Ինչո՞վ հիշվեցին 2016թ. ընտրությունները
Ահա և վերջ՝ ընտրություններն ավարտվեցին: Դատելով երկրում ստեղծված իրավիճակից, ամեն բան նոր է սկսվում: Բայց մենք որոշեցինք մի փոքր թուլանալ և հետադարձ հայացք նետել՝ չէ որ վերջին շաբաթների ընթացքում մենք ոչ միայն սթրեսի ենթարկվեցինք, այլև մի լավ ծիծաղեց:
Պաատա Բուրչուլաձեի կուսակցությունից դուրս եկած մարդիկ
Կարո՞ղ եք հիշել այնպիսի օր, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն չհրապարակվի առ այն, որ ևս մեկը դուրս է եկել օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրչուլաձեի կուսակցությունից: Մենք չենք հիշում:
Մարդիկ զանգվածաբար հեռանում էին ՝ քաղաքներով ու գյուղերով, տասնյակներով ու հարյուրներով: Սոցիալական ցանցերում ոմանք կասկածներ էին հայտնում, որ դա անվերջանալի գործընթաց է, քանի որ Բուրչուլաձեի կուսակցությունը բաղկացած է ոչ թե վրացիներից, այլ չինացիներից:
Գոգա Խաինդրավայի ֆիլմը 38 մլն դոլար է արժեցել. այն կոչված էր նախընտրական շրջանում վրացի ընտրողներին հիշեցնել Սաակաշվիլիի ժամանակաշրջանի մութ կողմերը և նրա հակվածությունը գեդոնիզմին: Ֆիլմում շատ են խոշտանգումների և բռնությունների տեսարանները: Չնայած լսարանին ակնհայտորեն դուր էր եկել այն տեսարանները, որոնցում նախկին նախագահը ձեռնաշարժությամբ էր զբաղվում և մասնակցում գինարբուքների: Ցուցադրվող յուրաքանչյուր սերիայից հետո Facebook-ում «Խերոկրատիա» էջի ադմինիստրատորը փորձում էր ինտերակտիվ կապ հաստատել հեռուստադիտողի հետ՝ նրանց տալով միևնույն հարցը. «Դիտե՞լ եք սերիալը: Ի՞նչ եք մտածում: Նրանք («Ազգային միացյալ շարժումը») պե՞տք է վերադառնան իշխանության»:
Կալաձե և «Ռուսթավի-2»
Ովքեր դիտել են «Ռուսթավի-2» հեռուստաալիքով «Վրացական երազանքի» կուսակցական պրեզենտացիան, կարող են հաջորդ տարի մասնակցել Friday 13 հերթական սերիային:
Քաղաքական գործիչների և լրագրողների հարաբերությունները դուրս եկան հարցազրույցի շրջանակներից, իսկ հաղորդումն ավարտվեց նրանով, որ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն իր հետ վիճող լրագրողին առաջարկեց իրեն հայելու մեջ նայել: Հաջորդ օրն այդ թեման քննարկում էր ամբողջ Facebookյան հասարակությունը: Կային նաև այսպիսի հրապարակումներ. «Հաղորդումը մինչև վերջ չդիտեցի»:
Կովկասի գերին
Ընդհանրապես Բիձինա Իվանիշվիլիի ցանկացած ելույթ մեծ ուրախություն է պարգևում սոցցանցերի օգտատերերին։ Նախընտրական շրջանում նման առիթներ շատ են եղել։ Չնայած նրան, որ Բիձինա Իվանիշվիլին վաղուց արդեն վարչապետ չէ և նույնիսկ նախարար էլ չէ, սակայն անձմաբ էր մեկնում մարզեր, հանդիպում այնտեղի լրագրողներին ու քարոզում քվեարկել «Վրացական երազանքի» համար։ Այ օրիանկ դուք տեղյակ էիք, որ հայտնի «Կովկասի գերուհի» ֆիլմում մի կենց կա, որն իր մեջ ներառում է փիլիսոփայական մոտեցում մարդու կենսակերպի վերաբերյալ։
««Կովկասի գերուհու» մեջ մի կենաց կա, որն արտահայտում է մարդու կատարելության մասին հիմնական փիլիսոփայությունը: Ես շատ երկար ժամանակ եմ հատկացրել, 40 տարի հետևել եմ մարդու զարգացման գործընթացին: Ես զբաղվել եմ հոգեբանությամբ, հոգեվերլուծությամբ, փիլիսոփայությամբ»,- հայտարարել էր Իվանիշվիլին իր մարզային հանդիպումներից մեկի ժամանակ:
Գիվի Կամիկաձե
Ընտրություններից 3 օր առաջ Թբիլիսիի կենտրոնում պայթեցվեց պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան: Պատգամավորը և նրա վարորդը մեքենայում էին և հրաշքով միայն փրկվեցին մահից: Տուժեցին մի քանի անցորդներ: Առաջին հայացքից այս ծանր քրեական պատմությունը տեղ չունի մեր ոչ այնքան լուրջ վարկանիշային աղյուսակում, բայց բանն այն է, որ իշխանությունը որպես հնարավոր տարբերակ՝ դիտարկում է Գիվի Թարգամաձեի ինքնամահափորձի վարկածը: Հենց այդ ժամանակ էլ նրան կոչեցին Գիվի Կամիկաձե:
Եվ ոչ միայն նրա: Այստեղ մենք ձեզ առաջարկում ենք մի քանի անմոռանալի նախընտրական «արթ».
Բեսու Չուբինիձեին ցուցակում բաժին էր ընկել №26-ը, ուստի թեկնածուն որոշել էր յուրահատուկ գտնվել և նշել իր 26 արժանիքները, օրինակ, «Արժանի հայր», «Լավագույն ընկեր», «Ոգով խիզախ» և այլն:
Այս կնոջ քարոզչական պաստառում ասվում է՝ «Պետությունը ես եմ»:
Իսկ այս պաստառները չփչացնենք թարգմանություններով.
Հրապարակվել է 11.10.2016