Նոբելյան մրցանակը շնորհել են հանուն միջուկային զինաթափման շարժմանը
Դեկտեմբերի 10-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շնորհում էին խաղաղության Նոբելյան մրցանակը: Այն ստացել է հանուն միջուկային զենքի չեզոքացման ICAN միջազգային արշավը, հաղորդում է CNN-ը:
Մրցանակը շնորհվել է «միջուկային զենքի օգտագործման աղետային հումանիտար հետևանքների հանդեպ ուշադրություն գրավելու» համար:
ICAN արշավի գլխավոր ձեռքբերումներից մեկն է համարվում միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը: 2017թ-ի հուլիսի 7-ին այն ընդունվել է ՄԱԿ անդամ երկրների կողմից: Օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացնի 50 պետություն:
Միջուկային զենք ունեցող երկրները չեն աջակցում միջազգային հանրությանն այդ հարցում: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որոնք իրենց զինանոցում ավելի շատ միջուկային մարտագլխիկ ունեն, քան մնացած բոլոր երկրները, ոչ մի մասնակցություն չեն ունեցել միջուկային զենքի արգելման մասին օրինագծի մշակմանը:
ICAN ընկերությունից Նոբելյան մրցանակի շնորհման ժամանակ բեմ բարձրացան ընկերության գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը և 85-ամյա ճապոնացի Սեցուկո Թերլոուն, որը 1945թ-ին Հիրասիմայի ռմբակոծությունն է վերապրել:
Միջուկային սպառնալիքը, չնայած ICAN-ի ջանքերին, չի նվազում: Մի քանի ամիս առաջ Հյուսիսային Կորեան սեփական միջաշխարհամասային հրթիռի փորձարկում է անցկացրել, որն ունակ է միջուկային լիցք կրել: