Հարավօսական անձնագրեր են տրվել 25 տեղացի վրացու
Հարավային Օսիայի Լենինգորսկի շրջանում (վրացական տերմինաբանությամբ՝ Ախալգորի շրջան) ապրող 25 վրացի հարավօսական անձնագիր է ստացել: Նախորդ անգամ նման բան է եղել 2014թ-ին:
«Էխո Կավկազա» պարբերականը գրում է, որ այդ երկու իրադարձությունները միավորում է այն փաստը, որ հարավօսական անձնագրերի տրամադրումն ընդունված է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անել: Այս տարի ընտրությունները Հարավային Օսիայում կկայանան ապրիլի 9-ին:
2014թ-ին հարավօսական քաղաքացիություն է տրամարդվել շրջանի հարյուր ազգությամբ վրացի բնակիչների:
«Շրջանի բնակիչներն ուրախ են այդ կապակցությամբ… Վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում մարդիկ կորցրել էին հույսը, որ երբևէ հարավօսական անձնագիր կստանան», — «Էխո Կավկազա»-ի հետ զրույցում ասել է տեղացի քաղաքացիական ակտիվիստ Թամար Մեարաքիշվիլին:
Նրա խոսքով՝ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով շրջանի բնակիչները դիմել էին հարավային Օսիայի նախագահին վերջերս կայացած հանդիպման ժամանակ: Լեոնիդ Թիբիլովը խոստացել էր լուծել այդ հարցը:
Միաժամանակ Մեարաքիշվիլին հերքում է որևէ կապ անձնագրերի տրամադրման և հարավային Օսիայում նախագահական նախընտրական արշավի միջև, քանի որ, նրա խոսքով, «անձնագիր ստացածներից շատերը Թիբիլովի մրցակիցների բաց համախոհներ են»:
Մեարաքիշվիլիի խոսքով՝ տեղացիները հույս ունեն, որ նրանց հարավօսական քաղաքացիություն տրամադրելը «վերջնականապես ապացառեցվել է», քանի որ հանրապետության նախագահը հանրային կերպով ընդունել է, որ Լենինգորսկի բնիկներին քաղաքացիության հարցում մերժելը ճիշտ չէ: