Հայաստան-Թուրքիա. ավելի վատ լինել չի կարող
Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի
Հայ-թուրքական հարաբերությունները մեկնաբանում է քաղաքագետ,
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ պետական սահմանը փակ է: Այդ հարաբերությունները փչացնել հնարավոր չէ, քանի որ ավելի վատ լինել չի կարող: Սա՝ քաղաքական տեսանկյունից:
Պատմական առումով, տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հատկապես՝ խոշոր, վերջին հաշվով կազդի Թուրքիայի վրա, սա ևս մեկ քար է ճանաչման գործընթացի կշեռքին:
Թուրքիան փչացրեց հարաբերությունները հարևանների հետ: Բոլոր ուղղություններով նա անհաջողություններ է կրում: Մեծ անհաջողություն՝ Իսրայելի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ: Որոշ դեպքերում իրավիճակը նույնիսկ աղետալի է, օրինակ, Սիրիայի հետ հարաբերություններում, երբ նա փորձեց օգտվել արաբական գործոնից՝ իրեն հարմար Մերձավոր Արևելք ստեղծելու համար:
Բացի այդ, Թուրքիայում թափ են հավաքում ազգայնական տենդենցները: Ներքին քաղաքականությունը զարգանում է այնպես, որ հանգեցնում է մեծ խնդիրների, օրինակ, քրդերի հետ պատերազմի:
Ավելին, Թուրքիան նախատեսում է փոխել իր սահմանադրությունը և անցում կատարել նախագահական կառավարման համակարգի: «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շարժիչներից մեկը՝ Ահմեդ Դավութօղլուն, փաստացի հեռացվել է վարչապետի պաշտոնից:
Ինչ է լինելու հետագայում հայ-թուրքական հարաբերությունների հետ, կախված է միայն զարգացումներից Թուրքիայում, սակայն այսօր երկու երկրների մերձեցման հեռանկար ես չեմ տեսնում:
Մի շարք երկրների կողմից ցեղասպանության ճանաչումը տարբեր կերպ է իրականացվել: Մի տեղ ճանաչվել է խորհրդարանի կողմից, մյուսներում՝ նախագահի, որոշ երկրներ օրենքի ընդունմամբ, մյուսները՝ ցեղասպանության հերքումը քրեականացնելով, որոշ երկրների ռեգիոնալ խորհրդարաններն են այս փաստը ճանաչել: Գոյություն ունեն նաև ցեղասպանությունը քննադատող հանրագրեր:
Այս ամենը նպաստում է տվյալ փաստի տարածմանը, Հայաստանի և Թուրքիայի հանդեպ աշխարհի վերաբերմունքի վրա: Թուրքիայի ջղաձիգ արձագանքը խոսում է հենց այդ մասին:
Տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի վրա ճնշման գործադրում է: Եվ ամեն երկրի կողմից այդ ճանաչմանը զուգահեռ, հայերի մոտ ավելանում է անվտանգության զգացումը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և քննադատվել է աշխարհի 26 երկրների կողմից, նախագաhների և խորհրդարանների մակարդակով: Առաջինը Հայոց ցեղասպանությունը 1965 թ-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը: 2016թ-ի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչեց է որպես ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է նաև ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից՝ Եվրոպայի Խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և այլն:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել է 06.06.2016