Ղարաբաղյան հակամարտության քարտեզներ․ ինչ է կատարվում այժմ, և ինչպիսին էր իրավիճակը մինչ այս
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները միաժամանակ հրապարակել են ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների քարտեզները։ Հրապարակումների նպատակն ապացուցելն է, թե ում վերահսկողության տակ են գտնվում հստակ շրջաններ և բնակավայրեր, ինչպես նաև, թե որտեղ են ընթանում հիմնական մարտերը։
Քարտեզները մեծ մասամբ չեն համընկնում։
Reuters գործակալությունը նույնպես ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության գոտու քարտեզ 1988-ից մինչև 2019 թթ-ը, դրա վրա ցուցադրված են շրջանները, որոնք լքել են ադրբեջանցիները 1990-ականների պատերազմի հետևանքով։
Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ մարտական գործողությունների հետևանքով 1988-2019 թթ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում երկու կողմից զոհվել է մոտ 30 000 մարդ, նրանց մեծ մասը զինվորականներ են եղել։ Այդ թվի մեջ ներառված չէ սեպտեմբերի 27-ից սկսված և այս պահին ընթացող մարտական գործողությունների զոհերի թիվը։ Ըստ փորձագետների տվյալների՝ այս սրացման հետևանքով զոհվել է արդեն մի քանի հազար մարդ։
• Արցախ, մարտեր և բանակցություններ։ Նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ։ LIVE
• Ղարաբաղ և «խաղաղություն տարածքների դիմաց»․ յոթ շրջանների մասին կարծիք Բաքվից
• «Պատերազմն Ադրբեջանի համար փոխզիջումը չեղարկելու միջոց է»․ հայ քաղաքագետ
• Ո՞վ կօգնի լուծել ղարաբաղյան հակամարտությունը, Վաշինգտո՞նը, թե՞ Մոսկվան
Քարտեզները, որոնք հրապարակվել են 2020 թ-ի հոկտեմբերի 24-ին
2020 թ-ի հոկտեմբերի 24-ի դրությամբ մարտական գործողություններն արտացոլող հինգ քարտեզ, Հայաստանի պաշտպանության նախարարության տարբերակը
• Կապույտ սլաքներն այն տարածքներն են, որտեղ ընթանում են մարտական գործողություններ․
• Կարմիր սլաքներն Ադրբեջանի զինված ուժերի նահանջի ուղղությունն են ցույց տալիս․
• Գազարագույնով նշված են այն տարածքները որոնք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ մարտական գործողությունները շարունակվում են, ընթանում են տեղային մարտեր, հետևաբար՝ քարտեզն ակտիվորեն փոփոխվում է։
2020 թ-ի հոկտեմբերի 24-ի դրությամբ մարտական գործողությունների ինտերակտիվ քարտեզ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարբերակը
Reuters: Ղարաբաղյան հակամարտության գոտու քարտեզը 2019 թ-ի դրությամբ։ Տվյալներ՝ տեղահանված անձանց, էթնիկ ադրբեջանցիների մասին
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության տվյալներով՝ 2019 թ-ի վերջին Ադրբեջանում 651 458 ներքին տեղահանված անձ կար։ Քարտեզի վրա դեղինով նշված են այն շրջանները, որոնք լքել են ադրբեջանցիները 1988-1994 թթ-ի ղարաբաղյան պատերազմից հետո։