Լճի տերը
Զոհրաբ Զուլֆուգարովը ծնվել է Գյոյչայ քաղաքում՝ Ադրբեջանի նույնանուն շրջանի կենտրոնում (Բաքվից 3,5 ժամ հեռավորության վրա): Մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ Զոհրաբը միշտ սիրել է բնությունն ու աշխատել է մոտ լինել դրան: Գյոյչայում նա մրգատու ծառերով այգի և բանջարանոց է ունեցել: Իսկ 1990թ-ին սկսել է Շեքիլի գյուղում հյութ արտադրել:
Շրջակա անտառներում մթերելու միրգ փնտրելիս Զոհրաբը բացահայտել է մի վայր, որը արհեստական լիճ սարքելու համար շատ հարմար էր: Նա դիմել է շինարարական ընկերություն, և շուտով նոր բիզնես-օբյեկտը պատրաստ էր շահագործման:
Սկզբում ստիպված է եղել պետությանը վարձակալման գումար վճարել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Զուլֆուգարովը կարողացել է սեփականաշնորհել իր, ինչպես ինքն է ասում, հանգստի գոտին: Այստեղ էլ տուն է կառուցել, մրգատու ծառեր տնկել, ջերմոց սարքել: Զոհրաբը հպարտությամբ ասում է, որ իր աճեցրած լոլիկները, սմբուկն ու բուլղարական պղպեղը «տեղական տեսակներից են, ի տարբերություն շուկայում վաճառվողի»: Միրգն ու բանջարեղենը նա չի վաճառում, այն ընտանիքի և հանգստի գոտու հաճախորդների համար է:
Հաճախորդներն կարող են համեղ ուտել, ձուկ բռնել և պարզապես հանգստանալ քաղաքային կյանքից: Այստեղ հյուրերին ընտրելու հատուկ կարգ կա: Զոհրաբը նախընտրում է ընտանիքներ, լուրջ մարդկանց, իսկ նրանք, ովքեր իրեն անվստահելի են թվում, չի սպասարկում:
Հարազատները նույնպես գալիս են նրա մոտ: Զոհրաբը երկու որդի և մեկ դուստր ունի, 5 թոռ: Մեծ տղան Դուբայում բիզնես ունի, կրտսերը հորն է օգնում, իսկ աղջիկն ապրում է Բաքվում: Ինքը քաղաքում նույնիսկ մի քանի օր չի դիմանում, չափազանց սովոր է լռությանը, հանգստին, մաքուր օդին ու սիրած գործին: