Ինչու "Ոչ Գազպրոմին"
Տասը տարի անգամ չի անցել այն օրվանից, երբ 2006 թ. խստաշունչ ձմռանը ռուսական պետական ընկերության՝ «Գազպրոմի» որոշմամբ Վրաստանի բնակչությունը զրկվեց լույսից ու ջեռուցումից:
Հենց այդ օրվանից է սկսվում Վրաստանին մատակարարվող ռուսական գազի փոխարինումը ադրբեջանականով. այսօր Վրաստանի սպառած գազի 90 տոկոսն Ադրբեջանից է մտնում երկիր: «Գազպրոմը» տեղական շուկայում ներկայացված է ընդամենը ռուսական գազը Հայաստան տարանցման տեսքով, որպես օգուտ Վրաստանը ստանում է այդ գազի ընդհանուր ծավալի 10%-ը:
Ռուսական էներգահսկայից կախվածությունից առաջինն ազատված երկիրը հաճախ էր միջազգային հանրության հավանությանն արժանանում:
Հենց այդ պատճառով էլ, տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի կառավարությունը «Գազպրոմի» հետ բանակցություններ է անցկացնում բնական գազ գնելու շուրջ, հասարակության մեջ անհանգստություն է առաջացրել:
«Գազպրոմի» հետ բանակցություններին հետևած բազմաթիվ հանրային քննարկումների ընթացքում իշխանությունների ներկայացուցիչները ձգտում են այդ բանակցությունները ներկայացնել որպես զուտ տեխնիկական, կոմերցիոն և նեղ մասնագիտական, իշխանությունների ներկայացուցիչները կարծես չեն նկատում մի շարք արտաքին ու ներքին քաղաքական և ռազմավարական խնդիրներ իր մեջ ներառող համատեքստը:
Ուշադրությունը սևեռենք ընդամենը մի քանի կարևոր խնդիրների վրա, որոնցով զուգակցվում են «Գազպրոմի» հետ բանակցությունները:
1. Միջազգային համատեքստ
«Գազպրոմը» համաշխարհային մասշտաբով խոշորագույն ընկերություն է, որի բաժնետոմսերի 51%-ը պատկանում են ռուսական կառավարությանը և որը բացահայտ համարվում է միջազգային քաղաքական ազդեցության գործիք:
«Գազպրոմը» բավարարում է Եվրոպայի գրեթե կեսի գազամատակարարման պահանջարկը:
Առանձին երկրներ (Արևելյան Եվրոպայի 5 երկրներ) ամբողջությամբ կախված են «Գազպրոմի» գազից:
Ռուսական էներգահսկայից կախվածության հետ կապված ռիսկերի շուրջ Եվրոպան սկսեց մտահոգվել դեռևս 2000-ականների սկզբին: Չնայած առաջին փուլում էներգետիկ անվտանգության ընդհանուր քաղաքականություն մշակել չհաջողվեց, քանի որ եվրոպական պետությունների էներգետիկ քաղաքականությունը եվրաինտեգրացիայի քաղաքականության մաս չի կազմում և ազային քաղաքականության իրավասության տակ է, եվրոպական երկրների համակարգերը, խնդիրներն ու պահանջարկը տարբեր են:
Սակայն «Գազպրոմից» կախվածությունից ազատվելու գործընթացին զգալի ազդակ հաղորդեց հենց Կրեմլը՝ Եվրոպային մի քանի շաբաթով թողնելով առանց գազ 2006-ին և 2009-ին՝ Ուկրաինայի հետ գազի տարանցման մասին բանակցությունների ընթացքում: 2014թ. որոշիչ գործոն էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը: 2015թ. Եվրամիությունը էներգամիություն ստեղծելու հավակնոտ ծրագիր նախաձեռնեց:
Այդ ահռելի ծրագրի հայտարարագրված դրդապատճառներից մեկը հենց ռուսական գազից կախվածության նվազեցումն էր:
Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևորագույն նախագծերից մեկը «Հարավային միջանցքն» է: «Շահ-Դենիզ 2»-ը, որին Ադրբեջանն ու Վրաստանը մասնակցում են որպես առաջատար երկրներ, պետք է գործարկվի 2019թ. և կոչված է Եվրոպային բնական գազ մատակարարող Ռուսաստանին այլընտրանք լինել:
Այսօր Եվրամիության երկրները ոչ միայն հայտարարություններ են անում Ռուսաստանի կողմից բնական գազը քաղաքական նկատառումներով օգտագործելու վերաբերյալ, այլ նաև որոշակի քայլեր են ձեռնարկում «Գազպրոմի» ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:
2015-ին «Գազպրոմի» գազի արտահանման կրճատումը մի քանի որոշակի թվերով արտահայտվեց: Միայն մեկ եռամսյակի ընթացքում Հունգարիան (20%-ով), Լեհաստանը (14%-ով), Սլովակիան ու Չեխիան (30%-ով) կրճատեցեին «Գազպրոմի» կողմից տրամադրվող գազի սպառումը: Նույն եռամսյակում Եվրոպական երկրներ արտահանած «Գազպրոմի» գազի ընդհանուր ծավալը կրճատվեց 8%-ով:
Բացի այդ, 2012թ. Եվրամիությունը «Գազպրոմի» դեմ իրավական գործընթացներ նախաձեռնեց ընկերության կողմից գազային շուկաներում իր գերիշխող դիրքի չարաշահման հարցով:
Այս միջազգային համատեքստը հաշվի առնելով՝ ավելի անհասկանալի է, թե ինչու են Վրաստանի իշխանությունները փորձեր ձեռնարկում «Գազպրոմը» վրացական շուկա վերադարձնելու ուղղղությամբ:
2. Տարածաշրջանային համատեքստ
Արդեն տասը տարի է, Ադրբեջանը անընդմեջ և Վրաստանին հարմար պայմաններով գազ է մատակարարում: Անցյալում են էլեկտրաէներգիան գրաֆիկով տալը, մութ օրերը, ձմռանը ջեռուցման բացակայությունը: Բացի այս, Ադրբեջանը Վրաստանին բնական գազի վստահելի և ձեռնտու մատակարար է, այդ հարևան երկրի հետ Վրաստանի համագործացությունը ռազմավարական նշանակություն ունի:
«Շահ-Դենիզ 2»-ը, որի ավարտը նախատեսվում է 2019թ., ամբողջությամբ կլուծի Վրաստանին բնական գազի մատակարարման հարցը, և, որն ամենակարևորն է, Վրաստանի տարանցիկ ներուժի հստակ արտահայտումը կդառնա: Հետևաբար, Ադրբեջանի հետ համագործակցությունը Վրաստանի կողմից եվրոպական ներուժի իրագործման կարևորագույն գործոն է:
«Գազպրոմի» հետ տարվող բանակցությունները կարող են վնաս հասցնել Վրաստանի ու Ադրբեջանի կանոնավոր հարաբերություններին:
Ադրբեջանի հետ հարաբերությունները որոշակիորեն սրող գործոններ հայտնվեցին դեռևս 2012թ., երբ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կասկածի տակ դրեց Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման կարևորագույն նախագծի նպատակահարմարությունը: Իսկ հետագայում Հայաստան կատարած այցի ժամանակ բարձրացրեց Հայաստանը Ռուսաստանին միացնող երկաթգծի վերականգնման հարցը:
«Գազպրոմի» հետ բանակցությունների ժամանակահատվածում նյարդային վիճակը զգացվում էր քաղաքական բարձր մակարդակում:
Վրաստանի էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանն իբր գազի բավարար պաշար չունի, այդ պատճառով էլ Վրաստանը փորձում է այդ բացը լրացնել «Գազպրոմի» հետ բանակցությունների միջոցով, արձագանքեց ինքը՝ Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը գազի բավականաչափ պաշարներ ունի, որոնք հարյուր տարի անց էլ կարող են բավարարել ինչպես իր, այնպես էլ հարևանների և Եվրոպայի պահանջարկը:
Նման բարձր ամբիոնից արված հայտարարությունը Վրաստանի համար կարևոր ազդակ պետք է դառնա. «Գազպրոմի» հետ քաղաքականապես ռիսկային բանակցությունները Ադրբեջանի հետ կայուն հարաբերություններին վնաս հասցնելու մեծ վտանգ են պարունակում:
3. Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու պատրանք
2012թ. խորհրդարանական ընտրություններին տարած հաղթանակից հետո «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան որպես երկրի առջև կանգնած առաջնահերթ խնդիր նշեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը: Դա ինքնին ազնիվ ու ճիշտ խնդիր է, սակայն ոչ երկրի ազգային շահերի հաշվին և լրացուցիչ խնդիրներ ստեղծելու գնով:
Եթե նույնիսկ մի կողմ թողնենք «Գազպրոմի» հետ բանակցությունների հնարավոր ռիսկերը, արդեն այսօր էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն հայտարարում է, որ «Գազպրոմի» հետ երկխոսության պատճառներից մեկն այն է, որ «Գազպրոմը» շանտաժի է ենթարկում Վրաստանին Հայաստանին մատակարարվող գազի տարանցման հարցով: Եթե դա այդպես է, մենք գործ ունենք ոչ թե հնարավոր, այլ արդեն ձևավորված խնդիրների հետ, այս պարագայում բանակցությունները շարունակելն ընդհանրապես որևէ արդարացում չունի:
4. Ոչ թափանցիկ և կասկածներ առաջացնող գործընթաց
Տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի կառավարությունը Ռուսական պետական ընկերության հետ բանակցություններ է վարում, Վրաստանի քաղաքացիները սեպտեմբերի 25-ին իմացան ոչ թե սեփական կառավարությունից, այլ «Գազպրոմի» պաշտոնական կայքէջից:
Հետագա ժամանակահատվածի ընթացքում կառավարության ներկայացուցիչները իրարամերժ հայտարարություններ էին անում այդ բանակցությունների կապակցությամբ: Մինչ այսօր պարզ չէ, թե ում նախաձեռնությամբ և ինչ հարցի շուրջ են ընթանում բանակցությունները:
Ի սկզբանե խոսքը գնում էր այն մասին, որ բանակցությունները զուտ տեխնիկական բնույթ են կրում և վերաբերում են բնական գազի ամենամյա տարանցման երկարաձգման հետ: Հետո ասվեց, որ երկխոսությունը վարվում է Հայաստանին տրամադրվող ռուսական գազի ծավալների ավելացման վերաբերյալ, ավելի ուշ հայտարարվեց, որ բանակցությունները գազամատակարարման դիվերսիֆիկացիային են ուղղված:
Այն, որ միայն «Գազպրոմը» կարող է ապահովել Վրաստանի՝ գազի աճող պահանջարկը և լրացուցիչ ծավալների մատակարարումը, որ Ռուսաստանը պնդում է, որ Վրաստանը փոխի տարանցման պայմանները…
Շփման նման ձևաչափում մի քանի վտանգավոր պահեր կան. 1. Իշխանություններն այդ գործընթացը սկսել են հասարակությունից թաքուն: 2. Այս թեմայի շուրջ ցանկացած քննարկման ընթացքում իշխանությունները Ռուսաստանի դիրքորոշումն արդարացնող փաստարկներ են բերում:
Օրինակ, նրանք ասում են, որ Ռուսաստանը պնդում է վերանայել տարանցման պայմանները: (Այս պահին ռուսական գազը Հայաստան տարանցման դիմաց Վրաստանը ստանումն է այդ գազի 10%-ը: «Գազպրոմն» ուզում է վճարել որ այդ տարանցման դիմաց ոչ թե գազով, այլ դրամով:)
Իշխանության ներկայացուցիչները որպես փաստարկ բերում են Միջազգային էներգետիկ խարտիան, որը Վրաստանին պարտավորեցնում է «Գազպրոմից» ոչ թե գազ, այլ դրամ ընդունել որպես վճար: «Գազպրոմի» փաստարկը նույնն է:
Իրականում Ռուսաստանը, որն անընդհատ խախտում է Էներգետիկ խարտիայի պայմանները, 2009թ. դադարեցրել է մասնակցությունը խարտիային: Ի՞նչ է ստացվում: Ռուսաստանին իր պարտավորությունները խախտելու վերաբերյալ ասելու փոխարեն Վրաստանի իշխանությունները Ռուսաստանին արդարացնող փաստարկներ են փնտրում:
Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներն անընդհատ հիշեցնում են նաև ռուսական գազի էժան գները, որն իրականությանը չի համապատասխանում: Այն գրեթե կրկնակի թանկ է ադրբեջանական գազից: Բացի այդ, մենք չպետք է մոռանանք որ Ռուսաստանը գները որոշում է՝ ոչ թե կոմերցիոն տրամաբանությունից այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
Ելնելով այս ամենից, տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի իշխանությունները ոչ թե փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից, այլ արդարացնում են բանակցությունները:
5. Վրաստանի էներգետիկ քաղաքականությունը
«Գազպրոմի» հետ վարվող բանակցությունները լուրջ հարցեր են առաջացրել Վրաստանի էներգետիկ քաղաքականության արդյունավետության վերաբերյալ:
Ըստ տարբերակներից մեկի, «Գազպրոմի» հետ բանակցությունների սկիզբ է դարձել այս տարի առաջացած բնական գազի սեզոնային դեֆիցիտը, որը սպառման աճի հետևանք է:
Հարց է ատաջանում, իսկ ինչո՞ւ կառավարությունը չի փորձել կանխել այդ դեֆիցիտը նախքան դրա առաջանալը: Ճիշտ էներգետիկ քաղաքականության պարագայում կանխատեսումն ու նման ցավոտ խնդրի լուծումը պետք է գտնվի նախօրոք:
Բնական գազի սպառման աճն ուղղակիորեն կախված է տնտեսական զարգացումից:
Այս տարի նաև գործարկվել է նոր ջերմաէլեկտրակայան, որին իհարկե պետք է լրացուցիչ ռեսուրս: Այս երկու գործոնները բացարձակ կանխատեսելի են:
Եթե տարիներ շարունակ Վրաստանի էներգետիկ հատվածն անընդմեջ համագործակցել է Ադրբեջանի հետ, այդ թվում նաև գազի սպառման աճի պայմաններում, ինչո՞ւ այժմ դա հնարավոր չէ անել: Պարզ չէ, թե ինչու է այսօր Վրաստանը հայտվել դեֆիցիտի պայմաններում և ինչու է փորձում այն լուծել «Գազպրոմի» հետ բանակցությունների հաշվին:
Ելենե Խոշտարիա, «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» համահիմնադիր