Իրանը հայտարարել է արևմտյան պետությունների հետ կնքված միջուկային զենքի գործարքից ամբողջությամբ դուրս գալու մասին
Կիսվել
Կիսվել
Իրանը հայտարարել է, որ ամբողջությամբ դուրս է գալիս միջուկային զենքի արևմտյան պետությունների հետ կնքված գործարքից: Բայց միևնույն ժամանակ ակնարկել է, որ համագործակցությունը դեռ կարող է շարունակվել, եթե Իրանի վրայից հանվեն պատժամիջոցները:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2016թ-ին երկարատև ճգնաժամից հետո և մեծ դժվարությամբ՝ Իրանի և արևմտյան 6 երկրների, այդ թվում Ռուսաստանի միջև: Այն ենթադրում է, որ Իրանը կհրաժարվի ռազմական միջուկային ծրագրից, փոխարենը, աստիճանաբար նրա վրայից կհանվեն տնտեսական պատժամիջոցները:
Այժմ Իրանի իշխանություններն իրենց համարում են ազատ այդ սահմանափակումներից: Չնայած առայժմ Իրանը որևէ մտադրություն չի հայտնել սկսել միջուկային սպառազինության արտադրությունը, հաղորդում է CNN-ը:
Նույն օրը Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավիդ Զարիֆը իր Թվիթերում բավականին հաշտարար տոնով հաղորդագրություն է հրապարակել:
«Իրանը կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ և կվերադառնաJCPOA-ի (միջուկային համաձայնագրի) շրջանակ, հենց որ երկրի վրայից հանվեն բոլոր պատժամիջոցները»,— գրել է նախարարը:
Միջուկային գործարքից դուրս գալու որոշումը հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացման հետևանքներից մեկն էր, որը համարվում էր Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում ամենաազդեցիկ դեմքը: Նրան ոչնչացնելու հրամանն արձակել էր անձամբ Դոնալդ Թրամփը:
Միջուկային համաձայնագրի հետ կապված խնդիրներն առաջացել էին դեռ 2019թ. հուլիսին, երբ նախագահ Թրամփն Իրանին մեղադրեց համաձայնագիրը խախտելու մեջ, դուրս բերեց ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային գործարքից և վերսկսեց կոշտ տնտեսական պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:
Հարյուր հազարավոր մարդիկ մասնակցում են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողությանը, որը սպանվել էր Բաղդադում ամերիկյան հրթիռի հարվածից. հունվարի 6, 2020. Nazanin Tabatabaee/WANA (West Asia News Agency) via REUTERS