Հայաստանը դառնում է ոստիկանական պետությո՞ւն: Քաղաքացիների անձնական զրույցներն այժմ կկարողանա գաղտնալսել և ոստիկանությունը
Հայաստանի խորհրդարանը հունվարի 21-ին ընդունեց «գաղտնալսման մասին օրենքը»: Հիմա քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսման հնարավորություն կստանա նաև ոստիկանությունը։ Մինչ այս այդ իրավասությունն ուներ միայն Ազգային անվտանգության ծառայությունը: Ըստ նախագծի հեղինակների, օրենքի իմաստն այն է, որ այժմ ոստիկանությունը կխնայի այն ժամանակը, որը ծախսվում է սովորաբար ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և օպերատիվ-հետախուզական միջոցառումները կազմակրեպելու համար տեխնիկական աջակցություն ստանալու համար:
• Վրաստանի խորհրդարանը ընդունեց «գաղտնալսման մասին» օրենքը
Պատգամավորներն, ընդունելով օրենքը, հաշվի չառաբ կառավարության կարծիքը: Մեկ օր առաջ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը կառավարության անունից կոչ արեց խորհրդարանին դեմ քվեարկել «գաղտնալսման» նախագծին, որը, ի դեպ, մշակվել է «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամների կողմից: Փոխնախարարը դա բացատրեց նրանով, որ օրենքի ընդունումը ենթադրում է մեծ լրացուցիչ ծախսեր ոստիկանության համար տեխնիկական միջոցներ ձեռքբերելու համար:
Բացի այդ, կառավարությունում մտադիր էին խոսակցությունները գաղտնալսելու իրավունքը տրամադրել մասնավոր ընկերության: Եվ հավաստիացնում էին, որ այս կազմակերպության գործունեությունը լինելու է խիստ հսկողության տակ: Սակայն խորհրդարանը գերադասեց այս իրավասությունը տալ ոստիկանությանը: