Նման բան Երևանը դեռ չէր տեսել
Հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավեցին Ոստիկանության պարեկապահակային գունդը՝ պահանջելով ազատ արձակել դրանից մեկ ամիս առաջ ձերբակալված ընդդիամդիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին: «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և տեղափոխման մեղադրանքով:
Հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» խումբը ներկայացնող ապստամբները պահանջեցին իրենց մոտ բերել Սեֆիլյանին և հայտարարեցին, որ պատրաստ են ենթարկվել միայն նրա հրամաններին: Բացի այդ, խմբի անդամները պահանջում էին նախագահի հրաժարականը: Խմբի անդամների աջակցության ակցիան վերաճեց բողոքի շարժման, որը դեռևս ընդգծված առաջնորդ չունի:
Իրադարձությունների ժամանակագրությունը 2016թ հուլիսի 29-ի ժամը 14.00-ից մինչև հուլիսի 30-ի 14.00-ն
Սզբից լրատվամիջոցները տեղեկատվություն հրապարակեցին այն մասին, որ կարճվել է «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի հանդեպ քրեական գործը: Նա ձերբակալվել էր հուլիսի 27-ին ի զորակցություն «Սասնա ծռերի» ու նրա պահանջների անցկացված բողոքի ակցիայից հետո: Նրան «սառը զենք կրելու» մեղադրանք էր առաջադրվել:
Հուլիսի 29-ին հաղորդեցին, որ ոստիկանությունը փորձաքննություն է անցկացրել և պարզել, որ լրագրողի մոտ հայտնաբերված ծալովի դանակը սառը զենք չէ: 16:30-ին, երբ Լևոն Բարսեղյանը ելույթ էր ունենում մամուլի ասուլիսին՝ պատմելով իր ձերբակալման և ազատ արձակման մանրամասները, տեղեկություններ տարածվեցին ՊՊԾ գնդի տարածքում կրակոցների մասին:
Զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողներին հաղորդեց, որ ոստիկանները վիրավորել են նրանցից մեկին՝ Արայիկ Խանդոյանին, ով հայտնի է Միայնակ գայլ մականվամբ: Ավետիսյանի խոսքով, գնդի տարածքի վրա անօդաչու թռչող սարքից էր բան նետվեց տարածք, Խանդոյանը որոշեց տեսնել, թե ինչ է, հո ռումբ չէ և վիրավորվեց դիպուկահարի կողմից:
Վարուժան Ավետիսյանը հայտնեց նաև լրագրողներին, «Սասնա ծռերը» կատարել են իրենց առաքելությունը՝ մարդկանց ոտքի են հանել, այժմ մնում է միայն ապահովել սեփական անվտանգությունը, և նրանց ուժերը բավարար են ոստիկանությանը լուրջ հարված հասցնելու համար:
Սակայն ժամը 20.00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն բերեցին զինված խմբի այլ երկու անդամի, որից պարզ դարձավ, որ վիրավորվել է ոչ միայն Արայիկ Խանդոյանը:
Միաժամանակ, Ազատության հրապարակում անցկացվում էր իշխանափոխության և քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հերթական հանրահավաքը, խոսվում էր նաև Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների հողերը հանձնելու անթույլատրելիության մասին: Սովորականի պես համակարգող խմբի ելույթներից հետո երթ սկսվեց:
Բազմամարդ երթի վերջնակետը դարձավ այն տարածքը, որը հարում է «Սասնա ծռերի» գրաված ՊՊԾ գնդին: Այստեղ ակցիայի մասնակիցներին սպասում էր ոստիկանությունը, որն այս անգամն կատեգորիկ էր. ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին զգուշացրին, որ այն անօրինական է և պահանջեցին ցրվել:
ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ էին լսվում: Ոչ ոք չէր կարող ասել, թե իրականում ինչ է տեղի ունենում: Ակցիայի մասնակիցները ենթադրեցին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն այդպես ողջունում են իրենց:
Ոստիկանությունը շարունակում էր պնդել, որ ակցիան անօրինական է, և պահանջել, որպեսզի մասնակիցները ցրվեն: Այդ պահանջը կատարելու համար 5 րոպե տվեցին: Կազմակերպիչները հայտարարեցին, որ չեն ցրվի, սակայն կանեն ամեն ինչ, որպեսզի բախումներ ու սադրանքներ տեղի չունենան:
Մոտ 22:30 կրակոցներ հնչեցին, մեծ թվով ոստիկաններ միանգամից նետվեցին դեպի ամբոխը: Նրանք բռնում էին ում պատահի, և շուտով արդեն մի քանի տասնյակ մասնակիցներ բերման ենթարկվեցին: Ոստիկանությունը ծայրահեղ ագրեսիվ պահվածք դրսևորեց՝ չխնայելով նաև լրագրողներին:
Նրանց ծեծի էին ենթարկում, խլում ու կոտրում տեսախցիկներն ու ձայնագրող սարքերը: Շատ լրագրողների վկայությամբ, դա քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին: Տուժեցին իրադարձությունները լուսաբանող գրեթե բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները:
JAMnews-ի համար աշխատող լուսանկարիչից խլել են մեկ տեսախցիկ և կոտրել մյուսը: Այդ պատճառով էլ հուլիսի 29-ի դեպքերի սեփական լուսանկարների փոխարեն հրապարակում ենք Photolure գործակալությանը:
Օմբուդսմեն Արման Թաթոյանը կոչ արեց անհապաղ բացատրություններ տալ իրենց պարտականություններն իրականացնող լրագրողների հանդեպ ուժ կիրառելու վերաբերյալ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղի ունեցող իրադարձությունների ողջ ընթացքում գրառումներ էր կատարում ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես, լրագրողների հանդեպ բռնության վերաբերյալ գրել է.
“Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել այն անձանց դեմ, ովքեր փորձել են ճեղքել ՊՊԾ գնդի շուրջ անվտանգության գոտին: Տեղի է ունեցել բախում, արդյունքում, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ըստ նախնական տվյալների՝ վնասված տեխնիկա կա: Լրատվամիջոցների հետ կապված բոլոր դեպքերն անհապաղ կքննվեն, կճշտվեն հանգամանքենրը, ինչի մասին լրացուցիչ կհաղորդենք:
Ահարոնյանը գրել է նաև այն մասին, որ ոստիկաններից մեկը վիրավորում է ստացել գրավված գնդի տարածքից հնչած կրակոցների հետևանքով.
“Երբ հանրահավաքի մասնակիցները փորձեցին մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել այն, ՊՊԾ գնդից կրակ բացեցին տարբեր ուղություններով: Գնդի տարածքից դուրս գտնվող ոստիկանը հրազենային վնասվածք ստացավ և հոսպիտալացվեց:
Բացի այդ, նա հետևայալ բովանդակության հայտարարություն արեց. տարածվող լուրերն այն մասին, որ գնդի տարածքում հատուկ գործողություններ են իրականացվում և արտասահմանից դիպուկահարներ են հրավիրվել, իրականությանը չեն համապատասխանում:
Այս ակցիայի ընթացքում ոստիկանական պաշտոնյաները բազմաթիվ անգամ հայտարարեցին, որ այն անցկացվում է քաղաքացիների անվտանգության համար, ինչին բնակչները պատասխանեցին, որ իրենց ոստիկանությունից է պետք պաշտպանել:
Առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ Երևանի բուժհաստատություններ է դիմել 60 անձ: Տոուժողներից չորսի վիճակը գնահատվում է՝ ծանր:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը անհանգստություն է հայտնել Հայաստանում պատանդառության կապակցությամբ. «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը եւ վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ճգնաժամը պետք է հանգուցալուծվի քաղաքական երկխոսությամբ»:
Խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում գիշերը գրել է. “Խստորեն դատապարտում եմ ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ: Ոստիկանությունից պարզաբանում եմ պահանջում, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը և սադրեցին բախումներ:
Սոցցանցերում
Երևանում քչերն էին այս գիշեր քնած, շատերը վեջին դեպքերը քննարկում էին Ֆեյսբուքում: Սոցցանցերի օգտատերերի վրդովմունքն էր առաջացրել նաև և հատկապես լրագրողների հանդեպ բռնությունը:
Թրենդ առաջին. անհրաժեշտ է դատապարտել տեղի ունեցածը և պատժել մեղավորներին
«Չեմ կարող հանգստանալ: Լրագրողների հանդեպ բիրտ ուժ կիրառողները պետք է պատասխան տան: Ո՞վ է փոխհատուցելու նրանց հասցված բարոյական և նյութական վնասը՝ մահակով ծեծված մեջքերը, պայթուցիկներից այրված դեմքերը, ձեռքերն ու ոտքերը, կոտրված տեսա- և ֆոտոխցիկները: Վստահ եմ՝ ոչ ոք»:
Թրենդ երկրորդ. Դա պլանավորված ակցիա էր՝ ուղղված լրագրողների դեմ
“Այստեղ միայն ակցիա չէին ցրում: Այստեղ հին հաշիվներ էին մաքրում: Համեմատեք, թե ինչպես էին ակցիայի մասնակիցներին ցրում այլ տեղերում: Թակարդում ակցիա չեն ցրում:
Թրենդ երրորդ. Իշխանությունները վերջնականապես վարկաբեկեցին իրենց
«Որքան հասկանում եմ, այժմ իշխանության հրաժարականը ժողովրդին քիչ կլինի: Այժմ արդեն եկել է ժամանակը դատել ժոողվրդի դեմ իրականացված հանցագործությունների համար»:
«Խորհրդարանի 131 պատգամավորից երևի միայն 5-6-ը կքննադատեն տեղի ունեցածը, մնացածն արձակուրդում են: Ազգային ժողովը, կներեք, Ազգային դիակ է իր բոլոր կուսակցություններով. քանի՞ վիրավոր է ձեզ դեռ պետք, որ ի վերջո խոսեք»:
Փորձագիտական կարծիք
Սերգեյ Մինասյանը (Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն) կարծիք է հայտնել այն մասին, թե ինչպես կարող է հանգուցալուծվել ստեղծված իրավիճակը.
«Առաջին տարբերակը, որի վրա հույսը դրել է զինված խմբին սատարող մարդկանց մեծ մասը, սակայն որն ամենաանիրատեսականն է, դա խաղաղ, իսկ իրականում՝ ոչ այնքան, իշխանափոխությունն է, որից հետո Հայաստանը նոր Շվեյցարիա չի դառնա, սակայն կարող է հայտնվել ակտիվ քաղաքացիական դիմակայության կամ նույնիսկ քաղաքացիական պատերազմի եզրին…
Երկրորդ տարբերակն ամենաիրատեսականն է, սակայն պակաս լավատեսականը Հայաստանում հասարակական սպասումների համար: Քիչ թե շատ առանց արյունահեղության (կամ գոնե նվազագույն կորուստներով) իշխանությունները կկարողանան հանգուցալուծել իրավիճակը: Որից հետո կիրագորրծվի հասարակությունում առկա սպասումները, ասենք, կառավարության հրաժարականը, նոր դեմքեր իշխանությունում՝ գործադիր, իսկ մեկ տարի անց նաև օրենսդիր իշխանության տարբեր մակարդակներում, որոշակի բարեփախումներ սոցիալ-տնտեսական ոլորտում և անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Հասարակությունը ծայրահեղ դժգոհ է մնալու, սակայն համբերելու է և հոգու խորքում հույս ունենալու, որ լավ է լինելու:
Սակայն, հավանաբար, եթե նույնիսկ իշխանությունները կարողանան գլուխ բերել այս ամենը, ավելի իրատեսական է երրորդ տարբերակը, որն այնքան էլ լավատեսական չէ, երբ իշխանությունները որևէ եզրակացություն այս ամենից չեն անի, ընդամենը մի քանի դեկորատիվ բարեփոխումներ կարվեն, հնարավոր է, որ կառավարությունում փոփոխություններ լինեն, սակայն զգալի սոցիալ-տնտեսական, քաղաքական և կադրային փոփոխություններ տեղի չեն ունենա:
Դրա արդյունքում կարելի է սպասել, որ նման դեպքեր շուտով նորից կկրկնվեն որոշ ժամանակ անց՝ այլ մարդկանց մասնակցությամբ…»:
Հրապարակվել է 30.07.2016