Իշխանությունները հրաժարվում են նշել այն գազի անվանումը, որը Մոսկվայում 15 տարի առաջ սպանել է պատանդներին
«ԿԱՎԿԱԶՍԿԻ ՈՒԶԵԼԻ» ՆՅՈՒԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Ռուսաստանում ակտիվանում են 2002թ-ին Մոսկվայի Թատերական կենտրոնուն տեի ունեցած ահաբեկչության շուրջ քննարկումները, երբ ենթադրաբար գրոհի կազմակերպիչների մեղքով 130 մարդ զոհվեց, ավելի քան 700-ը տուժեց, նրանցից շատերը հաշմանդամ դարձան:
Տուժածների փաստաբանները մարտի 2-ին Մոսկվայում աղմկահարույց մամուլի ասուլիս տվեցին՝ դնելով նույն պահանջը, որով արդեն 15 տարի դիմում են իշխանություններին. բացահայտել գրոհի ժամանակ օգտագործված գազի բաղադրությունը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ կերպով օգնել այն պատանդներին, ովքեր այն ժամանակ կենդանի են մնացել, սակայն հաշմանդամ են դարձել:
Մամուլի ասուլիսին հայտարարվել է, որ նախօրեին՝ մարտի 1-ին, ահաբեկչությունում տուժածների ներկայացուցիչների ներկայացրած մի քանի միջնորդություն է մերժվել, այդ թվում՝ գազի բաղադրությունը հայտնելու, այն բժիշկներին հարցաքննելու խնդրանքը, որոնք եզրակացրություն են գրել, որ պատանդների մահվան պատճառը գազը չի եղել:
Ահաբեկիչների պահանջները չբավարարվեցին:
Երեք օր անց սկսվեց պատանդների ազատ արձակման գործողությունը, որի ընթացքում նաև 130 պատանդ զոհվեց, ավելի քան 700-ը տուժեց: Պատճառը ոչ թե արձակված գնդակներն էին, այլ գազը
Մամուլի ասուլիսի մասնակիցներն ընդգծում էին, որ իշխանությունները տարբեր պատճառաբանությամբ հրաժարվում են գրոհի ժամանակ օգտագործված գազի անվանումն ու բաղադրությունը հայտնել: Անվտանգության դաշնային ծառայությունը պարզաբանել է միայն, որ գրոհի ընթացքում կիրառվել է տրիմեթիլֆենտանիլ թմրանյութի հիմքով գազ:
Սակայն դա դավարար չէ: Եթե հայտնի լինի գրոհի ժամանակ կիրառված գազի ճշգրիտ բաղադրությունը, հնարավոր կլինի փրկել կամ շատ մարդկանց կյանքեր թեթևացնել, ասվում էր Մոսկվայում մարտի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ:
Փաստաբանների խոսքով՝ պետությունը փաստացի պնդում է, որ պատանդների մահը գազի հետ որևէ կապ չի ունեցել: Սակայն դրա հետ համաձայն չեն տուժածներն ու զոհվածների հարազատները:
Փաստաբան Կարինա Մոսկալենկոն օրինակ է բերել տուժածներից մեկի՝ Աննա Զաքարյանի իրավիճակը: Նա մեծացել է մեծ եղբոր խնամակալության տակ, քանի որ 2002թ-ին մանուկ հասակում կորցրել է ծնողներին. նրանք զոհվել են Դուբրովկայի թատերական կենտրոնի ահաբեկչությունում: Պարզվել է, որ Զաքարյանի ծնողների մահը վրա է հասել անհայտ նյութի կիրառման արդյունքում, այլ ոչ թե ահաբեկիչների գնդակից:
«Կասկածներ կան, որ գազը կարելի էր կենդանի մարդկանց դեպքում կիրառել, — նշել է Մոսկալենկոն: Նրանք, ովքեր հուղարկավորել են իրենց հարազատներին, ուզում են իմանալ, թե ինչ նյութով են նրանց թունավորել: Սակայն մեծ մասամբ այդ փաստը հետաքրքրում է լուրջ հիվանդություններ ձեռք բերած փրկվածներին: Դա մասնավոր կյանքի իրավունք է»:
Նախկին պատանդներն այժմ բազմաթիվ հիվանդություններով են տառապում, որոնք գոյացել են գազի կիրառումից, մամուլի ասուլիսին պատմել են փաստաբաններ Մարիա Կուրակինան և Սերգեյ Պանչենկոն:
Կորցրած ապացույցներ
«Տարիների ընթացքում քննությունը կորցրել է տուժածների հասցեներն ու հեռախոսահամարները: Փաստաթղթերը, պարզ չէ, թե որտեղ են. մեկ մի ծառայությունն է տանում, մեկ՝ մյուսը: Փաստաթղթերի մի մասն արխիվում է», — պատմել է «Նորդ Օստ» համակարգող խորհրդի անդամ Դմիտրի Միլովիդովը:
Միլովիդովի 14-ամյա դուստրը՝ Նինան, զոհվել է ահաբեկչության ժամանակ:
«Գործընթացքի ժամանակ պարբերաբար խնդիրներ են առաջանում նաև տուժածներին դատարան հրավիրելու հետ կապված», — ասել է նա:
Փաստաբան Կարինա Մոսկալենկոն նշել է, որ մարտի 1-ին նիստը նախագահող դատավորը հայտարարել է, որ «դատարանում իրավապաշտպաններ պետք չեն»:
Թատերական կենտրոնի գրոհի հետևանքների, մասնավորապես, պատանդների մահվան հետաքննությունն անորակ է անցկացվել, կարծում է «Հանուն մարդու իրավունքների» շարժման փորձագետ Ելենա Սաննիկովան:
«Առաջին հերթին, պարզ և ակնհայտ չէ, թե դա ինչ քնեցնող գազ է եղել և ինչպես է այն կիրառվել: Երկրորդ հերթին, սպանված են ահաբեկիչները: Հարց է առաջանում, եթե քնեցնող գազ են կիրառել, ապա ինչո՞ւ են ահաբեկիչները սպանվել: Ուժային կառույցների աշխատակիցները գնդակահարել են նրանց, ովքեր կարող էին ցուցմունք տալ, գործի գլխավոր ֆիգուրանտներին: Ի՞նչ իմաստ կա դրանում: Անհրաժեշտ էր պարզել, թե ինչպես է հսկայական մի բանդա կարողացել այդ սարսափելի ահաբեկչությունն իրականացնել», — ասել է Սաննիկովան:
http://www.nord-ost.org/2_ru.html