Մարզական էկոնոմիկա ադրբեջանական ձևով
Այսօր Բաքվում անցկացվում է Համերաշխության իսլամական 4-րդ խաղերի պաշտոնական բացումը: Որքանո՞վ է կարևոր այդ մարզական իրադարձությունը և որքա՞ն կնստի այն (ավելի ճիշտ՝ որքան է նստում):
Մարզական տնտեսություն
Եվրոպական խաղերի անցկացումից հետո նախորդ տարի հակաճգնաժամային պլանի մշակման աշխատանքային խմբի անդամ և միաժամանակ երկրի գլխավոր տնտեսագիտական բուհի ռեկտոր Ադալյաթ Մուրադովն իր հոդվածում հայտարարեց, որ, Ադրբեջանը մարզական տնտեսություն է ձևավորել: Որոշակի առումով նա իրավացի է, քանի որ Եվրոպական խաղերի վրա Ադրբեջանը հարմարեցրել էր պաշտոնապես ընդամենը 3,8մլրդ դոլար ծախսել, իսկ ոչ պաշտոնապես գումարը կրկնակի ավել էր: Իսկ հաշվի առնելով, որ այն ժամանակ մեր բյուջեի ծախսերը կազմում էին տարեկան 18 մլրդ դոլար, ապա դա ամենամյա ծախսերի մոտ 21% էր կազմում:
Այլ խոսքով, «մարզական տնտեսության» ծախսերը վերածվել էին բյուջեի հիմնական ուղղություններից մեկի, այնպիսի, ինչպիսիք են կրթության և առողջապահության ծախսերը: Սակայն միտումն անկում ապրեց 2016 և 2017թթ-ին, չնայած որ Ադրբեջանը շարունակեց երկրում ամենամյա մարզական միջոցառումների կազմակերպման քաղաքականությունը:
Նախարարի խոստովանությունները
Ի տարբերություն 2016թ-ի Ֆորմուլա-1-ի, որտեղ մինչ այժմ անհասկանալի է, թե որքան է Ադրբեջանը ծախսել և մտադիր ծախսել ապագայում, Իսլամական խաղերի առթիվ սպորտի և երիտասարդության նախարարն անհավանական անկեղծություն դրսևորեց և հաղորդեց, որ դրանց վրա պլանավորվում է ծախսել 100 մլն դոլար, որոնցից 60մլն դոլարն արդեն ծախսվել է 2016թ-ին, և 40 մլն դոլար պլանավորվում է ծախսել ընթացիկ տարում: Խոսելով ծախսերի կառուցվածքի մասին՝ նախարարը հայտարարեց, որ դրա մեջ մտնում է մոտ 60 արտասահմանյան և 500 տեղացի մասնագետների համար նախատեսված ծախսերը, խաղերի բացման և փակման արարողությունների անցկացումը:
Հետաքրքիր է, որ, նրա խոսքով, հենց այդ արարողությունների հետ են կապված կազմակերպիչների հիմնական ծախսերը: Նախարարի հայտարարության համաձայն՝ «բացումն ավելի թույլ կլինի, քան Եվրախաղերի բացումը» (որի վրա մինչև 100 մլն մանաթ գումար է ծախսվել): Ճիշտ է, նախարարի բացահայտումներն Իսլամական խաղերի վերաբերյալ դրանով էլ ավարտվեցին: Մյուս կողմից, նախարարը հայտնեց, որ միջոցառմանը 6 հազար մարդ կգա (4 հազար մարզիկ և 2 հազար մարդ տեխնիկական աշխատակազմից), նրանք կապրեն մարզական գյուղում, և, ինչն ավելի հետաքրքիր է, այդ գյուղը խաղերից հետո, նրա խոսքով, կվերադարձվի գործարարներին:
Սակայն նախարարը չհստակեցրեց, թե որ պատգամավորներին, քանի որ գյուղը կառուցվել է առաջին Եվրոպական խաղերի համար կարծես թե պետպատվերով: Այդ մասին կարելի է դատել 2013թ-ի պետգնումներից, երբ այդ շենքերում էլեկտրաէներգիայի ապահովման և մալուխների անցկացման պատվերն ուղարկվել է «Բաքիէլեկտրիկշեբեկե» ԲԲԸ, և հազիվ թե այդ պետական ընկերությունը նման պատվեր ստացած լիներ մասնավոր ընկերությունից:
Ծախսեր
Իսլամիադայի ծախսերը պատկերացնելու համար պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում խաղերի ժամանակ:
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ խաղերն անցկացվում են 16 օբյեկտներում: Խաղերին պետք է միանա 4 հազար մարզիկ, 2 հազար տեխնիկական սպասարկող և հազար լրագրող: Դրան գումարվում է 12 հազար կամավորի (նվազագույնը 1-1,5մլն մանաթ), շտապօգնության 90 լրացուցիչ բրիգադների, ոստիկանության 12 հազար աշխատակիցների պահպանումը, որոնք ներգրավված են խաղերի անվտանգությունն ապահովելու համար, Բաքվի մետրոպոլիտենի երկարացված աշխատանքային օրը, լրացուցիչ 3 էքսպրես-գծերի 490 վարորդների պահպանումը և այլն: Արդյունքում, լավագույն դեպքում՝ մոտ 7 մլն մանաթ:
Առաջին Իսլամական խաղերին մասնակցել է 55 երկիր: Ադրբեջանական կազմկոմիտեն նպատակ է դրել անցնել ռեկորդը և հասնել 57 պետության մասնակցության: Սակայն 7 երկիր ի սկզբանե հրաժարվել է մասնակցել տարբեր պատճառներով: Դրանց թվում են Ուզբեկստանը, որը ոչ մ անգամ չի մասնակցել, Եգիպտոսն ու Լիբանանը՝ ֆինանսական խնդիրների հետ կապված, և Քուվեյթը:
Եվս 3 պետություն, որոնք կարծես թե հրաժարվում էին մասնակցությունից, ավելի ուշ համաձայնել են: Ընդ որում, նրանց մասնակցության պայամններն այպես էլ չնշվեցին, սակայն դրանից առաջ նախարարը հայտմում էր այն մասին, որ կառավարությունը նրանց մտադիր է զեղչ տրամադրել: Մարզական գյուղում մեկ մարդու պահպանման օրական գումարը կազմելու է 50 դոլար, կառավարությունը մտադիր էր հենց այդ գումարից զեղչ անել: Սակայն այդ մասին այլևս չի հաղորդվել:
Խաղերի նախաշեմին հայտնի է դարձել, որ Ադրբեջանն այնուամենայնիվ չի հասել 55 երկրի մասնակցության: Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ երկրներից խաղերին համաձայնել է մասնակցել միայն 54-ը:
Ի՞նչ ծախսեր է արդյունքում անում կառավարությունն Իսլամական խաղերի անցկացման համար: Ֆինանսների նախարարության տվյալներով 2017թ-ի բյուջեի նախագծում նշված է, որ միջազգային սպորտային միջոցառումների անցկացման ծախսերը 32 մլն մանաթ են: 2016թ-ին այդ ծախսերը պաշտոնապես կազմել են 423մլն մանաթ: Քիչ էր մնացել ուրախանայինք, որ ծախսերը կրճատվել են 13 անգամ. հավանաբար կառավարությունն ինչ-որ բան մասնավոր կապալառուի է փոխանցել կամ օպտիմիզացման միջոցներ է ձեռնարկել:
Սակայն երբ Հաշվիչ պալատը հրապարակեց 2017թ-ի պետբյուջեի նախագծի եզրակացությունը, հույսերը հօդս ցնդեցին: Պարզվեց, որ 2017թ-ին Իսլամական խաղերի և Ֆորմուլա-1-ի անցկացման համար պլանավորվում է ծախսել 317,3մլն մանաթ: Ընդ որում, Հաշվիչ պալատը, որն իբր պետք է բյուջեի անհամապատասխանությունները վեր հանի և եզրակացություն տա, մարզական միջոցառումներին նվիրված 319 էջի վերաբերյալ ընդամենը մեկ տող էր գրել: Չնայած որ բյուջեի նույն հոդվածում մանրամասն ասված է, որ պլանավորվում է մի քանի հարյուր հազար մանաթ ծախսել սոցիալական բնակարանների կառուցման համար: Միաժամանակ, Հաշվիչ պալատի հաղորդագրության համաձայն՝ մարզական օբյեկտների շինարարության վրա ծախսվելու է 330,2մլն մանաթ, այսինքն՝ պետական ներդրումների 13,2%-ը (իր մասնաբաժնով այդ հոդվածը զիջում է թերևս միայն էներգետիկայի և տրանսպորտի ծախսերին):
Միաժամանակ, մնացած 12.9 մլն մանաթին մտադիր են մարզադահլիճներ կառուցել Գոբուստան, Բուզովնա, Պուտա, Թուրքան ավաններում, շախմատի դպրոց՝ Յենի Գյունեշլիում, մինի-ֆուտբոլի դաշտ՝ Պուտա ավանում, Երիտասարդության տուն՝ Շիրվանում, Շեքիում և Բարդայում: Իսկ թե ինչ է պլանավորվում կառուցել 317մլն մանաթով, հայտնի չէ: Ընդ որում հնարավոր չէ անգամ հասկանալ, թե որքան է դա արտարժույթով, քանի որ կառավարությունն առաջին անգամ պետբյուջեի նախագծում չի նշել արտարժույթի կանխատեսվող փոխարժեքը: Սակայն, եթե դատենք 2016թ-ի տվյալներից, ապա դա 195մլն դոլար է: Դրան հարկ է ավելացնել նշված 32 մլն մանաթը: Արդյունքում՝ 210-214մլն դոլար միջազգային մարզական միջոցառումների համար:
Եթե դոլարի վերածենք 2017թ-ի ծախսերն, ապա կստանանք 177մլն դոլար: Այստեղ մենք, շնորհիվ Հաշվիչ պալատի տեղեկատվության և նախարարի հաղորդագրության, կարող ենք քիչ թե շատ հստակ բաժանել երկու խոշոր մարզական միջոցառումների՝ Իսլամական խաղերի և Ֆորմուլա-1-ի ծախսերը: Եթե նախարարն իրավացի է, ապա ստացվում է, որ 40 մլն-ը կծախսվի Իսլամական խաղերի վրա, իսկ 137մլն դոլարը՝ Ֆորմուլա-1-ի:
Այսպիսով, հիմա մենք ունենք 100 մլն դոլար, որը հայտարարագրվել է սպորտի և երիտասարդության նախարարի կողմից որպես 2017թ-ին Իսլամական խաղերի և 137մլն դոլար՝ Ֆորմուլա 1-ի անցկացման ծախսեր: Իսկ որքա՞ն են եկամուտները:
Եկամուտներ
Ըստ պաշտոնական կանխատեսումների՝ փորձնական բացմանը, խաղերի բացման և փակման արարողությանը սպասվում է 23 հազար, 30 հազար և 60 հազար մարդու ներկայություն: Ընդհանուր պետք է վաճառվի 500 հազար տոմս: Տոմսերի գները տատանվում են 2-5 մանաթի սահմաններում, բացման արարողությանը՝ 20-200 մանաթ, փակմանը՝ 10-100 մանաթ:
Մենք գիտենք, որ վաճառքների առաջին ամսում (մարտի 19-ից) վաճառվել է ընդամենը 40 հազար տոմս: Հայտնի չէ, թե որքան տոմս է վաճառվել խաղերի մեկնարկին, սակայն չեն հասցրել խաղերը սկսվել, բայց տոմսերի հետ սկսել են տարօրինակ բաներ կատարվել: Այսպես, Կազմկոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ բոլոր ֆուտբոլային խաղերի տոմսերը գրեթե վաճառվել են, իսկ Ադրբեջանի հավաքականի խաղերի տոմսեր ընդհանրապես չեն մնացել: Սակայն երկրի հավաքականի առաջին խաղն անցկացվեց կիսադատարկ տրիբունաներով:
Ցանկացած դեպքում, հենց մրցաշարից կազմակերպիչները կարող են աշխատել 1-1,5մլն մանաթ, բացումից՝ 1,5մլն մանաթ, փակումից՝ 3մլն մանաթ: Արդյունքում, լավագույն դեպքում 6-7մլն մանաթ է ստացվում:
Խաղերից եկամուտ ստանալու այլ աղբյուրներ են հովանավորների փոխանցումներն ու հեռուստահեռարձակման իրավունքները: Հովանավորները (ավելի ճիշտ՝ գործընկերներն ու հովանավորներն) ընդամենը 13-ն են, չնայած որ սպասվում էր 20-30 հովանավոր: Նրանց թվում երկու պետական ընկերություն կա՝Azal-ն ու SOCAR-ը, իսկ մնացածների մեծ մասը կապված են անմիջապես խաղերի համար ծառայությունների հետ (մթերքի և ջրի մատակարարներ, տոմսերի առցանց վաճառքի աջակցություն, կապի ապահովում): Այսինքն, նրանք ավելի շուտ գումար կաշխատեն խաղերից, քան կծախսեն: Իսկ ինչ վերաբերում է հեռուստահեռարձակման եկամտին, ապա կասկածելի է, որ Տանզանիայում, Մոզամբիկում, Չադում, Մալիում և Հարավային Սահարայի ու Կենտրոնական Աֆրիկայի այլ երկրներում հեռարձակվող գոծակալությունը կարողանա շատ գումար վճարել:
Այսպիսով, կառավարությանը մնում է հույսը դնել նրա վրա, որ մենք ինչ-որ բան կարող ենք աշխատել զբոսաշրջիկներից (ըստ պաշտոնական տվյալների՝ առաջին եռամսյակում աճը կազմել է 25%): Իսկ մնացածի առումով, մարզական տնտեսության ադրբեջանական անալոգը հերթական անգամ կարող է վնասաբերություն ցուցադրել, ինչպես մեր տնտեսության շատ այլ ոլորտներ: