Կոռուպցիոն երևույթները կործանարար են Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկրի համար. այս հարցում համակարծիք են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը: Այս մասին բոլորն արտահայտվեցին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրենց ելույթներում։
Սակայն, պատկերացումները, թե ինչպես պետք է պայքարել կոռուպցիոն երույթների դեմ տարբեր են:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կարծիքով՝ հանրությունը բավարարված չէ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերով, մարդիկ ուզում են տեսնել, թե ինչպես են պատժվում մեղավորները: Ըստ նրա՝ հանրությունն ու հասարակական կազմակերպությունները պետք է հետևողական լինեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
«Պետքչէվհուկներիորսսկսել, ամենինչպետքէանելօրենքով, այդգործիքներըտրվածեն: Հանրությունըսպասումէպատժիչգործողություններիկիրառմանը: Այլբանէ, երբխոսումենկոռուպցիայիդեմպայքարից, մեկայլբանէայնռեալկյանքումիրականացնելը»,— ասել է նա:
«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ թեև Հայաստանում կան որոշ օրենսդրական կարգավորումներ, ըստ որոնց կոռուպցիայի մեջ ներքաշվածների նկատամբ քրեական պատասխանատվություն պետք է կիրառվի, ամեն դեպքում դրանց մի մասը չի գործում, արդյունքում էլ՝ պետական բոլոր ոլորտներում կոռուպցիա կա, որովհետև այդ մարդիկ չեն պատժվում:
Իշխանությունները պնդում են. ամեն ինչ անում են, որ կոռուպցիան չեզոքացվի: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում են 3 ուղություններով.
հակակոռուպցիոն աշխատանք,
պատժի կիրառում,
կոռուպցիայի կանխարգելում:
Նախարարի խոսքով, այս տարիներին իշխանությունները կոռուպցիայի դեմ կանխարգելման գործում կարևոր մի քանի քայլ են կատարել.
ապօրինի հարստացման քրեականացում,
պաշտոնյաների գույքի, եկամուտների հայտարարագրերում ներկայացված անձանց շրջանակի ընդլայնում,
ազդարարների համակարգի ստեղծում,
հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծում, որը կգործի 2018թ.-ի ապրիլից:
Փորձագետները կարևորում են պատժելիությունը՝ նշելով, որ օրենսդրական փոփոխությունները չեն կիրառվում իշխանական շրջանակների նկատմամբ, նրանք չարաշահում են իրենց լիազորություններն ու ապօրինի հարստանում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ հայտարարել էր, թե «խոշոր ձկներին» պետք է «գլխից բռնել»:
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե որևէ խոշոր պաշտոնյա երբևէ պատասխանատվություն չի կրել, ասել է, որ «խոշոր ձկներին» բռնելու համար հարկավոր է պարզել՝ արդյո՞ք արարքը հանցագործություն է, և արդյո՞ք այդ հանցագործությունը հնարավոր է ապացուցել, թե՞ ոչ:
«Եսձեզխոստանումեմ.որպահին, որ «խոշորձկան» արարքըհիմնավորվեց, ձեզկտեղեկացնեմ»,— ասել է նա: