Կորոնավիրուս, նորություններ։ Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 13 օրական երեխա
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 359 106 5 Հիվանդներ 6 661 3 855 728 Նոր մահեր +4 0 0 Մահեր 81 46 12 Առողջացել են 3 064 2 410 515 -
Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 13 օրական երեխա
Եվս չորս մահ մեկ օրում Հայաստանում, 359 նոր դեպք։
Ընդհանուր առմամբ, մահացել է 81 կորոնավիրուսով հիվանդ։
Վարակվել է 6 661 մարդ, առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցից 3 064-ը։
Համավարակի ողջ ընթացքում կատարվել է 50 397 թեստ.
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև հունիսի 13-ը:
Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանոցները:
Մայիսի 18-ից սկսել է գործել հանրային տրանսպորտը։ Այն անընդմեջ մանրակրկիտ ախտահանվելու է: Բոլոր ուղևորները պետք է օգտվեն տրասպորտից պաշտպանիչ դիմակներով:
Կորոնավիրուսի դեմ պայքարի գերարդյունավետ միջոցը անհատական պատասխանատվությունն է․ Հայաստանի վարչապետ
-
«Վարակից մահացողների իրական թվերը սարսափեցնող են». Դաղստանի խորհրդարանի պատգամավոր: Հանրապետությունում դեղորայքի սուր պակաս կա
Պաշտոնական տեղեկություններով՝ Դաղստանում հայտնաբերվել է վարակի 3855 դեպք, նրանցից 65 մարդ մահացել է: Բայց այդ թվերը ակնհայտ կեղծ են:
Պաշտոնական տեղեկությամբ՝ համաճարակի մեկնարկից ի վեր 800 մարդ մահացել է թոքաբորբից, այդ հիվանդությունից այդպիսի մահացություն հանրապետությունում երբեք չի եղել: Բժիշկները և ակտիվիստները ասում են, որ մահացածների իրական թիվը շատ ավելին է, և խոսքը հազարների մասին է:
Վիճակագրության նվազեցումը, իր հերթին, հանգեցրեց դեղորայքի աղետալի պակասի, որը բաժանում են Մոսկվայից՝ ելնելով հիվանդացության և մահացության պաշտոնական վիճակագրությունից:
Հուսահատ տեսանյութ է հրապարակել Դաղստանի խորհրդարանի պատգամավոր Ֆերզիլահ Իսլամովը: Այդ տեսանյութում նա ասում է, որ բժշկության մակարդակը Դաղստանում այնքան ցածր է, որ ինքը նախընտրել է թոքաբորբով հիվանդ իր մորը տանել Ստավրոպոլում բուժվելու: «Իրական թվերը (վարակից մահացողների) սարսափեցնող են: Կոռուպցիան և հովանավորչությունը բժշկության մակարդակը դարձրել են անընդունելի: Ի՞նչ անի հասարակ մարդը, որը չունի կապեր և հնարավորություններ այլ վայրերում բուժվելու»:
-
Բուժում աղոթքով, ախտահանում հրավառությամբ և Covid-19-ի կապը 5G աշտարակների հետ. Youtube-ը հրապարակել է արգելված թեմաների ցուցակը
Ահա այն հիմնական թեմաները, որոնց պատճառով Youtube-ը կջնջի տեսանյութերը և կարգելափակի հաշվեկշիռները.
• կորոնավիրուսի հերքում,
• բժիշկների օգնությունից հրաժարվելու և աղոթքներով ու ժողովրդական բժշկությամբ բուժվելու կոչեր,
• պնդումը, թե COVID-19-ի պատվաստանյութը կամ դեղորայքը արդեն կա,
• պնդումը, թե հնարավոր է վարակվել ասիական սննդից,
• հայտարարությունը, թե կորոնավիրուսը միացված է 5G ցանցի ճառագայթներին,
• որ հնարավոր է օդը վարակից մաքրել հրավառության օգնությամբ:
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 322 106 2 Հիվանդներ 5 928 3 855 723 Նոր մահեր +4 +2 0 Մահեր 74 46 12 Առողջացել են 2 874 2 410 495 -
Հայաստանում 322 նոր դեպք և 4 մահ
Մահերի թիվը հասել է 74-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 5,928 է։
2,874 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
• Անսպասելի, բայց սպասված. ինչպես հեռավար կրթությունը դպրոցից տուն մտավ
-
Վրաստանում 2 դեպք և արտակարգ դրության վերջին օրը
2 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր` 723։
Համաճարակի մեկնարկից ի վեր 12 մարդ է մահացել։
Ապաքինվել է 495 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
-
Ադիգեայում մեկ օրում 155 մարդ է վարակվել թաղման արարողության ընթացքում
Ադիգեայի Կրասնոգվարդեյսկի շրջանում գյուղական առաջնորդի ճոխ թաղում է կազմակերպվել, մասնակցել է ավելի քան 500 մարդ։ Մինչ այդ իրադարձությունը շրջանում կորոնավիրուսով վարակման միայն մեկ դեպք կար։
Իշխանություններն իմացել են թաղման պլանավորվող մասշտաբների մասին, սակայն կազմակերպիչներին չեն արգելել նման բան անել։ Շրջանի ղեկավար Ալբերտ Օսմանովը հրաժարական է տվել։
Շրջանն ամբողջությամբ մեկուսացված է, հարևան Կրասնոդարի երկրամասի հետ անցակետեր են տեղադրվել․ Ադիգեայի բնակիչներից շատերն այնտեղ են աշխատում և հասցրել են աշխատավայր հասնել։
Ադիգեայում կորոնավիրուսով վարակման 525 դեպք է գրանցվել, 8 մարդ է մահացել։
Աղբյուր՝ ՄԲԽմեդիա
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը