Կորոնավիրուսը Կովկասում: ապրիլի 4-6ը 2020
-
39 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր՝ մեկ օրում 57
Հաղորդագրություն է ստացվել նաև, որ այսօր ապաքինվել է 12 մարդ, ընդհանուր առմամբ՝ 44։
Համաճարակի մեկնարկից ի վեր վարակվել է 641 մարդ, մահացել՝ 7-ը։
Ադրբեջանում նոր կտրուկ սահմանափակումներ են մտցվել, այդ թվում՝ տեղաշարժի։ Մասնավորապես, տնից դուրս գալուց առաջ բնակիչները պետք է հաղորդագրությամբ իրազեկեն այդ մասին իշխանություններին։
• Ինչպե՞ս են Ադրբեջանում պայքարում կորոնավիրուսի դեմ, և ինչպե՞ս են աշխատում ձեռնարկված միջոցները
-
Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել Թբիլիսիի ծովային հոսպիտալի երկու բուժքույր
Թբիլիսիի ծովային հոսպիտալի երկու բուժքույր տեղափովել են առաջին համալսարանական հիվանդանոց՝ բուժվելու։ Հաղորդվում է, որ նրանք իրենց լավ են զգում։
Հիվանդանոցը մի քանի ժամով դադարել էր հիվանդներ ընդունել։
Ախտահանում իրականացնելուց և աշխատակիցներին կորոնավիրուսի թեստ անցկացնելուց հետո, հոսպիտալը վերականգնել է աշխատանքային ռեժիմը։ Հոսպիտալի հինգ աշխատակից կարանտինի մեջ է, քանի որ նրանք անմիջական շփում են ունեցել վարակվածների հետ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 դեպք։
Հիվանդներից 36–ն ապաքինվել է։ Երկու մարդ է մահացել։
5,056 մարդ կարանտինի մեջ է, 386 մարդ՝ բժիշկների հսկողության տակ։
Վարակված հիվանդներից 23–ի մոտ թոքաբորբ է սկսվել։ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական հիվանդանոցում բուժվող հիվանդներից մեկի վիճակը կրիտիկական է։ Բժիշկներն ասում են, որ նա քրոնիկ հիվանդություններ ունի։
-
18 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր՝ 602
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բոլոր նոր դեպքերը արձանագրվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:
Համաճարակի հետևանքով Ադրբեջանում յոթ մարդ է մահացել, առողջացել են 32-ը:
Ադրբեջանում սահմանված է ուժեղացված կարանտինային ռեժիմ: Փակ է մետրոն, սակայն աշխատում են ավտոբուսները: Դադարեցված է ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների մեծ մասի աշխատանքը, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Բնակչությանը հորդորում են տանը մնալ: Ապրիլի 5-ից մտցվել են նաև տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներ. տանից դուրս գալուց առաջ բնակիչները պետք է SMS-հաղորդագրությամբ տեղյակ պահեն իշխանություններին:
-
Ութերորդ մահը և 11 նոր դեպք Հայաստանում
Մահացած հիվանդը 68 տարեկան էր, նրա մոտ մի քանի լուրջ քրոնիկական հիվանդություն էր ախտորոշվել։
Հայաստանում այսօր գրանցվել է նաև վարակման 11 նոր դեպք։ Սա համաճարակի մակարդակի նվազման հույս է ներշնչում, քանի որ նախօրեին՝ ապրիլի 5–ին, Հայաստանում հաղորդվում էր 52 նոր դեպքի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջընթաց է գրանցվել, և անհրաժեշտ է պահպանել կարանտինային ռեժիմը՝ նոր բռնկումից խուսափելու և նախկին կենսակերպին վերադառնալու համար։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն:
-
18 նոր դեպք Վրաստանում մեկ օրում
Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 դեպք։
Հիվանդներից 36–ն ապաքինվել է։ Երկու մարդ է մահացել։
5,056 մարդ կարանտինի մեջ է, 386 մարդ՝ բժիշկների հսկողության տակ։
Վարակված հիվանդներից 23–ի մոտ թոքաբորբ է սկսվել։ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական հիվանդանոցում բուժվող հիվանդներից մեկի վիճակը կրիտիկական է։ Բժիշկներն ասում են, որ նա քրոնիկ հիվանդություններ ունի։
-
Կորոնավիրուսի հետանքով մահվան երկու նոր դեպք Ադրբեջանում
Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ է մահացել։ Այսպիսով, այդ վարակից երկրում մահացածների թիվը հասել է յոթի։
Մահացած վերջին երկու հիվանդների մասին հայտնի է, որ նրանցից մեկն 89 տարեկան էր և շաքարախտ ուներ; երկրորդը 64 տարեկան էր, նա նույնպես շաքարախտ և հիվանդ սիրտ ուներ։
Ըստ պաշտոնական տվայլների՝ ապրիլի 5–ին երկրում վարակվածների թիվը կազմում է 584 մարդ։
-
63 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր՝ 584
Համաճարակի սկզբից ի վեր Ադրբեջանում մահացել է 5 մարդ, առողջացել 32-ը:
Ադրբեջանում սահմանվել է ուժեղացված կարանտինային ռեժիմ: Փակ է մետրոն, սակայն աշխատում են ավտոբուսները: Դադարեցված է ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների մեծ մասի աշխատանքը, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Բնակչությանը հորդորում են տանը մնալ: Ապրիլի 5-ից սահմանվում են տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներ. տանից դուրս գալուց առաջ բնակիչները պետք է SMS-հաղորդագրությամբ տեղյակ պահեն իշխանություններին:
Կարանտինի ռեժիմը խախտողները տուգանվում են:
-
Վրաստանում երկրորդ մահն է գրանցվել
Վրաստանում երկրորդ մահն է գրանցվել 81-ամյա կինը մահացել է COVID-19–ից առաջին համալսարանական հիվանդանոցում։ Ըստ կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանիի՝ նա նախկինում միոկարդի կաթված է տարել, սրտի անբավարարություն և հիպերտոնիա է ունեցել:
Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Վրաստանում ապրիլի 4-ի առավոտյան: Մահացել է Բոլնիս քաղաքից 79-ամյա մի կին՝ վարակված տեղացիներից մեկը, ինչի պատճառով երկու քաղաք՝ Մառնեուլը և Բոլնիսը, մարտի 23-ից ամբողջովին մեկուսացված են:
Վրաստանում ընդհանուր առմամբ 170 մարդ է վարակվել համաճարակի սկզբից ի վեր, նրանցից 36-ը առողջացել են:
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ իրավիճակ, մարտի 31-ից՝ պարետային ժամ:
-
Հայաստանում 52 նոր դեպք, ընդհանուր՝ 822
Համաճարակի սկզբից ի վեր մահացել է 7 մարդ, առողջացել 57-ը:
-
14 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր առմամբ, 170 հիվանդ կա
Հիվանդներից 36–ն ապաքինվել է, մեկը՝ մահացել։
23 հիվանդի մոտ թոքաբորբ է սկսվել։
Կարանտինի մեջ է 5,067 մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 330 մարդ։
Հիվանդներից մեկը 13-ամյա դեռահաս է։ Ըստ բժիշկների՝ նա իրեն լավ է զգում։
Կորոնավիրուս է հաստատվել նաև 33-ամյա մի մարզիկի մոտ, որը վերջին օրերին Արևմտյան Վրաստանի մի քանի շրջաններում է եղել։ Նա թոքաբորբ ունի, չգիտի, թե որտեղ է վարակվել։ Համաճարակաբանները պարզում են այն անձանց շրջանակը, որոնց հետ նա շփվել է։
-
78 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր՝ 521
Համաճարակի սկզբից ի վեր Ադրբեջանում մահացել է 5 մարդ, առողջացել 32-ը:
Ադրբեջանում սահմանվել է ուժեղացված կարանտինային ռեժիմ: Փակ է մետրոն, սակայն աշխատում են ավտոբուսները: Դադարեցված է ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների մեծ մասի աշխատանքը, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Բնակչությանը հորդորում են տանը մնալ: Ապրիլի 5-ից սահմանվում են տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներ. տանից դուրս գալուց առաջ բնակիչները պետք է SMS-հաղորդագրությամբ տեղյակ պահեն իշխանություններին:
Կարանտինի ռեժիմը խախտողները տուգանվում են:
-
Հայաստանում 34 նոր դեպք, ընդհանուր՝ 770
Համաճարակի սկզբից ի վեր մահացել են 7 մարդ, առողջացել 43-ը:
Պաշտոնական տվյալներով՝ 3,477 թեստ բացասական արդյունք է տվել:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն:
-
Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Վրաստանում
Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Վրաստանում ապրիլի 4-ի առավոտյան: Մահացել է Բոլնիսի քաղաքից 79-ամյա մի կին՝ վարակված տեղացիներից մեկը, ինչի պատճառով երկու քաղաք՝ Մառնեուլը և Բոլնիս, մարտի 23-ից ամբողջովին մեկուսացված են:
Վրաստանում ընդհանուր առմամբ 156 մարդ է վարակվել համաճարակի սկզբից ի վեր, նրանցից 28-ը առողջացել են:
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ իրավիճակ, մարտի 31-ից՝ պարետային ժամ:
-
8 նոր դեպք Վրաստանում, վարակված է շտապօգնության բժիշկը
Ընդհանուր առմամբ 156 վարակված համաճարակի սկզբից ի վեր, նրանցից 28-ը առողջացել են:
COVID-19 է հաստատված Թբիլիսիում շտապօգնության բժշկի մոտ: Նա վարակվել է իր կնոջից: Կինը Ազգային բանկի յոթ աշխատակիցներից մեկն է, ովքեր վարակվել էին կորոնավիրուսով: Վարկածներից մեկի համաձայն՝ դա տեղի է ունեցել թղթադրամների հետ շփման արդյունքում:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, որտեղ աշխատել է վարակված բժիշկը, փակ է: Համաճարակաբանները կազմում են այն մարդկանց ցուցակը, որոնց հետ նա շփումներ է ունեցել: Մասնավորապես, մարտի 31-ին նա ամբողջ օրը հերթապահել է:
Վրաստանում 5,526 մարդ գտնվում է կարանտինում, 344-ը հիվանդանոցում հսկողության տակ են:
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի պանդեմիան կանխարգելելու համար: Դադարեցված է ողջ հասարակական տրանսպորտը, ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից: Մարդկանց արգելված է դուրս գալ տանից՝ առանց խիստ անհրաժեշտության:
Մարտի 23-ից ելքի և մուտքի համար փակ են Մառնեուլ և Բոլնիս քաղաքները կորոնավիրուսի ներքին տարածման վտանգի պատճառով:
Մարտի 31-ին Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել:
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը