Ռուս խաղաղապահները դաշտային հոսպիտալ են հիմնել Ստեփանակերտում
Ռուսաստանի խաղաղապահները Ստեփանակերտում 40 հոգու համար դաշտային հոսպիտալ են հիմնել: Ռազմական հիվանդանոցի մոդուլները տեղադրվել են օդանավակայանի տարածքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման անձնակազմը կկազմակերպի խաղաղապահ զորակազմի բժշկական աջակցությունը և անհրաժեշտ բժշկական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Դրա համար Ռուսաստանից արդեն ժամանել է 60 բժիշկ, նրանց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ և վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

- Հայաստանի վարչապետի տիկինը՝ հրամանատարական կետում, և ով է մեղավոր պատերազմի ձախողումների համար․ մեկնաբանություն Փաշինյանից
- Վարչապետի 15 կետ․ թե ինչպես է Փաշինյանը տեսնում ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում
Հիվանդանոցն ունի ինտենսիվ թերապիայի, ֆունկցիոնալ և լաբորատոր ախտորոշման բաժանմունքներ, վիրաբուժարան, ատամնաբույժի և ակնաբույժի կաբինետներ: Ըստ բժշկական ստորաբաժանման ղեկավարի՝ դաշտային հոսպիտալում կան նաև թոքերի արհեստական օդափոխության, ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտություններ իրականացնող սարքավորումներ:

