Կորոնավիրուս 31.08.2020 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք JAMnews Երևան Կիսվել Կիսվել Օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 31-ով և դարձել 43 781: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 2 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 879-ի։ Առողջացել է ևս 72 պացիենտ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 37 722։ Շարունակում է բուժում ստանալ 4 912 մարդ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 205 940 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 490: ● Հայաստանում այլևս չի երկարաձգվի կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը ● Աբխազիայի Լաբրա գյուղի բնակիչները, որտեղ մեկը մահացել էր կորոնավիրուսից, բողոքում են կարանտինի դեմ ● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ