Արխիվ- 17.09.2018 Իսրայելի պաշտպանության նախարարը եղել է Վրաստանում և Ադրբեջանում. ինչու՞ նա չի գնացել Հայաստան Կիսվել Կիսվել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանը ժամանել է Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպել է առաջնորդների, պաշտպանության նախարարների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Ինչու՞ Լիբերմանը չի գնացել Հայաստան: Այդ հարցը իսրայելցի փորձագետներին տվել են տեղի «9-րդ ալիք» հեռուստաալիքի եթերում: Ամփոփում ենք հաղորդման ընթացքում հնչած կարծիքները: Վրաստան Իսրայելա—վրացական հարաբերություններում կարևորագույն հարցը դարձել է ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության վերականգնումը: Իսրայելն ակտիվորեն մասնակցել է վրացական բանակի արդիականացմանը մինչև 2008թ—ը: 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո երկու երկրների միջև ռազմական համագործակցության բոլոր ծրագրերը դադարեցվեցին. Իսրայելը դա արեց՝ հետևելով ԱՄՆ—ի օրինակին: Երկու երկրներն էլ այդ որոշումը բացատրել են որպես Հարավային Կովկասում լարվածությունը թուլացնելու փորձ: Չնայած մինչ այդ Իսրայելն ակտիվորեն մասնակցում էր վրացական բանակի արդիականացմանը: 2017թ. վերջին ԱՄՆ—ը հայտարարեց, որ հնարավոր է՝ վերսկսի համագործակցությունը Վրաստանի հետ: Եվ Իսրայելը նույնպես այժմ փոխել է իր ռազմավարությունը և վերսկսում է ռազմական գործընկերությունը Վրաստանի հետ: • Ինչու է Ամերիկան Javelin հակատանկային հրթիռներ տալիս Վրաստանին, և ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը Ադրբեջան Ադրբեջանում Իսրայելի պաշտպանության նախարարի աննախադեպ երկար՝ հնգօրյա այցը, ըստ իսրայելցի քաղաքագետ Արիե Գուտի, բացատրվում է մի քանի պատճառներով: Դրանց թվում են. • Ադրբեջանը Իսրայելի կարևորագույն տնտեսական գործընկերն է. ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար, • Ադրբեջանը տարածաշրջանում իսրայելական ռազմական արտադրանքի ամենախոշոր գնորդն է, • Ադրբեջանը կարևորագույն կետ է անդրկովկասյան նավթագազային միջանցքում, որը բացառիկ նշանակություն է ձեռք բերում Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում: Պատահական չէ, որ Ավիգադոր Լիբերմանի այցը անմիջապես հաջորդեց Հարավային Կովկաս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին: • Ադրբեջանի դերը՝ որպես միջնորդ, աճում է Սիրիայի ճգնաժամի խորացման ֆոնին, որտեղ խաչվում են Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ—ի և Իսրայելի շահերը: Վերջին շրջանում ակտիվացել են կապերը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Պուտինի և Ալիևի միջև, ասում է Արիե Գուտը: Վերլուծաբանները նաև մատնանշում են անձնական բարեկամությունը, որը կապում է Իսրայելի պաշտպանության նախարարին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ: Հայաստան Հարավային Կովկասի երեք երկրներից Ավիգադոր Լիբերմանը չի այցելել միայն Հայաստան: Մասնավորապես, այդ կապակցությամբ հնչում են հետևյալ կարծիքները. • Հայաստանի և Իսրայելի միջև ռազմական և տնտեսական համագործակցության մակարդակը ցածր է, • Հայաստանն առանցքային դերակատար չէ Իսրայելին և ԱՄՆ—ին հետաքրքրող երկու կարևորագույն հարցերում՝ Սիրիայի ճգնաժամում և նավթի ու գազի անդրկովկասյան մատակարարումներում, • Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ղարաբաղյան հարցում, • Իսրայելի և Հայաստանի հարաբերություններում պահպանվում է ցավոտ մի խնդիր. Իսրայելը չի ցանկանում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Դրա համար Իսրայելի ներկայիս իշխանությունները դաժան քննադատության են ենթարկվում ներքին ընդդիմության կողմից: Go to top
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ