Հայ վարորդները կարող են աջ ղեկով մեքենաներ ներկրել
Հայաստանի իշխանությունները թույլ կտան երկիր ներկրել աջ ղեկով մեքենաներ։ Այս նախագծի նախաձեռնությունը պատկանում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։
Ի՞նչ է ենթադրում նախագիծը
Մեքենաների տերերը, որոնք ներկրել են դրանք, պետք է մեկ տարվա ընթացքում փոխեն ղեկի տեղը։ Որոշումն, ինչպես հաղորդում են նախարարությունից, ընդունվել է քաղաքացիների բազմաթիվ խնդրանքների և բողոքների հիման վրա։
«Մենք փորձել են օրենքի շրջանակում լուծում գտնել։ Կառավարության որոշումն արդեն պատրաստ է։ Այդպիսով՝ մենք ձգտում ենք թեթևացնել խնդրի լուծումը, որպեսզի փաստի առաջ կանգնած մարդիկ կարողանան ներկրել իրենց մեքենաները», — հաղորդել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Որոշ վարորդներ նախկինում էլ են փոխել իրենց մեքենայի ղեկի դիրքը։ Եվ, ըստ Արշակյանի, որակավորված մասնագետները հիմա էլ կարող են դա որակով անել։
• Վրաստանում արգելել են աջ ղեկով մեքենաները
Ե՞րբ և ինչո՞ւ են Հայաստանում արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը
Ամեն ինչ սկսվեց 2017թ-ի վերջին, երբ կառավարությունն առաջարկով հանդես եկավ, որ 2018թ-ի ապրիլից ժամանակավորապես արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումն, իսկ հետագայում՝ նաև դրանց շահագործումը։ Թույլատրվում էր միայն մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված մեքենաների օգտագործումը։
Վարորդերը ենթադրում էին, որ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը մասնակի է, սակայն այս տարվա սկզբին կառավարությունն ամբողջությամբ արգելք սահմանեց աջ ղեկով մեքենաների ներկրման համար։
Իշխանություններն իրենց որոշումը փաստարկում էին անվտանգության նկատառումներով. Հայաստանում ավտոմոբիլային երթևեկությունը հաշվարկված է ձախ ղեկով մեքենաների համար։
Աջ ղեկով մեքենաների կողմնակիցները վստահեցնում էին, որ ճանապարհային ոստիկանությունը վիճակագրություն չունի վթարներում աջ ղեկով մեքենաների «մեղավորության» մասին։ Բայց աջ ղեկով մեքենաները հիմնականում ճապոնական արադրության են և զգալիորեն էժան են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում աջ ղեկով 32 հազար ավտոմեքենա կա։ Սակայն ակտիվիստները, որոնք այս ընթացքում պայքարում էին աջ ղեկով մեքենաներ ներկրելու իրավունքի համար, պնդում են, որ իրականում դրանց թիվը հասնում է գրեթե հարյուր հազարի։