Լեզգինկա, որի համար կծեծեն և պղպեղի գազ բաց կթողնեն
«Կավկազսկի ուզելի» նյութերի համար
Պատմությունն այսպիսին է.
Ադիգեայից՝ Հյուսիսային Կովկասից, 4 երիտասարդներ այս օրերին հանգստանում էին ռուսական սևծովյան Գելենջիկ քաղաքում: Ունենալով լավ տրամադրություն՝ նրանք սկսել են փողոցում պարել: Շուտով ոստիկաններն են եկել: Տղաներին կալանավորել են: Նրանք ծեծվել են, պղպեղի գազ է կիրառվել, որից տուժել է ևս մի քանի անցորդ:
Ուժեղ հարված է ստացել նաև Վլադիկավկազից մի աղջիկ, որը հանգստանում էր Գելենջիկում, նա պարին հետևելիս է եղել և, վրդովվելով տղաների ձերբակալությամբ, փորձել է խանգարել դրան:
Ադիգեայի 4 ձերբակալված քաղաքացիներին տարել են ոստիկանության տեղի բաժանմունք: Երկուսին շուտով բաց են թողել, երկուսին մեղադրանք են առաջադրել մանր խուլիգանության համար և կալանքի տակ պահել 5 օրով:
Այնուհետև նրանցից մեկին նույնպես ազատ են արձակել, սակայն երկրորդին կալանքի տակ են թողել: Ինչպես «Կավկազսկի ուզելին» հաղորդել են միլիցիայությունում, «բաժանմունքում նա գլխով հարվածել է ոստիկանին և նրան վնասվածք պատճառել, որի արդյունքում նա հիվանդանոցում է հայտնվել»:
Ընդ որում, տուժած ոստիկանի անունն ու բուժհաստատության անվանումը, որտեղ նա բուժում է ստանում, չի հաղորդվում:
Ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել
Ինչպես գրում է «Կավկազսկի ուզելը», միլիցիան պնդում է, որ ձերբակալության պատճառը պարողների չենթարկվելն է եղել: Պատճառը, թե ինչու են միլիցիոներները մոտեցել պարողներին, չեն բացատրվում:
Փոխարենն այդ հարցի պատասխանը հնչում է սոցցանցերում կատարվածի վերաբերյալ բուռն քննարկումներում և հանրային քննարկումներում: Ադիգեայում և այլ հյուսիսկովկասյան հանրապետություններում ասում են, որ կովկասյան պարերն արդեն առաջին անգամ չէ, որ ռուսական համայնքների կողմից ընկալվում են որպես սպառնալիք, որը պետք է արգելել:
«Ադըգե խասե» հասարակական կազմակերպության անդամ Նուրդին Եդիջը պատմել է «Կավկազսկի ուզելին», որ երբեք պաշտոնական փաստաթղթերի չի հանդիպել հասարակական վայրերում որևէ պարի արգելքի մասին: Սակայն նա էլ է նշել, որ լիովին հնարավոր է համարում, որ կովկասյան երաժշտության և պարերի կատարման ոչ պաշտոնական արգելք կա Սև ծովի ռուսական ափին:
Ադիգեայի մուսուլմանների շրջանային կրոնական կազմակերպության ղեկավար Ասֆար Միսսը հատուկ Գելենջիկ է եկել, որպեսզի պարզի այդ տարօրինակ իրավիճակը: Նա հետո լրագրողներին ասել է, որ ոստիկանության տեղի բաժանմունքի ղեկավարների հետ զրույցից նա հասկացել է, որ «նրանք գիտակցում են աշխատակիցների արարքի հիմարությունը, սակայն քողարկում են դա»:
«Ադըգե Խասեի» ղեկավարի տեղական Ասկեր Սոխտն ընդհանրապես ասել է, որ այստեղ խնդիրը շատ ավելի լայն սպեկտր ունի: