Ինչպիսի՞ն էր 2015-ը
1. Հունիսի 13-ի ջրհեղեղը
Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ոչ միայն Վրաստանն, այլ նաև ամբողջ աշխարհը:
20 զոհ, 2 անհետ կորած, 154 անտուն մնացած ընտանիք, 800 տուժած, 56 մլն լարիի վնաս՝ ահա տարերային աղետի սարսափելի վիճակագրությունը, որի պատճառը հունիսի 13-ի գիշերը Վերե գետի ջրհեղեղն էր:
Ջրի հոսանքի քշած տներ ու ավտոմեքենաներ, հեղեղված կենդանաբանական այգի և դրա բնակիչները՝ գիշատիչները, Թբիլիսիի կենտրոնում:
Էստակադայի մոտակայքում զբոսնող գետաձին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էր:
Հունիսի 13-ը Վրաստանի ամենաողբերգական օրն էր անցնող տարվա մեջ:
Այս գետաձին հունիսի 13-ի քաոսի ու տարերային աղետի խորհրդանիշն էր:
2. «Ռուսթավի-2»-ի գործը
Այս ընդդիմադիր հեռուստաալիքի շուրջ իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ դրա նախկին սեփականատեր Քիբար Խալվաշին դատարան հայց ներկայացրեց ու պահանջեց հեռուստաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:
Խալվաշին հայտարարեց, թե 2006-ին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստիպել է նրան հրաժարվել հեռուստաընկերությունից, իակ այժմ նա փորձում է ետ բերել իր ապօրինի խլած սեփականությունը:
«Ռուսթավի-2»-ի մենեջմենթը, հեռուստաընկերությունում աշխատող լրագրողներն ու հասարակության մեծ մասը կարծում են, որ Խալվաշիին օգտագործելով, իշխանությունները փորձում են տիրանալ հեռուստաալիքին, որպեսզի սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մաքրեն տեղեկատվական դաշտը:
Մի քանի շաբաթվա ընթացքում հասարկության ներկայացուցիչներն ու շարքային քաղաքացիները դատարանի շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի աջակցություն «Ռուսթավի-2»-ի: Առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց հօգուտ Խալվաշիի: 2016թ. այս գործով վճիռ կկայացնի Վերաքննիչ դատարանը: Իսկ մինչ այդ, հեռուստաալիքը ղեկավարում է նախկին մենեջմենթը:
Ակցիա՝ ի աջակցություն «Ռուսթավի-2»-ի
3. Սկանդալ՝ Ներում շնորհելու հարցերով հանձնաժողովի շուրջ
Վրաստանի նախագահին կից Ներում շնորհելու հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Ալեքսանդր Էլիսաշվիլին իշխող քաղաքական կոալիցիայի անդամներին՝ Վրասատանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեին և Մարդու իրավունքների հարցրով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիային, մեղադրեց իր վրա ճնշում գործադրելու և կաշառակերության համար:
Էլիսաշվիլին պնդում է, որ իրեն ստիպել են «կոկաինի գործով» դատապարտվածներին ներառել ներում շնորհվածների ցուցակ: Ներկայում անկախ պատգամավոր Էլիսաշվիլին հայտարարում է, որ դրա դիմաց Բեսելիան ու Կոբախիձեն պետք է կես միլիոն լարի ստանային:
«Վրացական երազանքի» պատգամավորները կտրականապես հերքում են այս մեղադրանքներն ու հայտարարում, որ Էլիսաշվիլին պետք է պատասխան տա զրպարտության համար:
Քաղաքական ընդդիմությունն արդեն այս գործընթացի անունը կնքել է «քաղաքական սկանդալ, որի հավասարը Վրաստանում դեռ չի եղել»:
Գործով քննություն է տարվում՝չնայած ոչ մի արդյունք դեռևս չկա: «Այս գործը կավարտվի նրանով, որ ինչ-որ մեկը բանտում կհայտնվի», — հայտարարում են քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները:
4. Վիզային ռեժիմի ազատականացումը
Դեկտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը կողմ արտահայտվեց Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմին անցում կատարելուն: Սա նշանակում է, որ, հավանաբար, արդեն 2016թ.-ի ամռանից Վրաստանի քաղաքացիները կարող են Եվրամիության երկրներ մեկնել առանց վիզայի:
Եվրամիության երկրներ Վրաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքի հնարավորությունը Թբիլիսիում «Անկախ Վրաստանի պատմության մեջ կարևորագույն իրադարձություն» անվանեցին:
5. Լարիի արժեզրկումն ու ինֆլյացիան
Լարիի արժեզրկման միտումը նշմարվում էր դեևս 2014թ. վերջում, չնայած 2015թ. վրացական ազգային արժույթը գերազանցել է սեփական ռեկորդն ու հասել դոլարի հանդեպ ռեկորդային նվազագույն ցուցանիշի: 2015թ. լարին արժեզրկվել է 36 տոկոսով:
«2015թ.-ն ամենաանհաջողն էր վերջին 17 տարվա ընթացքում: Նախորդ տարիների համեմատ բնակչությունը շատ ուժեղ աղքատացել է», — եզրակացնում է տնտեսական հարցերով փորձագետ Ռոման Գոցիրիձեն:
Միաժամանակ պետական կառույցների չինովնիկների աշխատավարձերի հավելավճարներն ու պարգևավճարները չպակասեցին:
Օրինակ, արդարադատության նախարարությունում պարգևավճարներն ու հավելավճարներն աճել են 206 տոկոսով, Պատժամիջոցների կիրառման նախարարությունում՝ 412 տոկոսով, մշակույթի նախարարությունում՝ 1509 տոկոսով:
6. Վարչապետի հրաժարականն ու նոր վարչապետը
Տարվա վերջում Վրաստանը նոր վարչապետ ունեցավ: Տվյալ պաշտոնը զբաղեցրեց Գեորգի Կվիրիկաշվիլին այն բանից հետո, երբ արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 23-ին անսպասելի հայտարարեց իր հրաժարականի մասին: Պատճառները չհստակեցրեց:
Քաղաքագետների մի մասն այս փոփոխությունները կապում է «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի վարկանիշի անկման հետ: Նրանց կարծիքով, Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին որոշումը կայացրել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Ներկա պահին նա որևէ բարձր պաշտոն չի զբաղեցնում, սակայն , ըստ փորձագետների, հենց նա է ոչ ֆորմալ կերպով ղեկավարում երկիրը:
Վրաստանի նոր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին