Կոռուպցիայի ընկալման ցուցիչ - 2016. Ռուսաստանն «իջել է», Ուկրաինան նույն տեղում է
Transparency International միջազգային կազմակերպությունը «Կոռուպցիայի ընկալման ցուցիչն» է հրապարակել, դա ամենամյա հետազոտություն է, որը գնահատում է տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակը: Գնահատման գլխավոր չափանիշը փորձագետների և գործարարների կողմից կոռուպցիայի մակարդակի ընկալումն է:
Որքան ցածր է տեղակայված երկիրը ցուցիչում, այնքան բարձր է կոռուպցիայի ընկալման նրա մակարդակը:
Ռուսաստանը 2016թ-ի արդյունքներով ցուցիչում 176-ից 131-րդ տեղն է զբաղեցրել՝ կիսելով այն Ուկրաինայի և Ղազախստանի հետ:
2015թ-ի ցուցիչի համեմատ Ռուսաստանը 119-րդ տեղից իջել է մինչև 131-րդ տեղը, սակայն փորձագետների տված միավորների քանակը փաստացի չի փոխվել (100-ից 29-ը), իսկ վարկանիշում դիրքի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ այս տարի դրանում երկրների ավելի մեծ քանակ է ներառվել:
Փոփոխվել են նաև Ադրբեջանի (119-ից դեպի 123), Հայաստանի (95-ից դեպի 113) և Թուրքիայի (66-ից դեպի 75) վարկանիշները: Սակայն նրանց ստացած բալերը նույնպես չեն փոխվել նախորդ տարվա համեմատ:
Գրեթե չի փոփոխվել վարկանիշում Ուկրաինայի գնահատականն ու տեղը՝ 130-ից 131:
Միաժամանակ Վրաստանն իր դիրքը վարկանիշում բարելավել է 4 կետով (48-ից 44)՝ բարելավելով բալերով արտահայտված գնահատականը (52-ից 57):
Հետխորհրդային երկրներում կոռուպցիայի բացակայության առումով առաջին տեղը՝ 22-րդ տեղը, զբաղեցրել է Էստոնիան: Հետխորհրդային տարածքի ամենակոռումպացված երկիրն Ուզբեկստանն է, որը 151-րդ տեղն է զբաղեցնում:
CPI -2016-ում առաջին տեղը կիսել են Դանիան և Նոր Զելանդիան (90-ական բալ), երկրորդ տեղում Ֆինլանդիան է (89 բալ), երրորդում՝ Շվեդիան (88 բալ):
Վարկանիշի աութսայդերները Հյուսիսայի Կորեան (12 բալ), Հարավային Սուդանը (11 բալ) և Սոմալին (10 բալ) են: Առաջատարների և աութսայդերների կազմը 2015թ-ի համեմատ գրեթե չի փոխվել: