Կորոնավիրուսը Հայաստանում. 13-րդ մահը, 40 նոր դեպք, սպասվում է արտակարգ դրության երկարաձգում
Հայաստանում կորոնավիրուսից 13-րդ մահն է գրանցվել: Մահացել է 86-ամյա կին:
Նախօրեին՝ ապրիլի 10-ին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել էր միանգամից 2 պացիենտ: Երկուսն էլ ուղեկցող այլ հիվանդություններ էլ ունեին:
Պաշտոնական տվյալներով՝ հայտնաբերվել է վարակի 40 դոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 977-ի: Առողջացածների թիվը՝ 173:
6,484 թեստ բացասական արդյունք է տվել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարությանը՝ նախապատրաստել արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշում: Նախապես այն ընդունվել էր մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը:
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկրում նաև գործում է տեղաշարժման սահմանափակման խիստ ռեժիմ:
Կառավարության որոշումը պետք է քննարկի խորհրդարանը արտահերթ նիստում: Հավանաբար, այն կկայանա երկուշաբթի՝ ապրիլի 13-ին:
Մարտի 16-ից Հայաստանում փակ է ամեն ինչ, բացի մթերային խանութներից և դեղատներից: Դադարեցված է ողջ հասարակական տրասնպորտի աշխատանքը, չի գործում և մետրոն: Մարտի 25-ից սահմանվել է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժման թերթիկով»: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Ապրիլի 10-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկով:
«Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և 100 տոկոսով մարում է: Եթե նախկինում, օրինակ, մենք ունենում էինք 50 դեպք, բայց վարակի մի աղբյուրից, օրինակ, մեծ արտադրամասից, ապա հիմա մենք ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր մարդկանցից: Հետևաբար, կորոնավիրուսի վարակի շրջանառությունը վերահսկողությունից դուրս է եկել»,- ասել է նախարարը:
- «Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից»․ Հայաստանի առողջապահության նախարար
- Առցանց օպերաներ, համերգներ և բժիշկների պարեր։ Ինչպե՞ս են զվարճանում Հայաստանի բնակիչները կարանտինի ընթացքում
- Կորոնավիրուսը Կովկասում: Թարմացվում է
Հայաստանում Զատիկն է մոտենում: Հայ առաքելական եկեղեցին որոշում է ընդունել առաջին անգամ ապրիլի 12-ին Քրիստոսի Հարության տոնը նշել դռնփակ, առանց եկեղեցիներում հավատացյալների ներկայության՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված անվտանգության միջոցառումների շրջանակում:
Մեծամասնությունը լիովին ընդունում է այդ որոշումը: Բայց կան և մարդիկ, որոնք սոցցանցերում գրում են, թե տանը նստել չեն պատրաստվում և, միևնույն է, կգնան եկեղեցի Զատկի արարողությանը:
Աղոթք միայնության մեջ․ Զատիկի նախօրեին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում
Հայաստանում Զատկին ընդունված է ավանդաբար սեղանը զարդարել ներկած ձվերով, տոնական չամիչով փլավով, ձկնեղենով, կանաչեղենով և գինով: Ավանդույթը չեն խախտում նաև այսօր:
Երևանի շուկաներում շատ մարդիկ կան: Եվ ոչ բոլորն են պահում միմյանցից հեռավորություն, ոչ բոլորն են դիմակներով ու ձեռնոցներով: Ի դեպ, դիմակների օգտակարությունը Հայաստանում վիճելի է համարվում: Եվ նույնիսկ առողջապահության նախարարը կասկածներ է հայտնում դրանց օգտակարության վերաբերյալ: