«Խաղաղապահները փրկել են օս ժողովրդին». Հարավային Օսիայում նշել են խառը խաղաղապահ ուժերի ստեղծման 25-ամյակը
Հարավային Օսիայում հանդիսավոր կերպով նշել են վրաց-օսական հակամարտության գոտում բացառիկ խաղաղապահ խմբի ստեղծման 25-ամյակը, որը կոչված էր վերահսկելու իրավիճակն ու կանխելու բռնության վերականգնումը:
«Խաղաղության պահպանման խառը ուժեր» խաղաղապահ խմբի ստեղծման որոշումը ստորագրվել է 1992թ-ի հունիսի 24-ին Դոգամիսում Էդուարդ Շևարդնաձեի կողմից, որն այն ժամանակ Վրաստանի պետական խորհրդի նախագահն էր, և Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինի կողմից: Խաղաղապահների ներդրման որոշումը «Վրաց-օսական հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին» համաձայնագրի մի մաս դարձավ:
Խաղաղապահ խումբը բացառիկ երևույթ դարձավ. այն ներառում էր 4 գումարտակ, որոնք ներկայացնում էին ներգրավված կողմերից յուրաքանչյուրին՝ հարավօսական, վրացական, հյուսիսօսական և ռուսական:
Ռուսական գումարտակը խառը խաղաղապահ ուժերին է միացել վերջինը: Դա տեղի է ունեցել 1992թ-ի հուլիսի 14-ին, և այդ տարեթիվը Հարավային Օսիայում համարվում է այդ խաղաղապահ խմբի ստեղծման օր:
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը և կառավարության ներկայացուցիչները ժամանել էին Ցխինվալում տեղակայված 4-րդ ռուսական բազա: Այնուհետև հանրահավաք տեղի ունեցավ, որին առաջարկվեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակն, ովքեր իրենց կյանքն են տվել հանրապետության անկախության համար:
Անատոլի Բիբիլովը շնորհակալություն է հայտնել բոլոր խաղաղապահներին, որոնք առաքելություն են կատարում 1992թ-ից մինչև 2008թ-ը, և «խորապես խորհրդանշանական» անվանեց այն փաստը, որ խառը խաղաղապահ ուժերի ժամանակային առումով վերջին հրամանատար Մարատ Կուլահմեթովն այժմ Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպանն է: «Ռուսասատանն այն պետությունն է, որ թույլ չի տվել ոչնչացնել Հրավային Օսիան», — ասել է Բիբիլովը:
Հանդիսավոր օրվա երկու միջոցառում գրավել է հանրապետության բնակիչների առանձնահատուկ հետաքրքրությունը:
Իտրապիս գյուղում հետահայաց ցուցադրություն է անցկացվել, որը ցույց էր տալիս 1992թ-ի հուլիսի 14-ին ռուս խաղաղապահների ժամանումը քաղաք:
Ցխինվալի Խաղաղապահների փողոցում տեսարժան բայք շոու է կայացել: Առաջինը հարթակ դուրս եկան երեխաները կվադրոցիկլներով, այնուհետև վարպետություն ցույց տվեցին ինքնագնացների, մոտոցիկլների, սքեյթբորդերի փորձառու վարորդները: Ներկայացման այդ հատվածին մասնակցեց 70 մոտոցիկլիստ Հարավային Օսիայից և Ռուսաստանից:
Մոտ հազար հանդիաստեսի հիացմունքն առաջացրեց «մոտոֆրիստայլը»՝ ցատկերն ակրոբատիկայի էլեմենտներով:
Տոնն ավարտվեց ժողովրդական տոնակատարությամբ Ցխինվալի կենտրոնի Պիոներական այգում:
Ալան Ջուսոևը՝ «Քո ընտրությունը՝ Օսիա» հանրային շարժման առաջնորդը, JAMnews-ի հետ զրույցում ասել է.
«Խաղաղապահ ուժերի ներդրումից 25 տարի անց բոլորի համար պարզ է և հասկանալի, որ դա ճիշտ քայլ էր: Խաղաղապահները դարձել են տարածաշրջանում անվտանգության, կայունության գործոն: Խաղաղապահ ուժերը կանխել են Հարավային Կովկասում օս ազգի ոչնչացումը: Ուզում եմ հիշեցնել, որ զվիադականների կողմից էթնիկ զտումների ընթացքում փախստական է դարձել 100 հազար օս, որոնք մինչ այդ ապրում էին Վրաստանի ներքին շրջաններում: Սա ՄԱԿ 1992թ-ի պաշտոնական տվյալներն են: Խաղաղապահների ներմուծումը Հարավային Օսիա կանխել է այդ զտումներն ու բերել խաղաղություն, կայունություն և անվտանգություն»:
Տոնը ներառված է Հարավային Օսիայի տոնական օրերի և հիշարժան ամսաթվերի պետական օրացույցում:
1992թ-ին ստորագրած «Վրաց-օսական հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին» համաձայնագիրը խառը խաղաղապահ ուժերին զուգահեռ ստեղծել է Խառը վերահսկիչ հանձնաժողով, որը պետք է վերահսկողություն իրականացներ կրակի դադարեցման, զինված կազմավորումների դուրս բերման և շփման գոտում անվտանգության ռեժիմի պահպանման հարցերում:
Խաղաղության պահպանման խառը ուժերը շարունակել են իրենց առաքելությունը 16 տարվա ըթնացքում, ընդհուպ մինչև 2008թ-ի օգոստոսի վրաց-օսական հակամարտությունը:
«Հնգօրյա պատերազմի» առաջին օրը վրացական կողմից գնդակոծվել է խաղաղապահների բազան, ռուսական գումարտակի 15 ռուս խաղաղապահ զոհվել է:
Այդ պատերզմի արդյունք է դարձել Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի աջակցությունից հրաժարումը Ռուսաստանի կողմից և Հարավային Օսիան անկախ պետություն ճանաչելը:
2009թ-ին հանրապետությունում ստեղծվել է 4-րդ ռուսական ռազմաբազան և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը՝ երկու փաստաթղթերի համաձայն՝, որոնք ստորագրվել են Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև. «Բարեկամության, համագործակցության և Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև փոխադարձ օգնության մասին պայմանագիրը» և «Պետական սահմանի պաշտպանության համատեղ ջանքերի մասին համաձայնագիրը»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի