամ արձագանքում, երբ սոցցանցերում հայտնվում է սպանված շների հերթական լուսանկարը:
Ոմանք դեմ են արտահայտվում սպանելուն.
«Այս ի՜նչ տականքներ են: Ինչո՞ւ են սպանում անմեղ կենդանիներին», — գրում է սոցցանցերից մեկի օգտատերը:
«Ե՞րբ են վերջապես ապաստարան սարքելու», — նշում է մյուսը:
Մնացածները կարծում են, որ թափառող շներին սպանելու համար, ընդհակառակը, միջոցներ է պետք տրամադրել:
«Ավելի լավ է՝ նրանց սպանել, քան ապաստարան կառուցել: Ավելի էժան կլինի»:
«Թափառող շներին բռնելու լավ ծրագիր է անպայման անհրաժեշտ: Այլապես այս տեմպերով արդյունքում մենք ենք նրանցից վախենալու»:
Այս երկու խմբերը, փրփուրը բերաններին, միմյանց ապացուցում են իրենց իրավացիությունը: Սակայն լեզվակռվից այն կողմ չի անցնում: Հանրապետությունում ներկա պահին չկա «Կենդանիների պաշտպանության մասին» օրենք, այդ պատճառով էլ անիմաստ է խոսել այն մասին, թե իշխանությունները կզբաղվեն ապաստարանների կազմակերպմամբ, թափառոզ շներին բռնելով և նրանց ստերջացմամբ:
«Մենք արձագանքում ենք միայն այն դեպքում, երբ քաղաքացիները դիմում են գրում ադմինիստրացիա, որ իրենց շուն է կծել կամ ագրեսիվ շների են տեսել, — պատմում է կոմունալ վարչության պետ Դմիտրի Ախուբան: — Միայն այդ ժամանակ ենք մենք միջոցներ ձեռնարկում. մասնագետներ են մեկնում, որոնք գնահատում են իրավիճակն ու որոշում կայացնում: Որպես կանոն, թափառող շներին ոչնչացնում են»:
Ի՞նչ անել
Մի քանի տարի առաջ քաղաքի կենտրոնում Էվելինա տատիկն էր ապրում, որն իր սակավաթիվ փողերը ծախսում էր անտուն կենդանիներին օգնելու համար: Նա կերակրում, բուժում էր նրանց: Կենդանիները միշտ նրա տան մոտ էին հավաքվում:
Հետո նրան սկսեցին օգնել հարևանի աղջիկները: Եվ շարունակեցին հոգ տանել անտուն կենդանիների համար, երբ Էվելինան մահացավ: Աղջիկները կերակրում, բուժում են նրանց և բավականին հաջող կերպով փորձում են նրանց համար տերեր գտնել: Շների մեծ մասին ապաստան են տվել կենդանիների ռուսաստանցի սիրահարները: Ոմանց Ֆինլանդիա են տարել:
Եվս մեկ տարեց կին, որն ապրում էր Զբոսաշրջային բազայի թաղամասում, իր ողջ կենսաթոշակը ծախսում էր թափառող կատուների և շների վրա: Վերջին ժամանակներս տատիկը ծանր հիվանդ է, և կենդանիները կրկին սոված են մնում:
Գ
ագրայում անցյալ տարի թափառող կենդանիների օգնության «Բագիրա» բարեգործական հիմնադրամը հայտնվեց: Հիմնադրամը հիմնել է Սայիդա Օտիրբան ի հիշատակ իր Բագիրա անունով շան, որը թափառող շների դեմ պայքարողների զոհն էր դարձել, որոնք «մաքրում» են քաղաքը հանգստյան սեզոնից առաջ:
«Նրանք ամենուր թույն էլին լցնում, և երբ մենք դուրս եկանք զբոսնելու, շունս կերավ այն, իսկ ես ժամանակին չնկատեցի», — պատմում է Սայիդա Օտիրբան:
Նրա ապաստարանում ավելի քան 40 անտուն շուն կա, նրանց համար հոգ է տանում երկու մարդ՝ Սայիդան և նրա ընկերուհի Կարինա Էկսուզյանը: Բոլորովին վերջերս քաղաքապետը նրանց 5 հազար քառակուսի մետր մակերեսով (ֆուտբոլի միջին մեծության դաշտի չափ) ամայի մի տարածք է տրամադրել, սակայն հիմնադրամի կազմակերպիչները չեն շտապում այնտեղ տեղափոխվել, քանի որ նրանք գումար չունեն ապաստան կառուցելու համար, վայրն էլ քաղաքից 40կմ հեռավորության վրա է:
«Մեզ միայն ցանկապատի համար նվազագույնը 180 հազար ռուբլի [մոտ 3 հազար դոլար] է անհրաժեշտ: Ամբողջ տարվա ընթացքում հավաքել ենք 15 հազար ռուբլի [մոտ 266 դոլար]: Մենք չենք կարող կենդանիներին տեղափոխել այնտեղ, որտեղ ցանկապատ չկա: Նրանք կփախչեն: Այդ պատճառով էլ դեռևս հարևանությամբ գտնվող տարածքն ենք վարձակալում: Մեր ծանոթները բներ են սարքել», — ասում է Սայիդան:
Իսկ ահա մեկ շան պահպանման համար անհրաժեշտ ծախսերը.
բույն՝ 3,500 ռուբլի [մոտ $ 62];
կեր՝ ամսական 2,400 ռուբլի [մոտ $ 43];
պատվաստումներ՝ 490 ռուբլի [մոտ $ 9];
անալիզներ՝ 1,800 ռուբլի [մոտ $ 32];
տարածքի վարձակալություն՝ 12,000 ռուբլի [մոտ $ 213], բոլորի համար:
Սայիդա Օտիրբայի խոսքով՝ հիմնականում իրենց օգնում են ոչ անտարբեր մարդիկ Ռուսաստանից և Եվրոպայից և միայն մասնակիորեն՝ Աբխազիայից. դրանք Ինստագրամի և Ֆեյսբուքի խմբերի հետևորդներն են:
«Վերջերս Ռուսաստանից մեկը զանգահարեց և առաջարկեց մեզ իր մեքենան: Հիմա մեքենայով ենք, իսկ նախկինում ոտքով և երթուղայիններով էինք տեղաշարժվում», — ասում է նա:
Հիմնադրամի գործունեության ժամանակահատվածում բուժում է տրամադրվել և նոր տերեր են գտնվել մոտ 300 թափառող շան համար: Ընդ որում, կենդանիներին նրանց մոտ են տանում ամբողջ հանրապետությունից:
«Այսօր ծանր վիճակում մի շուն ենք բերել: Գնացքի տակ է ընկել: Ես երեկոյան տուն եմ գալիս հոգնած, իսկ իմ տան մոտ շուն է կապած: Հեռախոսս պայթում է ամբողջ Աբխազիայից ստացվող զանգերից: Լինում է, որ Պիցունդա եմ մեկնում, շուն եմ բերում, թողնում, հետո անմիջապես գնում եմ մյուսի հետևից բոլորովին այլ ուղղությամբ: Բուժման համար նրանց Դագոմիս և Սոչի ենք տանում», — պատմում է Սայիդան: