Ի՞նչ է վրացիներին հայտնի Եվրամիության մասին: Հարցում
Եվրոպայի հիմնադրամի պատվերով CRRC-ին 2017թ-ին 5-րդ անգամ հարցում է անցկացրել Վրաստանի բնակիչների շրջանում Եվրամիության մասին իրազեկվածությունը և նրա հանդեպ վերաբերմունքը պարզելու նպատակով:
2017թ-ին հարցվել է 2258 մարդ:
Եվրամիության օգնությունը կարևոր է
Հարցվածների 45 տոկոսը դրական է վերաբերվում Եվրամիությանը, և միայն 10 տոկոսը՝ բացասաբար: 40 տոկոսը՝ չեզոք:
Ստացած տվյալների համաձայն՝ Վրաստանի միայն 2 տոկոսն է համարում, որ Եվրամիության կողմից Վրաստանի ստացած օգնությունը ոչ մի նշանակություն չունի, 8 տոկոսի կարծիքով՝ այդ օգնությունն այնքան էլ կարևոր չէ: Բացարձակ մեծամասնությունը՝ 84%-ը համոզված է, որ ԵՄ-ից Վրաստանի ստացած օգնությունը կարևոր է, իսկ 38%-ն այդ օգնությունը «ծայրահեղ կարևոր» է համարում:
Բնակչության 41%-ը կարծում է, որ Եվրամիությունից սպառնալիքներ են գալիս վրացական ավանդույթներին: Այդ կարծիքի հետ համամիտ չէ 49%-ը: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ նման սպառնալիք տեսնողների թիվը 2015թ-ին 15%-ով ավելի շատ էր:
Վրաստանի բնակիչները Եվրամիությունն առաջին հերթին միջազգային քաղաքական կազմակերպություն են համարում, հետո միայն՝ տնտեսական միավորում:
Հարցվածների մեծ մասի մոտ (74%) Եվրամիությունն ասոցացվում է խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության հետ:
Եվրամիության մասին տեղեկատվության պակաս
Հարցումը պարզել է Վրաստանի բնակչության դրական վերաբերմունքը եվրաինտեգրացիային: Չնայած միաժամանակ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ ոգևորությունը ավելի շատ արտացոլում է բնակչության հույսերն ու սպասումները, քան Եվրամիության և նրա ինստիտուտնրի մասին իրազեկվածությունն ու հիմնարար գիտելիքները:
CRRC հետազոտության համաձայն՝ այն հարցին, թե արդյոք Վրաստանն այժմ եվրամիության անդամ է, հարցվածների 16%-ը դրական է պատասխանել:
Հետազոտության հեղինակները նշում են, որ 2009-2015թթ-ին այդ հարցին սխալ պատասխանողների թիվը կայուն նվազել է: Այսպես, 2015թ-ին հարցվածների միայն 5%-ն է համարել, որ Վրաստանը Եվրամիության անդամ է: Սակայն, վերջին հարցման տվյալներով, այդպիսի մարդկանց թիվը կրկին աճել է:
«Վրաստանի քաղաքացիների որոշակի մասը, հնարավոր է, վիզային ռեժիմի ազատականացումը նույնացնում է ԵՄ մտնելուն», — ենթադրում են հետազոտության հեղինակները:
Հակասություններ ազգային փոքրամասնությունների և վրացի ժողովրդի միջև
Եվրամիության մասին առավել քիչ տեղեկատվություն ունեն ազգային փոքրամասնությունները: Փոքրամասնությունների մեծ մասը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ինչ է Եվրամիությունը:
Այն հարցին, թե ով մյուսներից ավելի լավ կարող է օգնել Վրաստանին, ազգային փոքրամասնությունների 54%-ը պատասխանել է՝ Ռուսաստանը: Մինչդեռ, նույն հարցին պատասխանելիս վրացախոս բնակչության 35%-ը նշել է Եվրամիությունը: Հարցվածների մեկական քառորդ մասը համարում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն (համապատասխանաբար 24 և 23 տոկոս):
CRRC հետազոտության տվյալների համաձայն՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները վրացախոս բնակչությունից 2 անգամ պակաս են որպես տվյալ հարցի պատասխան նշել Եվրամիությունը (15 և 35 տոկոս) և մոտ 4 անգամ պակաս՝ ԱՄՆ (5% և 23%):
- 2016թ-ի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ 2017թ-ի մարտից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ստացել առանց վիզայի ոչ երկարատև ժամանակով տեղաշարժվել Շենգենյան գոտու երկրներում: