Ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը
Ձերբակալել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։ Շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ Տոնոյանի բնակարանն են խուզարկում:
«Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում»։
Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ իրավապահները կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:
«Հրապարակը» կարծիք է հայտնում, որ այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: