Հանրաքվե Ադրբեջանում
Սեպտեմբերի 27-ին գիշերը երկուսին ԿԸՀ ղեկավար Մազահիր Փանահովը հայտարարեց քվեարկության նախնական արդյունքները: Ադրբեջանի քաղաքացիները նախանձելի միասնականությամբ կողմ են քվեարկել սահմանադրական բոլոր փոփոխությունների օգտին:
84,9 տոկոսը քվեարկել է այն բանի օգտին, որ իր իրավունքները չչարաշահվեն:
85,2 տոկոսը՝ հողի սեփականության իրավունքը սահմանափակելու օգտին ի շահ սոցիալական արդարության:
91,2 տոկոսը՝ նախագահական պաշտոնավարման ժամկետի երկարացման:
Քաղաքացիները նույն նախանձախնդրությամբ քվեարկել էին նաև նախագահ ընտրելու համար տարիքային ցենզը հանելու և փոխնախագահի պաշտոն ներմուծելլու համար:
Ինչպես հայտարարեց Ալի Հասանովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ «կառավարման նոր ինստիտուտը կապահովի նախագահական կառավարման ադեկվատությունը ժամանակակից մարտահրավերներին և պայմաններ կստեղծի ֆորսմաժորային իրավիճակներում պետական կառավարման մեխանիզմի օպտիմալ ֆունկցիոնալության համար»:
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովն անհանգստություն է հայտնում բոլոր փոփոխությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ դրանք խախտում են իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունն ու նապագահին աննախադեպ իրավասություններ տրամադրում:
Սոցցանցերում շարունակում են տարածել քվեարկության ընթացքում գրանցված խախտման մասին տեսանյութը:
Ժամանակագրություն
Այսօր առավոտյան ժամը 8-ին Ադրբեջանում հանրաքվեն սկսվեց: Երկրի քաղաքացիները որոշում էին՝ արդյոք Սահմանադրությունում փոփոխություններ կմտցվեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Փանահովը հայտարարեց, որ 53 հազար դիտորդ, որոնցից 117-ը՝ միջազգային, հետևելու է քվեարկության ընթացքին:
Ավելի մանրամասն՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Մազահիր Փանահովը կոչ էր արել նրանց, ովքեր իրավախախտումներ կնկատեն ընտրատարածքներում, հաղորդել ԿԸՀ:
10:01 ԱՊԱ-ն հաղորդեց, որ նախագահն ու իր ընտանիքը քվեարկել են:
Ինչպես տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10:30՝ քվեարկել է ընտրողների 12,9 տոկոսը: Կեսօրին հայտարարվեց, որ քվեարկել է ընտրողների 30 տոկոսը: 17:00-ի քվեարկողների տոկոսը կազմում էր 63.3:
Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, քվեարկությանը պետք է ընտրողների նվազագույնը 25 տոկոսը մասնակցի:
Քվեարկությունն ավարտվեց 19.00-ին:
Մեդիան ու աշխարհը
Իշխանամետ լրատվամիջոցներն, օրինակ, apa.az-ը հաղորդեցին, որ ընտրություններն անթերի են անցնում: Ընդդիմադիր ու անկախ լրատվամիջոցները խոսում էին քվեարկության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին:
Դրան ի պատասխան Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն անմիջապես պատասխանել է, որ «Վենետիկի հանձնաժողովը ստիպված է եղել քաղաքական պատվեր կատարել»:
Սոցիալական ցանցերը
Սոցցանցերում երկու հիմնական թրենդ էր նկատվում՝ ինչպես միշտ ընտրություններից առաջ Ադրբեջանում:
Քվեարկելն անօգուտ է, իմ փոխարեն արդեն ամեն ինչ որոշված է
«Ես հանրաքվեին չեմ գնալու, և իմ ծանոթներից ոչ ոք չի գնալու:
Ինչո՞ւ:
Ոչ ոքի չեմ հավատում»:
«Մեր ընտրատեղամասի ղեկավարը բարեկամս է, նա հորդորել է հանգիստ տանը նստել, իմ փոխարեն ամեն ինչ կլրացնեն: Ամեն դեպքում գնացի, զբոսնեցի ընտրատեղամասի շուրջը, ամայի էր, մարդ չկար»:
«Գնացի և քվեարկեցի, իբր «խիղճս հանգիստ է»: Սակայն շատ զայրացա, չէի սպասում նման լկտիություն խախատումներ անելիս (մեկ քվեատուփ արդեն ամբողջությամբ լիքն էր): Երեկոյան ավելի մանրամասն կգրեմ»:
Ոտքի՛ կանգնեք և արտահայտե՛ք ձեր քացաքացիական դիրքորոշումը
«Ես գնացի և քվեարկեցի, որպեսզի թոռներիս առջև չամաչեմ, երբ հարցնեն, թե որտեղ էի ես, երբ այս երկիրը քանդվում էր»:
«Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը շատ պասիվ է: Ինչ-որ մեկին ծանուցում չեն ուղարկել, և նրա համար մեկ է, ինչ-որ մեկն ընդհանրապես տեղյակ չէ և ինձ է հարցնում, թե ում օգտին եմ քվեարկելու:
Մի՛ եղեք պասիվ, այլապես վաղը շատ ավելի վատ կլինի: Գնացե՛ք ընտրության և արտահայտե՛ք ձեր քաղաքացիական դիրքորոշումը»:
Հրապարակվել է 26.09.2016