Ինչ պետք է իմանալ Բելառուսում անցկացվող բողոքի ակցիաների մասին
Hromadske.ua-ի նյութերի հիման վրա
Բելառուսում արդեն մեկ ամիս է` շարունակվում են բողոքի ակցիաները՝ ամենազանգվածայինները 2010 թվականից ի վեր: Այն ժամանակմարդիկ դժգոհություն էին հայտում նախագահական ընտրությունների արդյունքներից: Մինսկում ոստիկանությունը ցրեց ցուցարարներին,ընդդիմության առաջնորդներ Նիկոլայ Ստատկևիչը և Անդրեյ Սաննիկովը ձերբակալվեցին, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատժամիջոցներսահմանեցին բելառուսական ռեժիմի դեմ:
Այժմ իրավիճակն այլ է. հանրահավաքների համար նախապայման դարձավ №3 հրամանագիրը կամ «մակաբույծների մասին օրենքը»:Բողոքի ակցիաներn անցկացվում են երկրի շատ քաղաքներում: Մարտի 25-ին ծրագրված է ամենազանգվածային ակցիան: Hromadske TV-ն փորձել է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, և պատասխանել հիմնական հարցերին.
Ինչի՞ դեմ են բողոքի ցույցերը
Բողոքի ցույցերի անմիջական պատճառ դարձավ «Սոցիալական խնամարկյալության կանխարգելման մասին» հրամանագիրը, որընախատեսում է «մակաբուծության հարկ»: Այսպես են ցուցարարներն անվանել հարկումը, որ քաղաքացին պետք է վճարի, եթե վեցամսից ավելի չի մասնակցում «պետության ֆինանսավորմանը»: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փաստաթուղթը ստորագրել էդեռևս 2015 թվականի գարնանը, սակայն 2017 թվականի փետրվարի 20-ին լրանում էր վերջնաժամկետը, որի ընթացքում քաղաքացիներըպետք է վճարեին հարկը 2015 թվականի համար:
Մեծ արձագանք ստացած փաստաթղթի գաղափարը կայանում է նրանում, որպեսզի պարտավորեցնի աշխատունակ բնակչությանըվճարել պետությանը կամ աշխատանքի տեղավորվել: Ընդդիմությունն այս մոտեցումը համարում է հակասահմանադրական:
Ի՞նչ կարգախոսներ են հնչում
Բացի հրամանագիրը չեղարկելու պահանջից, կարելի է լսել նաև այլ, ավելի արմատական կարգախոսներ. «Լուկաշենկո, հեռացի՛ր», «Լուկաշենկո, ե՞րբ ես պայթելու», «Զզվեցրել ես»,«Ո՛չ բռնապետությանը», «Լուկաշենկո, հրաժարական տուր», «Կեցցե՛ Բելառուսը»: Մարդիկ բողոքում են աշխատատեղերի բացակայության, ցածր աշխատավարձերի, աճող գների դեմ:
Ո՞ր քաղաքներում էին անցկացվում և որքա՞ն զանգվածային էին բողոքի ակցիաները
Բողոքի ցույցերն անցկացվել են Բելառուսի բոլոր խոշոր քաղաքներում՝ Մինսկում, Գրոդնոյում, Գոմելում, Վիտեբսկում, Մոգիլյովում,Բրեստում, և ավելի փոքր բնակավայրերում, ինչպիսիք են Օրշան, Մոլոդեչնոն, Բոբրույսկը, Բարանովիչին և այլն:
Ոչ բոլոր դեպքերում էին հանրահավաքները համաձայնեցված. օրինակ, մարտի 15-ին Գրոդնոյում և Մոգիլյովում իշխանությունները թույլչէին տվել բողոքի ցույց անցկացնել, իսկ Մինսկում թույլատվություն կար:
Փողոց են դուրս գալիս մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ: Մինսկում փետրվարի 17-ի հանրահավաքին մասնակցում էրմինչև 5000 մարդ: Սա 2010 թվականից ի վեր ամենազանգվածային հանրահավաքն էր մայրաքաղաքում:
Ու՞մ վրա է տարածվում որոշումը
5.5 մլն աշխատունակ բնակչությունից այսպես կոչված «երջանկության նամակներ» ստացել է 470 հազար մարդ, այսինքն՝ 8.5%-ը: 470 հազար մարդուց հարկը վճարել է 11%-ից քիչ ավելին:
Հարկը վճարելու անհրաժեշտության մասին փաստաթուղթը ստացել են շատերը նրանցից, ովքեր օրենքի համաձայն ընդհանրապեսչպետք է վճարեն այն կամ չեն կարող վճարել ծանր ֆինանսական վիճակում գտնվելու պատճառով: Ալեքսանդր Լուկաշենկոն ստեղծվածիրավիճակի համար մեղադրել է իր վարչակազմին և կառավարությանը՝ կոչ անելով տեղական իշխանություններին զբաղվելյուրաքանչյուր դեպքով:
Հարկի վճարումից ազատված են ուսանողները, քահանաները, անգործունակները, հաշմանդամությունունեցող անձինք, անչափահասները, 55 տարեկանն անց կանայք և 60 տարեկանն անց տղամարդիկ: Մակաբույծ չեն համարվում նաև նրանք, ովքեր մինչև յոթ տարեկան հասակի երեխա են դաստիարակում, եթե երեխան չի հաճախում մանկապարտեզ, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն, ինչպեսնաև երեք կամ ավելի անչափահաս երեխաների ծնողները:
Եթե քաղաքացին չի վճարում հարկը, նրան սպառնում է տուգանք կամ կալանք մինչև 15 օր ժամկետով: Քաղաքացուն պարտադիրկերպով կներգրավեն հասարակական աշխատանքներիում:
Ո՞վ է դուրս գալիս փողոց
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ բողոքի ակցիաները հավաքում են մարդկանց, ովքեր ավելի վաղ քաղաքական ակտիվությունչեն դրսևորել: Օրինակ, «Եվրոռադիոյի» լրագրող Զմիցեր Լուկաշուկը Hromadske TV-ին տված հարցազրույցում նշել է. «Փողոց են դուրսգալիս թոշակառու տատիկները, որոնք միշտ եղել են Լուկաշենկոյի ընտրազանգվածը»:
Ինչպիսի՞ ընդդիմադիր խմբեր են մասնակցում
Մարտի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիան նախաձեռնել էին բելառուսական անարխիստները: Հենց այս շարժման մասնակիցներինհանրահավաքից հետո կոշտ կերպով ձերբակալեցին տեղական իրավապահ մարմինները:
Բացի այդ, հանրահավաքների կազմակերպմանը մասնակցում էին Միավորված քաղաքացիական կուսակցությունը(ՄՔԿ),«Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցությունը (ԲՔԺ), «Ազատության համար» շարժումը:
Սակայն այս քաղաքական կազմակերպությունների առաջնորդները՝ Անատոլի Լեբեդկոն, Վիտալի Ռիմաշևսկին, Յուրի Գուբարևիչը, ձերբակալվեցին Մոլոդչենկոյում մարտի 10-ին տեղի ունացած հանրահավաքի ժամանակ և չեն կարող մասնակցել մարտի 25-ինկայանալիք ակցիային:
Ունեն, արդյո՞ք, բողոքի ակցիաներն առաջնորդներ
№3 հրամանագրի դեմ բողոքի ակցիայի առաջնորդ է իրեն հայտարարել նախագահի նախկին թեկնածու, քաղբանտարկյալ ՆիկոլայՍտատկևիչը: Նա նաև ստանձնել է մարտի 25-ին կայանալիք հանրահավաքի կազմակերպումը, որը խոստանում է լինելամենազանգվածայինը: Անձամբ իր համար մասնակցութունը բողոքի ակցիաներին հղի է հնարավոր ձերբակալությամբ:
Ինչպե՞ս է արձագանքում ոստիկանությունը
Առաջին փետրվարյան հանրահավաքներն անցկացվել են առանց ձերբակալությունների և գրեթե առանց իրավապահ մարմիններիմիջամտության՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր ակցիաներն էին համաձայնեցված իշխանությունների հետ: Սակայն «ոչմակաբույծների» ակտիվությունը չէր նվազում, իսկ ոստիկանության կողմից ճնշումն ուժեղանում էր:
Փետրվարի 26-ին Վիտեբսկում տեղի ունեցած ակցիայից հետո ձերբակալվեց ակտիվիստ Տատյանա Սևերինեցը: Ավելի ուշ ձերբակալվեցԲրեստում տեղի ունեցած չարտոնագրված ակցիաների երկու մասնակից:
Մարտի 11-ին Մոլոդեչնոյում տեղի ունեցած ակցիայից հետո իրավապահները ձերբակալեցին Միացյալ Քաղաքացիական պլատֆորմի և«Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդներին:
Արդյունքում, ըստ «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH), մարտի 17-իդրությամբ Բելառուսում հանրահավաքներին մասնակցության պատճառով ձերբակալվել է 200 մարդ:
Մարտի 15-ի հանրահավաքներից հետո տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են արդեն ակցիայից հետո քաղաքացիականհագուստով անձինք ձերբակալում ցուցարարներին: Մեկ այլ տեսանյութում իրավապահ մարմինների՝ քաղաքացիական հագուստովաշխատակիցներն անգամ շրջափակել էին տրոլեյբուսը ցուցարարներին ձերբակալելու համար:
Մարտի 21-ին Լուկաշենկոն հայտարարեց «մի քանի տասնյակ զինյալների» ձերբակալության մասին, որոնք իբր սադրանքներ էիննախապատրաստում Բելառուսի տարածքում: Ըստ երկրի նախագահի՝ ձերբակալվածները «մարզվում էին Բելառուսի, Ուկրաինայի,Լեհաստանի և Լիտվայի ճամբարներում»:
Նախագահի խոսքից հետո ձերբակալվեց ևս 20 մարդ, այդ թվում նաև 2006 թվականին գործունեությունը դադարեցրած «Սպիտակլեգիոն» կազմակերպության նախկին առաջնորդները, պաշտոնապես Բոբրույսկ քաղգործկոմում գրանցված «Պատրիոտ»հայրենասիրական ակումբի մասնակիցները: Բելառուսի պետական հեռուստաալիքները ցուցադրեցին, թե ինչպես են ՊԱԿ-իաշխատակիցները կոտրում ձերբակալվածների բնակարանների դռները: Ոմանց բնակարաններում, ինչպես հայտարարվեց, գտնվել էզենք: Սակայն սոցիալական ցանցերի օգտատերերը կասկածանք էին հայտնում, որ զենքը իսկական չէր:
Իշխանության դիրքորոշումը
Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ տարով հետաձգեց №3 հրամանագիրը: 2017 թվականին բելառուսցիները ստիպված չեն լինի վճարելսկանդալային հարկը: Սակայն, միևնույն ժամանակ, նախագահը հրապարակային հայտարարության մեջ նշեց, որ զիջումը կատարվել էոչ թե փողոցի ճնշման պատճառով, այլ քանի որ իշխանությունը ընդունել է իր սխալները: Բացի այդ, նախագահը պնդում է, որ №3 հրամանագիրը ոչ թե տնտեսական (պետությունը շատ գումար չի ստանա), այլ «բարոյական և գաղափարական է»:
Լուկաշենկոն անվանել է հանրահավաքների կազմակերպիչներին «5-րդ շարասյուն» և կոչ արել « քչփորելով հանել նրանց, ինչպեսչամիչը՝ հացաբուլկուց»: