Բարձրագույն կրթության մասին Հայաստանում ներկայացված օրենքի նոր նախագիծը վիճահարույց է ոլորտի փորձագետների համար: Սակայն դրա հեղինակները գոհ են իրենց աշխատանքից, բացատրում են, որ օրինագիծը նպատակ ունի մշակել ու սահմանել բուհերի, ակադեմիաների կառավարման ընդհանուր սկզբունքները։
E-draft կայքում հանրային քննարկման ներկայացված օրինագիծը շուրջ 4 ժամ քննարկվել է նաև Ազգային ժողովում, որտեղ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հռետորական հարց է հնչեցրել. Հայաստանն ունի՞ նման օրենքի անհրաժեշտություն, թե ոչ:
Նախարարն ասել է նաև, որ այս օրենքով չեն կարող լուծվել բարձրագույն կրթության ոլորտում առկա բոլոր հիմնախնդիրները, բայց շատ հարցերի պատասխաններ պետք է տրվեն: Մասնավորապես, նա խոսել է բարձրագույն բուհական համակարգի խիստ հումանիտարիզացված լինելու մասին:
Իսկ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով, քիչ կարևոր է, թե քանի տարեկան է ամբիոնի վարիչը կամ դասախոսը, եթե նա պրոֆեսիոնալ է.
Փորձագետները մատնանշում են՝ օրենքի նախագծում մեծ բացթողումներ կան: Այնչիլուծումոլորտիհիմնական երեք խնդիրները.
բուհական ինքնավարության,
ակադեմիական ազատության,
բուհերի իրական ապաքաղաքականացման:
Նրանց կարծիքով, այս օրինագիծն ավելի է կաշկանդում բուհերի ազատ գործելու իրավունքը, որովհետև նախագծով վարչապետն է դառնում բարձրագույն ուսումնասրական հաստատությունների խորհդի կազմերը հաստատող անձնավորությունը:
Նախարար Մկրտչյանն ասում է, թե պետական բուհերի խորհուրդը պետք է հաստատի դրա հիմնադիրը, որը տվյալ պարագայում վարչապետն է: Բայց ընդդիմադիրներն ու փորձագետները անհանգստացած են՝ այսպիսով բուհն ինքնավար լինել չի կարող:
«Հասկանալիէքաղաքականմեծամասնությաննպատակը: Բայցսաուղիղհակադրությանմեջէկրթությաննախարարիկողմիցբարձրացվածխնդրին՝ապաքաղաքականացնելբուհիկառավարումը, բարձրացնելինքնավարումը: Չիկարողինքնակառավարումըանկախլինել, եթեվարչապետնէհաստատելուկազմը»,— հայտարարել է «Ելք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
Օրինագիծը դեռ փոփոխման է ենթարկվելու: Եվ հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ փոփոխություններ կմտցնի կրթության և գիտության նախարարությունը: