Հարավային Օսիայում խստացրել են «Լիրիկայի» համար պատիժը
Հարավային Օսիայում խստացրել են «Լիրիկայի» համար պատասխանատվությունը: Այժմ այդ դեղամիջոցը տարածողներին կարող են բանտ նստեցնել
Ցավազրկող «Լիրիկան» նշանակվում է նրանց, ովքեր ուղեղի կաթված են ստացել:
Սակայն վերջերս ավելի հաճախ են գրանցվում դեղամիջոցի ոչ բժշկական օգտագործման դեպքեր: Նախկինում տարածելու և օգտագործման համար օրինախախտները վարչական պատասխանատվության էին ենթարկվում, իսկ տուգանքները, կախված «Լիրիկայի» կոճակների քանակից, տատանվում էին 15-150 դոլարի սահմաններում:
Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավորները միաձայն քվեարկել են «Լիրիկա» դեղամիջոցի և դրա անալոգների տարածման համար վարչական և քրեական պատասխանատվության մասին օրինագծի ընդունման օգտին: «Ես ճիշտ եմ համարում «Լիրիկայի» տարածման համար իրավախախտումը վարչականից քրեական դաշտ տեղափոխելը: Մատակարարի համար տուգանքը չնչին է այն բանի համեմատ, թե ինչ նա կարող է օրական վաստակել «Լիրիկայի» վաճառքից և կազմում է 100 հազար ռուբլի (1.5 հզար դոլար): Մեկ հաբի գինը հասնում է մինչև 100 ռուբլու (15 դոլար): «Լիրիկան» մեզ մոտ է հասնում Հյուսիսային Կովկասից: Ցավոք, մաքսատանը թմրանյութերի հայտնաբերման համար հատուկ վարժեցված շները չեն վերցնում «Լիրիկայի» հետքը, և, օրինակ, բարդ բան չէ այդ դեղամիջոցի մեծ չափաքանակ անցկացնելը: Եթե տարածման համար ձերբակալվել է, ասենք, 1-2 հաբ ունեցող մարդ, նա վարչական պատասխանատվություն կկրի, պատասխանատվության ենթարկելիս հաշվի կառնվի նաև այն փաստը, թե քանի անգամ է այս կամ այն անձը նկատվել որպես
տարածող, —Jamnews-ին պատմել է Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Պլիևը: — Այդ դեղամիջոցը վտանգավոր է իր հոգեմեդ հետևանքներով, դեպրեսիաների տարբեր տեսակների առաջացմամբ, ընդհուպ՝ մինչև սուիցիդալ: Վերջերս մի քանի անձանց («Լիրիկայից» կախում ունեցող – խմբ.) ստիպված էինք Հյուսիսային Օսիա բուժման ուղարկել», — պարզաբանել է Ալեքսանդր Պլիևը:
Առաջին անգամ «Լիրիկան» Հարավային Օսիայում արգելքի տակ է հայտնվել 2015թ-ի հուլիսին, երբ խորհրդարանը դեղամիջոցի և դրա անալոգների ապօրինի ներկրումն, իրացումը և օգտագործումն արգելող օրենք էր ընդունել: