Լրացել է բնական աղետի 15 տարին
2000 թվականի երկրաշարժն ավելի շատ ժպիտով են հիշում, քան սարսափով, հատկապես նրանք, ովքեր այն ժամանակ երեխա կամ դեռահաս են եղել: Մեծերի մոտ երեխաների համար պատասխանատվության զգացումը մթագնել էր “ադրենալինային ատրակցիոնը: 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժին քաղաքը պատվով դիմացավ. լուրջ ավերածություններ չեղան: Եթե ինչ-որ մեկն անգամ վնասվածք ստացավ, ապա աստիճանավանդակում գոյացած հրմշտոցից կամ վախից պատուհանից նետվելուց էր:
Ամենատարածված հեքիաթները տասնհինգ տարվա վաղեմության են:
Կիսամերկ հարևանները (երեկո էր, ոմանք քնած էին, ոմանք՝ լոգարանում): Կային նաև մարդիկ, ովքեր ստորգետնյա ցնցումներից կես ժամ անց տնից դուրս էին եկել կոստյումներով ու փողկապներով:
Հարևան, որը խմած էր ու բաց է թողել ամբողջ ուրախությունը: Մի լեգենդ էլ գիտնականի մասին է, որը հաստատ գիտեր, որ Բաքվում ավերիչ երկրաշարժեր լինել չեն կարող և ընտանիքին փակել էր տանը, որպեսզի բարձրահարկի աստիճաններին հրմշտոցի մեջ չընկնեն:
Սարսափելի պատմություն շատ ժլատ տաքսիստների մասին: Օգտվելով խուճապից՝ որոշ անխիղճ տաքսիստները շատ բարձր գներ էին ուզում:
Տարօրինակ առարկաներ, որոնք մարդիկ տնից դուրս նետվելիս, վերցրել են հետները: Օրինակ, քաղաքի կենտրոնի այգիներից մեկում բարձը գրկած մելանխոլիկ զբոսնում էր բարձրահասակ տղամարդ:
Եվ ամենազվարճալի պատմությունը փեսացուի մասին է, որը ծլկել էր հարսանիքից՝ թողնելով հարսին:
Հիշողություններով է կիսվում բլոգեր, գրող Ռենա Ալիևան.
«Ես այդ երեկո հեռախոսի մոտ կանգնած էի ու մտախոհ նայում էի ապարատին և խուրմա էի ծամում: Ծնողներս ու եղբայրս հեռուստացույց էի նայում: Եղբորս 4-ամսական աղջիկը քաղցր քնած էր:
Հանկարծ տեսա, թե ինչպես է լամպը տարուբերվում ու պատերը շարժվում:
— Երկրաշարժ, — գոռացի ես ու խուրմայի ափսեն դրեցի սեղանին:
Մայրս գրկեց երխային, եղբայրս՝ մորս վերարկուն, հայրս՝ հեռուստացույցի վահանակը, իսկ ես… էլեկտրական թեյնիկը: Այդպես էլ դուրս թռանք:
Ամեն տեղից դուրս էին թափում հարևանները: Երբ բոլորը հավաքվեցին բակում, լույսերը գնացին ու բոլոր բնակարաններում լույսը մարեց, կանայք սկսեցին բողոքել, երեխաները՝ լացել: Հենց այդ պահը դարձավ իմ համար այդ օրվա ամենասարսափելին՝ միանգամից հանգած պատուհանները:
_
Ահավոր չեմ ուզում այդ աղետները, պատերազմներն ու սև պատուհանները:
_
Ուզում էի զվարճալի ու սուր գրել, բայց ստացվեց մռայլ, տխուր ու կցկտուր: Կներեք»:
Բոլորն այդ օրը թեկուզ փոքրիկ, բայց այնքան անհրաժեշտ հրաշք արեցին: Ուսանողուհի Սաբինա Աբբդուլլաևան ժպիտը դեմքին հանգստացնում էր հարևաններին՝ ցնցվող բարձրահարկ շենքի ներքո: Հոգեբան Նազիլյա Մամեդովան սառանասրտորեն ավարտեց ընթրիքը՝ շարժվող ջահի տակ նստած, հետո սկսեց օգնություն ցուցաբերել ցնցում ապրած քաղաքացիներին: Տնտեսագետ Հադիջա Մամեդովան վերադարձավ տուն բրդուճների ետևից, որպեսզի այգում հավաքված հարևաններին կերակրի: Ինչևէ, ամեն բաքվեցու համար անօգնականության զգացումի մասին հիշողություններից զատ մնացել է նաև ապրումակցելու և միավորվելու ջերմ զգացողություն: