Նրանք մե՞զ էլ հասան
Մեկ ամիս առաջ Բաքվի փողոցներում պոկեմոն բռնողները զարմանք ու արհամարհանք էին առաջացնում: Մեկ ամիս անց ոչ ոք չի զարմանա, ևս մեկ ամիս անց, հնարավոր է, դա կանեն 12-32 տարեկան բոլոր բաքվեցիները: Մենք բոլորս միահամուռ կերպով կներբեռնենք Pokemon Go հավելվածը, կսկսենք վազվզել Նիզամու փողոցում և բռնել անհայտ գազանիկներին՝ աշխարհին նայելով սմարթֆոնի տեսախցիկից:
Նորություններով անընդհատ լուրեր են հայտնվում մեքենայի տակ կամ տանիքից ընկած մարդկանց մասին, ովքեր տարվել են այդ խաղով: Բաքվում նման դեպքեր դեռևս չեն եղել: Սակայն թերահավատներն ասում են, որ ամեն ինչ դեռ առջևում է:
Գեյմերների հանրությունը մեզ մոտ համեմատաբար փոքր է: Իսկ ահա պոկեմոններին կարոտով հիշողներն ավելի շատ են: Ընդ որում, դա 1996թ-ին Nintendo ընկերության հիթային օրիգինալ խաղի երկրպագուները չեն, այլ սերիալինը, որը խաղի համալրումն էր:
90-ականների սերունդը հիշում է Dendy-ն, սակայն շատերի համար շոկային էր այն նորությունը, որ դա ընդամենը Nintendo Entertaiming System (NES)-ի չինական կլոնն էր: Պարզ է, որ GameBoy-ի մասին, որով խաղում էին այդ խաղը, շատ քչերն էին լսել: Մյուս կողմից՝ մուլտսերիալն անհավանական տարածված էր: Երեխաներն անգիր էին անում 151 պոկեմոնի անունները նախանձելի ջանասիրությամբ: Շատերը մուլտսերիալի փակվելը (միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, Արևմուտքում այն դեռ ցույց են տալիս, սերիաների քանակը 800-ին է մոտենում) որպես անձնական ողբերգություն ընկալեցին:
Այն դադարեցին ցուցադրել սկանդալային սերիայի պատճառով, որի շատ ուժեղ թրթռոցով հատվածը Ճապոնիայի հեռուստադիտողների մոտ էպիլեպտիկ շոկ էր առաջացրել:
2016թ-ին Pokemon Go-ն դարձավ իսկական սոցիալական ֆենոմեն: Իրական քաղաքի և վիրտուալ կենդանիների միաձուլման գաղափարն այնքան հաջող է իրականացվել, որ Nintendo-ի արժեթղթերի գինը բարձրացել է 20%-ով, իսկ Google-ում այդ խաղի մասին հարցումները գերազանցել են պոռնոգրաֆիայի հարցումները:
Ի դեպ, Բաքվում արդեն հատուկ կայք կա պոկեմոն-գեյմերների համար՝ pokemongo.az: Դրա ստեղծող Այազ Հաջիևն ասում է, որ Pokemo Go-ն սոցիալական խաղ է, այդ պատճառով էլ հեաքրքիր էր հավաքել խաղացողներին փորձի և նորությունների փոխանակման համար: «Կայքի գործարկման առաջին իսկ օրը գլխավոր էջ է այցելել 1700 մարդ: Անկեղծ ասած, իմ նախագծի հանդեպ նման հետաքրքրություն չէի սպասում, որոշ հոդվածների դիտումներն անցնում են 300-ը:
Խաղը շատ տարածված է ամբողջ աշխարհում և մեզ մոտ, շատ ընկերություններ ողջ աշխարհում օգտագործում են պոկեմոններին PR-ի համար, և հիանալի է, որ մեր ընկերություններն էլ հետ չեն մնում»:
Pokemon GO-ն հզոր հարված է նոստալգիային: Տարիքային տարբերությունը ջնջվել է, մեծերն ու փոքրերը թափառում են քաղաքում, միավորվում կլաններում, փնտրում հազվագյուտ պոկեմոններ և պատերազմում միմյանց դեմ ավելի ու ավելի մեծ գոտիներ «գրավելու» համար:
Միայն թե հեռախոսի մարտկոցը չնստի:
Հրապարակվել է 24.07.2016