Ղասեմ Սոլեյմանի։ Ո՞վ էր նա։ Եվ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրա մահը
Բաղդադի օդանավակայանի շրջանում ավտոշարասյունի ուղղությամբ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Գրոհի հրամանն ԱՄՆ նախագահ Թրամփն է տվել։
The Guardian-ը պատմում է Իրանի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկի պատմությունն ու վերլուծում նրա ոչնչացման հնարավոր հետևանքները։
• Իրանական ապստամբություն․ հանունի ինչի և ո՞ւմ դեմ
• 2010-2019 թվականները լուսանկարներով․ ինչպիսի՞ն էր 21-րդ դարի երկրորդ տասնամյակը

62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանին հանրային ֆիգուր է դարձել համեմատաբար վերջերս։ Թեև վերջին 20 տարում քչերն են իր չափ ազդեցություն ունեցել Իրանի, Իրաքի, Սիրիայի և Լիբանանի իրադարձությունների վրա։
«Նա նախագահից ազդեցիկ էր, ուղիղ կապի մեջ էր Իրանի գերագույն կրոնական առաջնորդի հետ և կապ էր պահում ամենատարբեր խմբավորումների հետ։ Նրան դիտարկում էին որպես նախագահի թեկնածու», — պնդում է քաղաքագետ Դինա Էսֆանդիարին։
Սոլեյմանին «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարն էր, որն իրանական իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում էր ներառված։
Ահա թե ինչով էր այդ պաշտոնում զբաղվում գեներալ Սոլեյմանին․
• «Հզբոլլահի»՝ Լիբանանի ամենաուժեղ զինված խմբավորման ամրապնդումը;
• Ապստամբ-հուսիտների զինված ջոկատների ստեղծումը Եմենում;
• Աջակցություն սիրիացի բռնապետ Բաշար Ասադին;
• Շիական զինված ջոկատների կազմակերպումն Իրաքում։
Իր ինքնակենսագրականում Սոլեյմանին պատմում էր, որ ծնվել է հասարակ ընտանիքում Ռաբոր քաղաքում, և 13 տարեկան հասակում սկսել է աշխատել՝ շահի կառավարությանն իր ընտանիքի պարտքերը վճարելու համար։ 1979 թ-ին շահին գահընկեց անելուց հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերն է անցել։ Կորխուսը ստեղծվել էր հակահեղափոխության փորձերը կանխելու համար։
1981 թ-ին Իրաքի հետ պատերազմի ժամանակ Սոլեյմանին ռազմաճակատ է մեկնել, որտեղ վիրավորվել է։ Հենց այնտեղ է նա առաջին անգամ ձեռք բերել այլ երկրների տարածքում շիական ռազմական կազմավորումների ստեղծման փորձը։ Հաջորդ 20 տարիների ընթացքում նա կիրառել է այն տարածաշրջանի բոլոր երկրներում։
2003 թ-ին, երբ սկսվեց ամերիկյան ներխուժումն Իրաք, Սոլեյմանին արդեն գլխավորում էր «Քուդս» հատուկ ստորաբաժանումը։ Հենց նրա կողմից աջակցություն ստացող շիական ջոկատներն են ամենադաժան դիմադրությունը ցուցաբերել ամերիկացիներին և հազարներով սպանել իրաքցի սունիներին։
Շատ հայտնի է դարձել նրա նամակն Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատար Պետրեուսին, որն ուղղակի սպառնալիքներ էր պարունակում և սկսվում էր հետևյալ խոսքերով․
«Ես՝ Ղասեմ Սոլեյմանին, պատասխանատու եմ Լիբանանում, Իրաքում, Գազայի հատվածում և Աֆղանստանում Իրանի քաղաքականության համար…»
Գեներալ Ղասեմ Սոլեյմանին անձնական պատասխանատվություն էր կրում ոչ միայն այլ երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, այլ նաև Իրանում 2009 և 2019 թ-ի աշնանը քաղաքացիական ցույցերի ճնշման համար։
Նրա ղեկավարած շիական խմբավորումների հետ բախումներում զոհվածների ընդհանուր թիվը տասնյակ հազարների է հասնում։
Մեկուկես տարի առաջ Սոլեյմանին նախագահ Թրամփին հասցեագրված տեսանյութ էր ձայնագրել։ Զինվորական համազգեստով գեներալը ասում էր․
«Դուք մոլի խաղացող եք։ Սակայն ես զգուշացնում եմ․ մենք ձեզ հարվածելու ենք այնտեղ, որտեղ չեք սպասում։ Դուք կսկսեք պատերազմը, սակայն մենք այն կավարտենք»։
Իր սպառնալիքը Ղասեմ Սոլեյմանին չհասցրեց իրականացնել։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները ամենադաժան ձևով կպատժվեն Սոլեյմանիի սպանության համար»։