«Հակամարտության միջանցքներում․ Աբխազիա 1989-1995»։ Թբիլիսիից ցուցահանդեսը տեղափոխվում է Վրաստանի այլ քաղաքներ
«Հակամարտության միջանցքներում․ Աբխազիա 1989-1995» անվանումով ցուցահանդեսը, որը երեք շաբաթ տեղակայված էր Թբիլիսիի Գրական թանգարանում, երեկ պաշտոնապես փակվել է։
Ցուցահանդեսը նվիրված է Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր փուլերից մեկին՝ Աբխազիայի հակամարտությանը։ Այցելուները կարող են ծանոթանալ լուսանկարների և տեսանյութերի, որոնք արտացոլում են ողբերգական օրերի իրադարձություններն, արխիվային փաստաթղթերի, աբխազական պատերազմի միջով անցած մարդկանց հետ հարցազրույցների։ Այս բոլոր նյութերը հինգ տարի շարունակ հավաքվել են վրացի և աբխազ հետազոտողների կողմից։
Conciliation Resources և Swisspeace միջազգային կազմակերպությունների օգնությամբ նրանք ցուցադրութայնը զուգահեռ ստեղծում են համատեղ արխիվ, հավաքական հիշողություն։ Դրա հետ լայն հասարակության ծանոթության առաջին փորձն էլ հենց նշված ցուցահանդեսն էր։
Ինչպես հաղորդել են հետազոտական խմբերի ներկայացուցիչները լրագրողներին, արխիվի ստեղծումն ավարտված չէ, գործընթացը շարունակվում է, և իրենց նպատակը զինված հակամարտության փուլին նախորդած, անմիջապես մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդած փուլում տեղի ունեցած պատմական իրադարձությունների մանրամասն վերականգնումն է։
Ցուցահանդեսի փակմանը այլ հյուրերի հետ միասին ներկա էր նաև Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը և Շեյցարիայի խորհրդարանի խոսնակ Մարինա Կարոբիո Գուշետին։ Շվեյցարիան է այն երկիրը, որն առանձնահատուկ ներդրում է կատարել ցուցահանդեսի կազմակերպման հարցում։
«Վստահ եմ, որ աշխատանքն այս ուղղությամբ կարևոր դեր կունենա խաղաղ հանրության ձևավորման հարցում և հաշտեցման համար հիմք կստեղծի», — հայտարարել է Մարինա Կարոբիո Գուշետին իր ելույթի ժամանակ։
Ցուցահանդեսի փակման օրն այն այցելել են 1990-ականների իրադարձությունների անմիջական մասնակիցները։
«Անգամ ես, որ այդ ժամանակահատվածի մասին ոչ թե լսել եմ, այլ տեսել, շատ նոր բաներ եմ իմացել այս ցուցահանդեսից․․․ Կրկին վերհիշեցի, եթե այն ժամանակ այս ամենն այսպես կարգավորված տեսնեի, ինչպես հիմա, երևի այլ կերպ կգործեի, այլ որոշումներ կկայացնեի։ Պատերազմն ավերում է երկու կողմերն էլ», — փակմանը հայտարարել է Վախթանգ Կոլբայիան, որը պատերազմի դրամատիկ տարիներին աշխատել է որպես Աբխազիայի Գերագույն խորհրդի առաջին տեղակալ։
Ցուցահանդեսը երեք սենյակ էր զբաղեցնում և ժամանակագրորեն պատմում էր այն իրադարձությունների մասին, որոնք կանխորոշել են Վրաստանի ճակատագիրը տասնամյակների ընթացքում։
•Սուխումի անկումից 26 տարի անց։ Ֆոտոարխիվ
Ցուցահանդեսի առաջին մասը նվիրված է նախապատերազմական փուլին, երկրորդը՝ պատերազմին, երրորդը՝ հետպատերազմական տարիներին։
Երեք շաբաթ շարունակ ցուցահանդեսի շրջանակում կանոնավոր քննարկումներ և տարբեր միջոցառումներ են անցկացվել, որոնց կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող։
Այդ երեք շաբաթվա ընթացքում բազմաթիվ մարդիկ ցանկություն են արտահայտել կիսվել սեփական պատմություններով, որոնք կապված են ողբերգական տարիների հետ։
Ինչպես նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները, մեծ հավանականությամբ ցուցահանդեսը կճամփորդի Վրաստանի քաղաքներով, մասնավորապես, այն կլինի Զուգդիդիում, Քութայիսիում և Բաթումում։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի «Հակամարտության, կայունության և անվտանգության հիմնադրամի» և Sigrid Rausing Trust-ի ֆինանսական աջակցությամբ։ Հենց նրանց ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել հավաքական հիշողության արխիվների ստեղծումն ու դրանց զարգացումը։
Ցուցահանդեսի կազմակերպման վրա համատեղ աշխատել է մի քանի կազմակերպություն՝ GoGroupMedia-ն, CIPDD-ն, Studio Re-ն, Conciliation Resources-ը, swisspeace-ը։
Այն մասին, թե ինչպես է լուսաբանվել ցուցահանդեսը, մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ․
Facebook (վրացերենով)՝ The Corridors of Conflict. Abkhazia, 1989-1995
Twitter (անգլերենով)՝ @Memory__Project