Կատուների քաղաք
Հրապարակվել է 23.01.2017
Երբ գրող Ակունինը Բաքու եկավ իր հերթական դետեկտիվի համար նյութ հավաքելու, այցի արդյունքներով քաղաքի մասին հուզիչ ներբող գրեց: Ամեն ինչից զատ, դրանում նշել էր, որ Բաքուն որոշակիորեն կատուների, այլ ոչ թե շների քաղաք է:
Եվ դա ճշմարտություն է: Իհարկե, այստեղ էլ շուն պահողներ կան, սակայն նրանք ավելի շուտ բացառություն են:
Փաստացի ադրբեջանցիներն ընդհանրապես կատուների հանդեպ ավելի հանդուրժող են, քան շների: Այդ պատճառով էլ խորովածանոցի մոտ «տժժացող» մի քանի գեր կատուները սովորական բան են, պարզապես փողոցներում էլ ամեն անկյունում կատու կարելի է տեսնել:
Տարածված առասպելի համաձայն՝ Մուհամեդ մարգարեն մի անգամ կտրել է իր խալաթի թևքը դրա վրա քնած կատվին չանհանգստացնելու համար: Այնպես որ, այդ կենդանիների հանդեպ հոգատարությունն աներկբա կերպով խթանում է իսլամը: Հնարավոր է՝ դա է օգնում կատուներին բարօրության մեջ լինել Բաքվի փողոցներում:
Այս կատուն տնային թռչունների համար կերի մի մեծ ամբար է հսկում: Լուսանկարն արված է Բուզովնա ավանում հորդառատ անձրևի ժամանակ:
Այս կատուներն ապրում են ոչ թե սրճարանի մոտ, ինչպես սովորաբար լինում է, այլ Ահմեդլի գեղեցկության սրահի մոտակայքում՝ Բաքվի արվարձանում: Սրահի տերը դուրս թռավ տեսնելու՝ արդյոք մուտքի մոտ գտնվող աղբամանն ենք նկարում չար նպատակներով: Համոզվելով, որ միայն կատուներին ենք նկարում, նա վերադարձավ իր աշխատանքին՝ ասելով, թե մարդկանցից հիմա ինչ ասես կարելի է սպասել:
Քաղաքային կատուների համար որսն ավելի շուտ զվարճանք է, քան սնունդ հայթայթելու միջոց: Նրանց հիմնական օրաբաժինն ապահովում են մարդիկ:
Կատուների հանդեպ հանուրժող վերաբերմունքի մասին խոսելիս պետք չէ մոռանալ, որ բնավ ոչ ցանկացած ադրբեջանական ընտանիք է համաձայն ընտանի կենդանի պահել և ոչ այն պատճառով, որ դա հոգսաշատ գործ է: Հաճախ պատճառն ավանդական պաթոլոգիական մաքրասիրությունն է: Այդ պատճառով էլ շատերը մանկուց վախենում են կատուներից: Ինչպես, օրինակ, այս աղջիկը, որը գեղեցիկ նկարի համար նույնիսկ չկարողացավ շոյել կատվին: