Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության նիստին
Աիլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում են Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստի շրջանակում։ Ադրբեջանն այդ միության անդամ չէ, սակայն հոկտեմբերին Պուտինն ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, հրավիրել էր Պետերբուրգ։
Ենթադրվում է, որ Պուտինն Ալիևին կընդունի Բելառուսի և Մոլդովայի նախագահների հետ միասին։
• Թե ինչպես է Ռուսաստանի նախագահը պատրաստվում ցմահ պաշտոնավարման, և ինչպես պետք է լռել այդ մասին
• Կարծիք։ Ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում․ հեղափոխություն վերևի՞ց, թե՞ իմիջի շտկում
Ի՞նչ է Եվրասիական տնտեսական միությունը
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2014 թ-ին և ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Ինչպես նաև Մոլդովան՝ որպես դիտորդ։ Այսինքն՝ նախկին ԽՍՀՄ կազմը։
ԵԱՏՄ անդամ-երկրների միջև նախատեսված է միասնական տնտեսական տարածք, ազատ և համակարգված առևտուր և տնտեսական համագործակցություն։ Ժամանակին այսպիսի կազմակերպությունից է առաջացել ներկայիս Եվրամիությունը։ Այսինքն՝ սա ավելին է, քան պարզապես առևտրային կապ, ավելի շուտ համախոհների ընկերություն է, որոնց միավորում են այդ թվում նաև քաղաքական հայացքները։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրան արդեն մի քանի տարի է՝ հրավիրում են անդամակցել միությանը, սակայն նա դեռ տատանվում է։ Նվազագույնն այն պատճառով, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սառեցված հակամարտության մեջ է, որը ոչ միայն ԵԱՏՄ անդամ է, այլ 2020 թ-ից դառնալու է դրա նախագահը։
Ազատ առևտո՞ւր, թե՞ կասկածելի գործառնականություն
Տնտեսագետ Թոգուլ Մաշալի․
«ԵԱՏՄ հինգ անդամ երկրները մինչև հիմա չեն կարողանում նորմալ կարգավորել իրենց մաքսային մեխանիզմները։ Եվ ընդհանրապես, այդ կազմակերպությունը մի շարք տարատեսակ խնդիրներ ունի։ Բացի այդ, չնայած բոլոր ջանքերին, կազմակերպությունը մինչև հիմա չի կարողացել դուրս գալ ԱՊՀ սահմաններից, իսկ ԱՊՀ երկրների միջև, առանց այդ էլ, առևտրի թեթևացված կանոններ են գործում։ Այս ամենը կասկածի տակ է դնում ԵԱՏՄ արդյունավետությունը գործ։ Այնպես որ, Ադրբեջանն, ըստ էության, ԵԱՏՄ անդամակցելու կարիք չունի։ Չի էլ անդամակցի»։